Օզուրգեթ

քաղաք Արևմտյան Վրաստանում, Գուրիայի շրջանի վարչական կենտրոնը
(Վերահղված է Օզուրգեթիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օզուրգեթ (այլ կիրառումներ)

Օզուրգեթ (վրաց.՝ ოზურგეთი), քաղաք Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 14 211 մարդ (2023)[2]։

Քաղաք
Օզուրգեթ
ოზურგეთი
Զինանշան

Օզուրգեթի կենտրոնական հրապարակը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԳուրիայի մարզ
ՇրջանՕզուրգեթի շրջան
ՀամայնքՕզուրգեթի շրջան և Քութայիսի նահանգ
Այլ անվանումներՄախարաձե
Տվյալ կարգավիճակում1840 թվականից
Մակերես22,11 կմ²
ԲԾՄ80 մետր
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն14785 մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Տեղաբնականունօզուրեթցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3500[1]
Օզուրգեթը
Պաշտոնական կայքozurgeti.mun.gov.ge
Օզուրգեթ (Վրաստան)##
Օզուրգեթ (Վրաստան)
Օզուրգեթ (Գուրիայի մարզ)##
Օզուրգեթ (Գուրիայի մարզ)

Անվանում

խմբագրել

1934-1989 թվականներին քաղաքը կոչվում էր «Մախարաձե»՝ հեղափոխական ու քաղաքական գործիչ Ֆիլիպ Մախարաձեի անունով[3][4]։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1840 թվականին։ Ռուսական կայսրության կազմում եղել է Գուրիայի գավառի վարչական կենտրոնը (այժմ ընդգրկում է ողջ Գուրիայի մարզը)։ Հաճախ այն կոչվում էր քաղաքի անունով՝ «Օզուրգեթի գավառ»։

1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Օզուրգեթի շրջանի վարչական կենտրոնն էր[5]։

Բնակչություն

խմբագրել

2014 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը հասել է 14 785 մարդու, մեծամասնությունը՝ վրացիներ (94,5 %)։ Բնակվում են նաև հայեր (3,8 %), ռուսներ (0,8 %), և այլ ազգեր[6]։

Տարի 1897 1911 1922 1936 2002 2014
Բնակչություն 4710 7341 5526 11 419 18 705 14 785

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքում գտնվում են երկրաբանական թանգարան ու դրամատիկական թատրոն։ Թանգարանի կողքին դրված է Իոսիֆ Ստալինի կիսանդրին, իսկ թանգարանում պահվում է Նապոլեոն Բոնապարտի սուրը, ինչպես նաև՝ բազմաթիվ տպագիր գրքեր։

Օզուրգեթում գտնվում է նաև Թեյի ու մերձաարևադարձային մշակաբույսերի ինստիտուտ։ Վերջինս քաղաքի հարավային՝ Անասեուլ թաղամասում է։ Մինչև 2006 թվականը քաղաքում գործել է տրոլեյբուս։

Տրանսպորտ

խմբագրել

Օզուրգեթում գտնվում է երկաթուղու կայարան, որը ճյուղավորվում է Թբիլիսի- Բաթում հիմնական երկաթգծից։ Ամենամոտ նավահանգիստը Բաթումն է, որտեղ էլ գտնվում է ամենամոտ օդանավակայնը։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. საქართველოს ფოსტა — 1805.
  2. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  3. Սովետական Մեծ Հանրագիտարան
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (խմբ. Ա. Թ. Ավետիսյան), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1989, էջ 471 — 471 էջ. — 20000 հատ, ISBN 9785545000296։
  5. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр.
  6. georgia-ethnic-2014
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզուրգեթ» հոդվածին։