Ծղոտե ցլիկ (մուլտֆիլմ, 1954)

Ծղոտե ցլիկ (ռուս.՝ Соло́менный бычо́к), 1954 թվականին նկարահանված խորհրդային մուլտիպլիկացոն ֆիլմ։ Մուլտֆիլմն ուկրաինական ժողովրդական «Ծղոտե ցլիկ, ձյութի տակառիկ» հեքիաթի էկրանավորումն է։ Մուլտֆիլմը ստեղծվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, ռեժիսորները Օլգա Խոդատաևան և Լեոնիդ Արիստովն են[1]։

Ծղոտե ցլիկ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՕլգա Խոդատաևա
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

Սյուժե

խմբագրել

Աղվեսը աքաղաղ է գողանում աղքատ խուտորի հավաբնից, որտեղ ապրում էին պապիկն ու իր թոռնիկը։ Նրանք նկատում են գողությունը և փորձում էին հետապնդել աղվեսին։ Արդյունքում աղվեսն ընկնում է, և աքաղաղը կորչում է անտառում։ Վերջին ընտանի կենդանուն կորցրած թոռնուհուն մխիթարելու համար պապիկը փայտից ու ծղոտից ցլիկ է պատրաստում և չորս կողմից պատում ձյութով։ Թոռնուհին ցլիկին տանում է արածելու և քնում է արևի տակ։ Այդ ժամանակ անտառից գալիս է արջը, որը փորձում է երկխոսել ցլիկի հետ, սակայն պատասխան չի ստանում։ Արդյունքում հակամարտություն է առաջանում, արջը հարվածում է ցլիկին, և իր թաթը մնում է ձյութի մեջ։ Արջին օգնության է հասնում աղվեսը նապաստակի հետ, բայց նրանք նույնպես չեն կարողանում պոկվել ցլիկից։ Ի վերջո պապիկը բոլոր երեքին գցում է վանդակի մեջ և բաց է թողնում միայն այն պայմանով, որ նրանք կգտնեն աքաղաղին։ Կենդանիները գտնում են աքաղաղին և բերում նրան տուն, այդպիսով հակամարտությունը վերջանում է։

Ֆիլմի սյուժեն տարբերվում է հեքիաթի սյուժեից, որտեղ կենդանիներն առանձին-առանձին հակամարտում են ցլիկի դեմ, իսկ հետո նրանցից յուրաքանչյունն առանձին պապիկի համար բերում է նվեր, այլ ոչ թե աքաղաղին։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ` Զինաիդա Ֆիլիմոնովա
  • Ռեժիսորներ` Օլգա Խոդատաևա, Լեոնիդ Արիստով
  • Կոմպոզիտոր` Նիկոլայ Բուդաշկին
  • Բեմադրող նկարիչ` Լեոնիդ Արիստով
  • Նկարչի օգնական` Ա. Դուրակով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆաինա Եպիֆանովա, Ռոման Դավիդով, Լիդիա Ռեզցովա, Ռոման Կաչանով, Վլադիմիր Արբեկով, Բորիս Բուտակով, Իգոր Պոդգորսկի, Վիկտոր Լիխաչև, Ելեն Խլուդովա, Վասիլի Ռյաբչիկով, Բորիս Չանի
  • Նկարիչ-դեկորատորներ` Վերա Վալերիանովա, Ի. Տրոյանովա, Օլգա Գեմմերլինգ, Վերա Ռոջերո, Ի. Պրոկոֆևա
  • Օպերատոր` Ն. Սոկոլովա
  • Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
  • Տեխնիկական օգնականնեչ` Գ. Լյուբարսկայա, Ե. Շիլովո
  • Մոնտաժողի օգնական` Նինա Մայորովա

Վերահնչյունավորում

խմբագրել
  • 2001 թվականի հնչյունավորում. Իրինա Մալիկովա՝ Թոռնիկ, Աղվես, Բորիս Տոկարև՝ Պապիկ, Ալեքսանդր Կոտով՝ Արջ, Տատյանա Կանաևա՝ Նապաստակ։
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում փոխվել է ամբողջ հնչյունագրությունը, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, իսկ լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկությունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական արձագանք է գտել ինչպես հեռուստադտողի մեծ մասի, այնպես էլ` մասնագետների կողմից[2][3]։ Վերականգնված տարբերակի պատկերի որակը ևս երբեմն քննադատության է ենթարկվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 73-74, 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  3. НЕТ — фальсификации анимационного наследия!

Արտաքին հղումներ

խմբագրել