Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա

Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (ռուս.՝ Академия русского балета имени А. Я. Вагановой), աշխարհի հնագույն բալետային դպրոցներից մեկը, որի անվան հետ սերտորեն կապված է ռուսական բալետային դպրոցի ծաղկումն ու համաշխարհային ճանաչումը[1]: Գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում` Զոդչև Ռոսսիի փողոցում:

Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
RossiStreet.jpg
Տեսակհամալսարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված է1738
Անվանված էԱգրիպինա Վահանովա
ՌեկտորՆիկոլոզ Ցիսկարիձե
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինի շքանշան
Կայքvaganovaacademy.com
Կոորդինատներ: 59°55′49.000800100005″ հս․ լ. 30°20′8.9988001000034″ ավ. ե. / 59.93027800002777639° հս․. լ. 30.335833000027779605° ավ. ե. / 59.93027800002777639; 30.335833000027779605
Vaganova Ballet Academy Վիքիպահեստում

1957 թվականից կրում է բալետի արտիստ, բալետմաստեր և մանկավարժ, ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր Ագրիպինա Վահանովայի անունը:

ՊատմությունԽմբագրել

Պարային դպրոցը հիմնադրվել է 1738 թվականի մայիսի չորսին, կայսրուհի Աննա Յոհանովնայի կողմից, «որպես նորին կայսերական մեծության պարի դպրոց»[1]: Դպրոց հիմնելու նախաձեռնողն էր ֆրանսիացի պարուսույց Ժան-Բատիստ Լանդեն: Ձմեռային պալատի հատուկ կահավորված սենյակներում նա սկսել է ուսուցումը 12 ռուս տղաների և աղջիկների հետ:

1766 թվականին կայսրուհի Եկատերինա II-ը, որ սիրում էր թատրոնը և շատ ժամանակ էր տրամադրում դրան, սահմանել է պալատական թատրոնի տեսչություն: «Պալատական ներկայացումների և երաժշտության» Առաջին տնօրենը դարձել է Ի. Ելագինը: 1779 թվականին նա իր օգնականի հետ կազմել և կայսրուհու ստորագրությանն է ներկայացրել «Բոլոր թատրոններին, և՛ կամերային, և՛ պարահանդեսային երաժշտությանը պատկանող մարդկանց վերաբերող փաստաթուղթ», որը սահմանում էր բոլոր այն հաստատությունները, որոնք ենթարկվում էին թատերական տնօրինությանը: Նույն փաստաթղթով նաև թոշակ է նշանակվել արտիստներին, ինչպես նաև` հաստատվել Կայսերական թատերական դպրոցը:

Մինչև դպրոցի հիմնումը, որն ավելի ուշ ստացել է Կայսերական թատերական ուսումնարան անվանումը, պալատական բեմում բացի օտարերկրյա և գյուղացի արտիստներից, ելույթ էին ունենում նաև Առաջին կադետական կորպուսի սաներն ու շրջանավարտները, որոնք 1766 թվականից հետո, երբ իրենց ղեկավարը դարձել էր Ի. Բեցկոյը, սովորում էին երաժշտություն, պարեր, գրում էին բանաստեղծություններ և խաղում էին կատակերգություններում:

1870-ական թվականներին քարե կղզում Քարեկղզյան թատրոնի մոտ, ինժեներ Վ. Նիկոլյայի նախագծով կառուցվել է տուն ուսումնարանի ղեկավարի համար, ինչպես նաև` երկրորդ ամառանոցը սաների համար:

1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ուսումնարանը կազմալուծվել է և բաժանվել է երկու ուսումնական հաստատության` բալետային, որը դարձել է խորեոգրաֆիկ ուսումնարան և դրամատիկական, որը դարձել է Դերասանական վարպետության դպրոց: Այն բաժանմունքները, որոնք սկզբում պատրաստում էր թատերական այլ մասնագետների, որոնք բավարար ընդունակ չէին դերասանական կարիերայի համար, լուծարվում են:

1921 թվականին Բալետի ուսումնարանն ստացել է Ցարսկոյե սելոյում գտնվող Զինաիդա Յուսուպովայի նախկին ամառանոցը: Քաղաքից դուրս գտնվող ամառանոցը մինչև 1933 թվականն օգտագործվում էր սանուհիների ամառային հանգստի համար:

