«Ոսկե հասկեր» (ռուս.՝ Золотые колосья), 1958 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար[1]։ Բելառուսական ժողովրդական հեքիաթի էկրանավորում։

Ոսկե հասկեր
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՕլգա Խոդատաևա և Լեոնիդ Արիստով
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ԵրաժշտությունԱլեքսանդր Ֆլյարկովսկի
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1958

Սյուժե խմբագրել

Երկու աղքատ որբեր՝ Յանկոն և Օլեսյան, հերկում են իրենց դաշտը, բայց երբ արդեն ուզում են սկսել ցանքսը, գալիս է ջրաղացպանն ու պարտքի դիմաց վերցնում նրանց ամբողջ հարստությունը՝ մի զամբյուղ հացահատիկը։ Նա ուզում էր տանել նաև որբերի ընկերոջը՝ աքաղաղին, բայց վերջինս կարողանում է փախչել։ Երբ ջրաղացպանը հեռանում է, աքաղաղը սլանում է նրա հետևից, հասնում ջրաղացի մոտ և պահանջում հետ վերադարձնել ցորենը, բայց ոչինչ չի ստացվում, և նա կարողանում է վերցնել ընդամենը երեք հացահատիկ։ Նա այդ հատիկները տալիս է Յանկոյն և Օլեսյային։ Երեխաները շնորհակալություն են հայտնում աքաղաղին և որոշում են ցանել գոնե այդքանը։ Բայց այդ ժամանակ քեռի Քամին պտտվում է, խլում այդ երեք հատիկները և ցրում դրանք։ Այնուհետև երեխաները գնում են փնտրելու քամուն, որպեսզի նրան խնդրեն վերադարձնել իրենց հացահատիկը։ Եվ շատ վտանգներ ու չարչարանքներ են կրում նրանք ճանապարհին, մինչև վերջապես գտնում են քեռի Քամուն, որը քնած էր անտառում։ Երեխաներն արթնացնում են նրան, օգնում են նրան ազատել ծառերի ճյուղերին ու կոճղերին խճճված քամու վարսերը։ Քամին նրանց բարձրացնում է իր ուսին և պտտում աշխարհում, ապա վերադարձնում է ջրաղացպանի խլած մի զամբյուղ ցորենը։ Դրանից հետո նա պատժում է ջրաղացպանին և քանդում նրա ջրաղացը։ Երեխաները ցորենը ցանում են իրենց հայրենի դաշտում։ Հրաշալի ոսկե հասկեր են աճում, և երեխաները շնորհակալություն են հայտնում Քամուն։

Նկարահանման խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Ժաննա Վիտենզոն
Բանաստեղծությունների հեղինակ Ռոբերտ Ռոժդեստվենսկի
Բեմադրող ռեժիսորներ Օլգա Խոդատաևա, Լեոնիդ Արիստով
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Տրուսով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Ֆլյարկովսկի
Օպերատորներ Ելենա Պետրովա, Ա. Աստաֆև
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Ե․ Նովոսելսկայա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Բալաշով, Ռոման Դավիդով, Իգոր Պոդգորսկի, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով
Դերերը հնչյունավորել են Նինա Գուլյաևա - Օլեսյա
Մարիա Վինոգրադովա - Յանկո
Ալեքսանդր Խանով - Քամի / ջրաղացպան / ծառ
Լուսագրերում նշված չեն՝
Գեորգի Վիցին - ճնճղուկ
Գեորգի Միլյար - ճահճային պապ
Ելենա Պոնսովա - Գորտեր

Վրիպակ խմբագրել

  • Գիշերային երկնքում պատկերված է լուսինն աճման փուլում, բայց լուսաբացից առաջ այն պատկերված է որպես նվազող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ոսկե հասկեր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն խմբագրել

  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 8.. — М.: Искусство, 1964. — 224 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել