Գողացված արևը (մուլտֆիլմ, 1943)

«Գողացված արևը» (ռուս.՝ «Краденое солнце»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Կոռնեյ Չուկովսկու համանուն ստեղծագործության հիման վրա։ Սև-սպիտակ (գունավոր տարբերակը չի պահպանվել) հնչյունային մուլտֆիլմ է, որի տևողությունը կազմում է 11 րոպե 11 վայրկյան։ Պրեմիերան կայացել է 1944 թվականին։

Գողացված արևը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո և Էմանուիլ Դվինսկի
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով և Անատոլի Սազոնով
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն670 s
Թվական1943

Սյուժե

խմբագրել

Երկնքում փայլում է արևը, ծաղիկները ծաղկում են, թռչունները՝ երգում, գազանները հոգ են տանում մեկը մյուսի հանդեպ։ Միայն չար կոկորդիլոսը, որը չի կարողանում ոչ ոքի բռնել, հարձակվում է արևի վրա ու կուլ տալիս նրան։ Մթություն է տիրում։ Գազանները խուճապի են մատնվում և նետվում արջի մոտ ու խնդրում արևը վերադարձնել երկինք։ Արջը, որը մթության մեջ չէր կարողացել գտնել իր ձագերին, գնում է կռվելու կոկորդիլոսի հետ։ Արջը մարտի է բռնվում կոկորդիլոսի հետ, հաղթում նրան ու ստիպում ազատել արևին։ Երջանիկ գազանները ուրախանում են արևի վերադարձով ու փառաբանում արջին։

Ստեղծողներ

խմբագրել
Ռեժիսոր Իվան Իվանով-Վանո
Ացենարիստ Իվան Իվանով-Վանո, Էմանուիլ Դվինսկի
Ռեժիսորի օգնական Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Բեմադրող նկարիչներ Եվգենի Միգունով, Անատոլի Սազոնով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռոման Դավիդով, Գրիգորի Կոզլով, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Ֆեոդորովա, Լև Պոզդնեև, Արթուր Բերգենգրին
Նկարիչ-դեկորատորներ Ն. Վերեշչագինա, Օլգա Գեմերլինգ, Գ. Նևզորովա, Վերա Ռոջերո, Վ. Սուտեևա, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա
Կոմպոզիտոր Յուրի Նիկոլսկի
Օպերատոր Նիկոլայ Վոինով, Ն. Սոկոլով
Հնչյունային օպերատոր Սերգեյ Ռենսկի

Ստեղծման պատմություն

խմբագրել

Պատերազմի տարիներին ֆիլմերի արտադրությունը գնում է շատ դանդաղ. իրենց ազդեցությունն են թողնում նյութի ու աշխատանքի պայմանների բացակայությունը, կադրային սովը, միջոցների ու ռեսուրսների մշտական տնտեսման ռեժիմը։ Պատերազմի ժամանակ ավարտված առավել նշանակալի ֆիլմերն են՝ Մ. Ցեխանովսկու և Պ. Նոսովի «Եղևնին» (1942), Ի. Իվանով-Վանոյի «Գողացված արևը» (1944), Վ. և Զ. Բրումբերգների «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (1943) և «Սինդբադ ծովագնաց» (1944), Մ. Ցեխանովսկու «Հեռախոսը» (1944)։

— Գեորգի Բորոդին[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор

Արտաքին հղումներ

խմբագրել