Սեն-Մանդե
Սեն-Մանդե՛ (ֆր.՝ Saint-Mandé), համայնք Ֆրանսիայում` Իլ-դը-Ֆրանս արևելյան արվարձանի Վալ-դը-Մարնե հատվածում։ Այն գտնվում է Փարիզի կենտրոնից 5.3 կմ հեռավորության վրա։ Համայնքը Իլ-դը-Ֆրանսի վեցերորդ ամենափոքր տարածքն է, և հետևաբար, Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքն է։ Այն տեղակայված է Փարիզի 12-րդ շրջանի եզրին` Պորտ դը Վինսենի և Պորտ դը Սեն-Մանդե՛ի մոտակայքում։ Քաղաքի նշանաբանն է «Կրեսկո և Ֆլորեսկո», որը նշանակում է «Ես մեծանում և ծաղկում եմ»։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն-Մանդե | |||
ֆր.՝ Saint-Mandé[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Մեծ Փարիզ, Վալ-դը-Մարն, Նոժան-սյուր-Մարն և Սենա | ||
Մակերես | 0,92 կմ² | ||
ԲԾՄ | 42±1 մետր, 54 մետր | ||
Բնակչություն | ▼21 195 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 94160[3] | ||
Պաշտոնական կայք | saintmande.fr(ֆր.) | ||
| |||
Պատմություն
խմբագրել1860 թ. հունվարի 1-ին Փարիզը ընդարձակվեց՝ միանալով հարևան համայնքներին։ Այդ պատճառով, Սեն-Մանդե՛ համայնքի շուրջ 2/3-ը միացավ Փարիզին, և այժմ այն կազմում է Փարիզի ստորաբաժնի Բել-Աիր և Փիքփուս թաղամասերը։
1929 թվականին Սեն-Մանդե՛ համայնքը կորցրեց տարածաշրջանի մեկ-քառորդը, երբ Փարիզը միացավ Բուա դը Վենսենին (Bois de Vincennes), որի մի փոքր մասը պատկանում էր Սեն-Մանդե՛ին։ 1860 և 1929 թթ. տարածաշրջանային կորուստներից հետո վերջինս դարձավ որպես փոքր ծայրամասային համայնք։
Անհատներ
խմբագրել- Շառլ Բերլինգ, դերասան
- Մորիս Բուատել, նկարիչ
- Արմանդ Կարրել, քաղաքական գրող, ով այնտեղ զոհվեց մենամարտի ժամանակ
- Կլոդետ Կոլբերտ, դերասանուհի
- Ժորժ Կուրտելին, գրող
- Բրունո Կրեմեր, դերասան
- Ֆրեդերիկ Դիեֆենտալ, դերասան
- Ջուլիետտա Դրուե, Վիկտոր Հյուգոյի սիրուհին ---
- Ալֆրեդ Գրեվեն, ծաղրանկարիչ, Գրեվեն թանգարանի հիմնադիր
- Ժորժ Գինեմեր, օդաչու
- Չարլզ Նունգեսսեր, օդաչու
- Ջուլիետտա Բենզոնի, վիպագիր
- Ալեքսանդր Դավիդ-Նեել, արևելագետ
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքապետարանն անցնում է հյուսիս-հարավային հիմնական "Avenue du Général-de-Gaulle" առանցքով, (նախկինում հայտնի "Rue de la République" անվանմամբ), իսկ արևելք-արևմտյան առանցքով անցնում է "Avenue de Paris"-ն։ Համայնքի մյուս կարևոր և պատմական փողոցը "Chaussée de l'Étang"-ն է, որը ձգվում է "Bois de Vincennes"-ի երկայնքով։ Սեն-Մանդե՛ն սպասարկվում է Փարիզի մետրոյի N1 գծի Սեն-Մանդե՛ կայարանի կողմից։
Կրթություն
խմբագրելԴպրոցները ներառում են.[4]
- Նախնական դպրոցներ/մանկապարտեզներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Լա Տուղնել, Ե.Գ. Տիյյոն
- Տարրական դպրոցներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Ե.Գ. Տիյյոն
Կրտսեր դպրոցականներին սպասարկում են Ecole & Collège Decroly-ն[5] և Collège Jacques Offenbach-ը[6]։
Ensemble Scolaire St Michel de Picpus մասնավոր դպրոցի համակարգը շարունակում է մնալ Սեն-Մանդե՛ի երկրորդային լսարանը[7]։
Քույր քաղաքներ
խմբագրելՍեն-Մանդե՛ի հետ քույր քաղաքներ են.
- Ուոլթամ Ֆորեստ, Մեծ Բրիտանիա, սկսած 1956թ. ապրիլի 21-ից
- Էշվեգե, Գերմանիա, սկսած 1989թ. սեպտեմբերի 23-ից
- Կոնկորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ, սկսած 1997 թ. մարտի 15-ից
- Տրես Կանտոս, Իսպանիա, սկսած 2005 թ. մարտի 12-ից
- Դռոգեդա, Իռլանդիա, սկսած 2011թ. սեպտեմբերի 9-ից
- Յանգգու, Հարավային Կորեա, սկսած 2011 թ. հոկտեմբերի 12-ից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ "Les écoles Արխիվացված 2017-03-14 Wayback Machine."
- ↑ Home.
- ↑ Home.
- ↑ Home.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-06-15 Wayback Machine (ֆրանսերեն)