1922 թվականին բալետային ուսումնարանը Դերասանի վարպետության ուսումնարանի և Ռիթմի ինստիտուտի հետ միասին մտել է Բեմական արվեստի համալսարանի ենթակայության տակ, 1926 թվականին անվանափոխվել է` դառնալով Բեմական արվեստների տեխնիկում, իսկ 1936 թվականին անվանակոչվել է Կենտրոնական թատերական ուսումնարան, որը միավորել է լենինգրադյան թատրոններին կից բոլոր թատերական միջնակարգ ուսումնական հաստատությունները[2]: Ենփակայության փոփոխությունների հետ իր անվանումը փոխելէ նաև բալետային դպրոցը: 1928 թվականին այն կոչվել է Լենինգրադի խորեոգրաֆիկ տեխնիկում, 1937 թվականին` Լենինգրադի խորեոգրաֆիկ ուսումնարան:

1957 թվականին ուսումնարանին շնորհվել է մանկավարժ, «Դասական պարի հիմունքներ» գրքի հեղինակ Ագրիպինա Վահանովայի անունը, 1961 թվականին այն դարձել է ակադեմիական:

Այսօրվա անվանումը թատրոնը կրում է 1991 թվականից[1]: 1995 թվականին Ագրիպինա Վահանովայի անվան ակադեմիան ընդգրկվել է Պետության կողմից հատուկ պահպանվող մշակութային ժառանգության ցանկի մեջ[3]:

2011 թվականին ակադեմիայի ուսուցիչները Ֆինլանդիայի Միկելի քաղաքում անց են կացնում բալետի վարպետության միջազգային դասընթացներ[4]: 2016 թվականին բացվել է Ռուսական բալետի ակադեմիայի մասնաճյուղ Վլադիվոստոկում, որտեղ գործում է Պրիմորսկի օպերայի և բալետի պետական թատրոնը[5][6]:

1991 թվականից ակադեմիան հրատարակում է «Ռուսական բալետի ակադեմիայի տեղեկագիրը», 2016 թվականից հրատարակում է բալետի երիտասարդ քննադատության «Կադանս» ամսագիրը: Ակադեմիան նաև աշխատանություններ է հրատարակում պետերբուրգյան բալետի մեթոդիկայի և պատմության վերաբերյալ:

Կրթության կառուցվածքԽմբագրել

Ակադեմիան նախապատրաստական, միջին մասնագիտական և բարձրագույն է տալիս խորեոգրաֆիկ արվեստի ոլորտում: «Բալետի արտիստ» որակավորման առարկաներն իրենց մեջ ներառում են դասական, բնորոշ, պատմակենցաղային, զուգապար և ժամանակակից պարեր, դերասանի վարպետություն, խորեոգրաֆիկ ժառանգություն: Երեխաները նաև սովորում էին սոլֆեջիո, երաժշտական գործիքներ նվագելու հիմունքներ, երաժշտության, թատրոնի, կերպարվեստի և խորեոգրաֆիկ արվեստի պատմություն, ինչպես նաև` Սանկտ Պետերբուրգի պատմություն և մշակույթ, մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա: Բեմական պրակտիկան անց է կացվում ինչպես Ալեքսանդր Շիրյաևի անվան դպրոցական թատրոնում, այնպես էլ` Մարիինյան թատրոնի բեմում:

2000-ական թվականների կեսին կատարողական բաժինը բաժանվել էր երկու` բակալավրիատի և մագիստրատուրայի աստիճանների: Հետագայում հիմնվել է նաև ասպիրանտուրայի բաժինը: Կատարողներից բացի, ակադեմիան բարձրագույն կրթություն է ապահովում մանկավարժների, բալետմաստերների, բալետի տեսության մասնագտների և բալետի կոնցերտմեյստերների համար:

ՂեկավարությունԽմբագրել

Ուսումնարանի գեղարվեստական ղեկավարները եղել են Պետերբուրգի թատրոնի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Իվանովսին, Իգոր Բելսկին և Ալտինայ Ասիլմուրատովան:

Սկսած 2004 թվականից` ակադեմիայի ռեկտորն էր Վերա Դորոֆեևան: 2013 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվել էր, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Մեծ թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն[7], միաժամանակ դպրոցի գեղարվեստական ղեկավար էր նշանակվում Մարինյան թատրոնի մենակատարուհի Ուլյանա Լոպատկինան: 2013 թվականի նոյեմբերի 4-ին Մարիինյան թատրոնի մանկավարժներն ու բալետի արտիստները նամակով դիմել են ՌԴ մշակույթի նախարարություն` պահանջելով վերանայել Նիկոլայ Ցիսկարիձեին որպես ռեկտոր և Ուլյանա Լոպատկիանային որպես գեղարվեստական ղեկավար նշանակելու որոշումը[8]:

2013 թվականի դեկտեմբերի սկզբին ակադեմիայի առաջին փոխռեկտոր և գեղարվեստական ղեկավար է դարձել ակադեմիայի շրջանավարտ և բալետի պարուհի Ժաննա Այուպովան[9]: Նիկոլայ Ցիսկարիձեն, չնայած բողոքներին, մնացել է որպես ռեկտորի պաշտոնակատար: 2014 թվականին նա ընտրվել էր որպես ուսումնական հաստատության ռեկտոր:

ՇրջանավարտներԽմբագրել

ԹանգարանԽմբագրել

1957 թվականին Մ. Ֆրանգոպուլոյի նախաձեռնությամբ հիմնել է դպրոցի թանգարան, որի հավաքածուում գտնվում են հազվագյուտ հանդիպող գրքեր, նկարներ, պաստառներ, լուսանկարներ, թատերական կոստյումներ և բալետային կոշիկներ, որոնք պատկանել են հայտնի շրջանավարտներին, ինչպես նաև` այլ ցուցադրանմուշներ, որոնք կապված են Պետերբուրգի բալետի պատմության հետ: Թանգարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 15.000 ցուցանմուշներից[1]: Ներկայումս այն գործում է որպես Հայրենական խորեգրաֆիկ կրթության պատմության հիշատակի կաբինետ[10], որի մուտքն ազատ է միայն սովորողների և ակադեմիայի հետ համագործակցողների համար:

ԵկեղեցիԽմբագրել

Սուրբ Երրորդության անվան ուղղափառ եկեղեցին ուսումնարանի տարածքում գործել է սկսած 1806 թվականից[11]: 2000-ական թվականներից եկեղեցական ծառայությունները վերսկսվել են:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Илларионов, 2005, էջ 325
  2. Ленинградский институт театра, музыки и кинематографии / Клитин С. С. // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  3. «УКАЗ Президента РФ от 24.01.1995 N 64 О включении отдельных объектов в Государственный свод особо ценных объектов культурного наследия народов Российской Федерации»։ Президент России։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2018-12-04 
  4. Курсы русской академии балета пользуются популярностью в Миккели. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 июля 2015.(Ստուգված է 12 Հուլիսի 2015)
  5. «Губернатор Приморья пообещал Путину открыть филиалы Эрмитажа и Вагановской Академии»։ Вести.ру։ 2016-05-31։ Վերցված է 2016-05-31 
  6. «В Приморье открылся филиал Вагановской Академии балета»։ Российская газета։ 2016-09-01։ Վերցված է 2018-12-04 
  7. «Николай Цискаридзе назначен ректором Академии русского балета»։ Известия։ 2013-10-28։ Վերցված է 2018-12-04 
  8. «Представители Вагановки требуют пересмотреть назначение Цискаридзе»։ РИА Новости։ 2013-11-04։ Վերցված է 2018-12-04 
  9. «Жанна Аюпова: Я фактически выросла в Вагановке»։ Вечерний Петербург։ 2014-03-05։ Վերցված է 2018-12-04 
  10. «Кабинет истории русского балета имени М. Х. Франгопуло»։ Академия русского балета им. А. Я. Вагановой։ Վերցված է 2018-12-04 
  11. Фомкин А. В. Два века «театральной» церкви. — СПб.: Академия Русского балета им. А.Я.Вагановой, 203. — 296 с. — (Труды Академии Русского балета имени А. Я. Вагановой). — 750 экз. — ISBN 5-93010-018-7

Արտաքին հղումներԽմբագրել