Յարանգայում վառվում է կրակը
«Յարանգայում վառվում է կրակը» (ռուս.՝ «В яранге горит огонь»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ստեղծվել է 1956 թվականին ռեժիսոր Օլգա Խոդատաևայի կողմից։ Սցենարը գրել է Ժաննա Վիտենզոնը Հյուսիսի ժողովուրդների հեքիաթների մոտիվներով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Արիստով և Վիկտոր Նիկիտին |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1956 |
Սյուժե
խմբագրելՀեռու Հյուսիսում՝ փոքրիկ, աղքատ յարանգայում ապրում է այրին իր որդու՝ Յատոյի ու դստեր՝ Տեյունեի հետ։ Երեխաներն ալարկոտ էին ու անհնազանդ, չէին ուզում օգնել իրենց մորը և փայտ հավաքել խարույկի համար (Տեյունեին ավելի շատ անհանգստացնում էին իր երկար, գեղեցիկ հյուսերը)։ Եվ երբ կրակն օջախում հանգչում է, չար պառավ Բուքը ներխուժում է յարանգա։ Մայրը փորձում է պաշտպանել իր երեխաներին, բայց Պուրգան տանում է նրան։ Քույր ու եղբայր ստիպված են լինում մոռանալ իրենց ալարկոտության մասին և գնալ իրենց մորը որոնելու։ Նրանք անցնում են երկար ճանապարհ ու հաղթահարում բազմաթիվ վտանգներ, մինչև կարողանում են գտնել Բուքի տունն ու փրկել իրենց մորը։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ժաննա Վիտենզոն |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Բեմադրող նկարիչներ | Լեոնիդ Արիստով, Վիկտոր Նիկիտին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Արբեկով, Բորիս Բուտակով, Վլադիմիր Դանիլևիչ, Վադիմ Դոլգիխ, Կիրիլ Մալյանտովիչ, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Լիխաչյով, Ռ․. Մարկանո, Լև Պոպով |
Նկարիչ-դեկորատորներ | Կոնստանտին Մալիշև, Իրինա Սվետլիցա, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա |
Օպերատորներ | Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա |
Կոմպոզիտոր | Գեորգի Կրեյտներ |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Տեխնիկական օգնական | Լ. Կովալևսկայա |
Մոնտաժող | Ա. Ֆիրսովա |
Դերերը հնչյունավորել են | Ռոստիսլավ Պլյատ — Գայլ |
Մրցանակներ
խմբագրել«Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմն արժանացել է մրցանակների մի շարք փառատոններում[1].
Ստեղծման պատմություն
խմբագրելՄոսկվայի պետական համալսարանում Ժաննա Վիտենզոնն սկսել է հետաքրքրվել Հյուսիսով, ուր հաճախ է մեկնել բանահյուսական արշավախմբերի կազմում։ Հյուսիսային հեքիաթների հիման վրա նրա կողմից գրված սցենարն արժանացել է Մստիսլավ Պաշչենկոյի հավանությանը և նրա երաշխավորությամբ փոխանցվել արտադրության «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[2]։
Մուլտֆիլմի գլխավոր հերոսները (մայր, Տեյունե և Յատո) ստեղծվել են Լեոնիդ Արիստովի կողմից։ Նա էլ նկարել է հյուսիսային բնապատկերները, որոնց վրա աշխատելիս նկարիչն օգտագործել է Լենինի անվան գրադարանի նյութերը։ Ֆիլմի գունային գաման մշակել է Վիկտոր Նիկիտինը, որն ստեղծել է նաև հերոսների մի մաիսն՝ Մթությունը, Բուքը[3]։ Ֆիլմում օգտագործվել է Վ. Նիկիտինի կողմից առաջարկված նորարարական նկարչական հնար՝ լյումինսցենային ներկերի օգտագործումը[4]։
Ֆիլմում հնչող մոր երգի տեսքտը գրել է Միխայիլ Սվետլովը (տեքստը գեղխորհուրդը հավանության է արժանացրել դժկամորեն[3]։
Արձագանքներ
խմբագրելՕլգա Խոդատաևան 1956 թվականին հանդես է եկել «Յարանգայում վառվում է կրակը» նկարված ֆիլմի բեմադրող, որը նա ստեղծել է նկարիչ Լեոնիդ Արիստովի հետ հաամտեղ։ Ֆիլմը, որ բեմադրվել է հյուսիսի ժողովուրդների վառ կոլորիտն ու ինքնատիպությունը կրող հեքիաթի հիման վրա, հետաքրքիր է ոչ միայն իր տարաշխարհիկությամբ, այլև վարպետորեն մշակված, պատանի հանդիսատեսի երևակայությունը գրավող հեքիաթային մթնոլորտով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Ольга Ходатаева в 1956 году выступает как постановщик рисованной ленты «В яранге горит огонь», созданной ею совместно с художником Леонидом Аристовым. Фильм, поставленный по сказке, несущей в себе яркий колорит и своеобразие северных народов, интересен не только своей экзотикой, но и мастерски разработанной, захватывающей воображение юного зрителя сказочной атмосферой.
— Վ. Ասենին[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Витензон Жанна Зискиндовна Արխիվացված 2014-04-27 Wayback Machine, sem40.ru.
- ↑ 3,0 3,1 С. Капков. Интервью с Леонидом Аристовым.
- ↑ Георгий Бородин. "Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
- ↑ Асенин С.В. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — С. 271. — 290 с..