Օլգա Պրեոբրաժենսկայա
Օլգա Իոսիֆովնա Պրեօբրաժենսկայա (ռուս.՝ О́льга Ио́сифовна Преображе́нская, փետրվարի 2, 1871[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1962[2][1], Սեն-Մանդե[1]), ռուսական բալետի պարուհի և մանկավարժ, 1902-1920 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի պրիմա բալերինա։ Կայսերական թատրոնների վաստակավոր արտիստ։
Օլգա Պրեոբրաժենսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1871[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1962[2][1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Սեն-Մանդե[1] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն և Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ֆրանսիա |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, երաժշտության ուսուցիչ, բալետի ուսուցիչ, պարուհի և պարուսույց |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն |
Olga Preobrajenska Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1879 թվականին ընդունվել է Կայսերական թատերական ուսումնարան[3], որտեղ սովորել է ուսուցիչներ Նիկոլայ Լեգատի և Էնրիկո Չեկետտիի մոտ։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Եկատերինա Վազեմը և Քրիստիան Յոհանսոնը։ Չնայած ֆիզիկական թերություններին, նա ավելի կազդուրվել է Մարիուս Պետիպայի, Լև Իվանովի և Աննա Իոհանսոնի ղեկավարությամբ մարզվելու շնորհիվ[4]։ Նա բնականից գեղեցիկ և տպավորիչ էր, ինչի շնորհիվ կարողացավ նոր շունչ հաղորդել «ծեծված» երգացանկին և ցուցադրել պարուհու ցանկալի քնքշություն ու նրբագեղություն[5]։ Ավարտելուց հետո ընդունվել է Մարիինյան թատրոն, որտեղ Մաթիլդա Կշեսինսկայան դարձել է նրա հիմնական մրցակիցը։ 1895 թվականից շրջագայել է Եվրոպայում և Հարավային Ամերիկայում, հաջողությամբ ելույթներ ունեցել «Լա Սկալա» թատրոնում։ 1900 թվականին դարձել է Մարիինյան թատրոնի պրիմա-բալերինան։ Բեմը թողել է 1920 թվականին։
Մանկավարժական գործունեությունը սկսել է 1914 թվականին։ 1917-1921 թվականներին ղեկավարել է Մարիինյան թատրոնի օպերային թատերախմբի պլաստիկայի դասարանը, ինչպես նաև դասավանդել Պետրոգրադի պարարվեստի ուսումնարանում և Ակիմ Վոլինսկու անվան ռուսական բալետի դպրոցում։ 1921 թվականին արտագաղթել է Խորհրդային Ռուսաստանից։ Սկզբում դասավանդել է Բեռլինում, հետո տեղափոխվել է Միլան։ 1921 թվականին դարձել է Լա Սկալայի թատերական բալետի դպրոցի տնօրեն, որը վերաբացվել է Արտուրո Տոսկանինիի շնորհիվ (այն չի գործել 1917 թվականից)։
1923 թվականից բնակվել է Փարիզում, Կլիշի հրապարակի շրջանում՝ Դուէ փողոցի № 69 տանը, բացել է բալետային ստուդիա, որտեղ երկար տարիներ դասավանդել է[6]։ Դասավանդել է նաև Լոնդոնում և Բուենոս Այրեսում։ Որպես մանկավարժ՝ խիստ է վերաբերվել իր աշակերտներին, որոնց վկայությամբ նա հաճախ է բղավել իրենց վրա ստուդիայում, բայց հիշաչար չի եղել, այլ շատ բարի (հաճախ ուսման վարձ չի վերցրել իր աղքատ, բայց տաղանդավոր աշակերտներից)։ 1960 թվականին թողել է մանկավարժական գործունեությունը։
Նրա գլխավոր դերերգերից են՝ Աննան, Վեներան և Իզորան (Կապույտ մորուք), Կոլոմբինան և Դրաժեի փերին (Մարդուկ-Ջարդուկը), Գուլնարան (Կորսարը), Թիթեռը (Թիթեռի քմահաճույքները), Թերեզան (Հեծելազորի հանգրվանը), Սվանիլդան (Կոպելիա), Գալատեան ( Ացիս և Գալատեա), Քլոեն (Ամուրի զոհերը), Լիզան (Զուր զգուշավորություն), Փողոցային պարուհին և Մերսեդեսը («Դոն Կիխոտ»), Ժիզելը («Ժիզել»), Օդետա - Օդիլիան («Կարապի լիճ»), Սպիտակ կատուն և Ավրորան («Քնած գեղեցկուհին»), Իզաբելլան («Դամիսի փորձությունը»), Կոլոսը ( «Տարվա եղանակները»), Ռայմոնդան («Ռայմոնդա»), Բեբեի տիկնիկը և տիկնիկների փերին («Տիկնիկների փերի»), Արքունի տիկինը («Կոշկավոր կատուն»), Անժելիկան («Վառ կարմիր ծաղիկը)», Նիրիտին («Թալիսման»)։ Ունեցել է մեծ համերգային երգացանկ։
Օլգա Իոսիֆովնան մահացել է 1962 թվականին։ Թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանատանը[7][8][9][10]։
Աշակերտներ
խմբագրել- Ալբերտո Ալոնսո
- Մորիս Բեժար
- Իրինա Բարոնովա
- Ալան Բերգման
- Մարգարետ Վալման
- Նինա Վիրուբովա
- Տատյանա Գզովսկայա (Սանկտ Պետերբուրգում)
- Մաինա Գիլգուդ
- Սերժ Գոլովին
- Ալեքսանդրա Դանիլովա
- Ադամ Դարիուս
- Վլադիմիր Դոկուդովսկի
- Վերա Զորինա
- Յուրի Զորիչ (ինը ամիս, տասնչորս տարեկան հասակում)
- Ալեքսանդր Կալյուժնի
- Հելեն Կիրսովա
- Միլորադ Միշկովիչ
- Նադյա Ներինա
- Ելիզավետա Նիկոլսկայա
- Նիկոլայ Օրլով
- Բելինդա Ռայտ
- Տատյանա Ռյաբուշինսկայա
- Ժորժ Սկիբին
- Վլադիմիր Սկուրատով
- Դանիել Շպյորրի
- Նինա Տիխոնովա
- Տամարա Տումանովա
- Մարգո Ֆոնտեյն
- Լյուդմիլա Չերինա
- Թամարա Չինարովա
- Անդրե Էգլևսկի
- Իգոր Յուշկևիչ
- Նինա Յուշկևիչ
Գրականություն
խմբագրել- Мейлах, Михаил Борисович Мейлах Эвтерпа, ты? Художественные заметки. Беседы с артистами русской эмиграции. — М.: Новое литературное обозрение, 2008. — Т. 1. — ISBN 978-5-86793-629-7
- Петер Анастос. Разговор с Тамарой Тумановой (A conversation with Tamara Toumanova. by Peter Anastos. Ballet review. v 11, no 4, Winter 1984, p 33-57.) [1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Ольга Иосифовна Преображенская (Olga Preobrajenska) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «ballerinagallery.com». www.ballerinagallery.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Преображенская Ольга Иосифовна». www.russianculture.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Последняя звезда русского балета Արխիվացված 2014-07-15 Wayback Machine // «Литовский курьер», 12 сентября 2013
- ↑ Андрей Анатольевич Шайкевич Умерла О. О. Преображенская // Русские новости. —Париж, 1963. — № 918, 4 января. — С. 2—3.
- ↑ Find A Grave — France
- ↑ «Франция. Париж. Кладбище Сент-Женевьев де Буа. У могилы Ольги Преображенской внук Колонеля де Базиля Валерий Воскресенский, май 2012. Фотография размещена с разрешения Воскресенский Валерий Игоревич, внука Василия Григорьевича Воскресенского». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Ольга Преображенская; автор Д. Трускиновская
Արտաքին հղումներ
խմբագրել- ПРЕОБРАЖЕ́НСКАЯ Ольга Иосифовна // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Биография Ольги Преображенской // сайт «Культура России»
- Ведерникова М. А. Ольга Иосифовна Преображенская как выдающийся педагог классического танца XX в. // Ярославский педагогический вестник, 2011, № 1 — Том I (Гуманитарные науки), cтр. 244—246
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Պրեոբրաժենսկայա» հոդվածին։ |