Ամանորի գիշեր (մուլտֆիլմ)

«Ամանորի գիշեր» (ռուս.՝ Новогодняя ночь), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն կինոնկար, որը 1948 թվականին նկարահանել են ռեժիսորներ Օլգա Խոդատաևան և Պյոտր Նոսովը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Հետպատերազմյան շրջանի խորհրդային Ամանորի մասին առաջին մուլտֆիլմն է։ Անտառի ոգին մուլտֆիլմի գլխավոր անտագոնիստական է[1]։

Ամանորի գիշեր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ և հեքիաթ
ՌեժիսորՕլգա Խոդատաևա և Պյոտր Նոսով
ՍցենարիստՕլգա Խոդատաևա և Պյոտր Նոսով
Բեմադրող նկարիչՊյոտր Նոսով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1948

Ձմեռ պապի կերպարը փոխ է առնված նախապատերազմական «Ձմեռ պապն ու գորշ գայլը» մուլտֆիլմից։

Սյուժե խմբագրել

Մինչև Նոր տարին մնացել են հաշված օրեր։ Ձմեռ պապը մեկնում է անտառ, որպեսզի տոնածառի եղևնի բերի։ Այնտեղ հանդիպում է Անտառի ոգուն՝ ում հետ սկսում է վիճաբանել, թե ի՞նչն է ավելի լավ՝ թռչող գորգը, թե՞ իսկական ինքնաթիռը։ Արդյունքում Անտառի ոգին, իհարկե, պարտվում է, քանի որ հետ է ընկել կյանքի ընթացքից։ Այդ պատճառով էլ իր ձեռքով երեխաներին է հասցնում անտառի ամենագեղեցիկ եղևնին՝ ոսկեգույն կոներով։

Ստեղծողներ խմբագրել

Գեորգի Միլլյար[2] - Անտառի ոգի (տիտրերում նշված չէ),
Վալենտինա Սպերանտովա - Ամանոր (տիտրերում նշված չէ)

Տեսաթողարկում խմբագրել

Մուլտիպլիկացիոն կինոնկարը վերաթողարկվել է VHS տեսաերիզներով (1980-ական, 2000-ական թվականներ) և DVD (2000-ական թվականներ) մուլտֆիլմների ժողովածուներում՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Ձմեռ պապիկի հեքիաթներ», ժողովածու № 5, «Հեքիաթին հյուր։ Թողարկում 2»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
  2. 2,0 2,1 «Новогодняя ночь» (1948) (ռուսերեն), Վերցված է 2018-11-03-ին

Արտաքին հղումներ խմբագրել