Օզուրգեթի շրջան

Գուրիայի մարզ

Օզուրգեթի շրջան (վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი՝ օզուրգեթիս մունիցիպալիտետի2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։

Picto infobox map.png
Օզուրգեթի շրջան
վրաց.՝ ოზურგეთის მუნიციპალიტეტი
Q16373667? Զինանշան
Ozurgebti district flag.jpg
Ozurgeti district COA.jpg
Ozurgeti (G.N. 2009).jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԳուրիայի մարզ
Ներառում է5 քաղաք և 70 գյուղ
ՎարչկենտրոնՕզուրգեթ
Հիմնական լեզուՎրացերեն
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն (2014)
62863 (11 տեղ)
Խտություն92,58 ( 9 տեղ)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տարածք675  (41 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Ցածրագույն կետ

 0 մ
GuriaLocationinGeorgia.svg
GR-ozurgeti-ka.svg
Պատմական շրջան(ներ)Գուրիա
Սահմանակցում էԼանչխութի շրջան, Չոխատաուրի շրջան, Շուախևի մունիցիպալիտետ և Քոբուլեթի մունիցիպալիտետ
Ժամային գոտիUTC+4
ՀապավումGE.GU.OZ
ISO 3166-2 կոդ44
Հեռախոսային կոդ(494)
Փոստային ինդեքսներ3500–3599
Ինտերնետ-դոմեն.ge
ozurgeti.mun.gov.ge

ՊատմությունԽմբագրել

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Օզգուրեթը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Օզգուրեթի շրջանն անվանափոխվում է որպես «Օզգուրեթի մունիցիպալիտետ»։

Վարչական բաժանումԽմբագրել

Վարչական կենտրոնը Օզուրգեթ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 29 սակրեբուլոյի, որոնցից 1-ը քաղաքային է (ներառում է Օզուրգեթ քաղաքը), 4-ը՝ ավանային (Լաիթուր, Նարուջա, Ուռեկի, Քվեդա Նասակիրալ)։ Շրջանի 70 գյուղերը միավորված են 20 համայնական և 4 գյուղական սակրեբուլոների մեջ։ Դրանք են՝

ԲնակչությունԽմբագրել

2014 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 62 863 մարդ[1].

 
տեսարան Օզուրգեթ քաղաքից

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 78 760 մարդ[2]։

Ազգություն Տոկոս (2014)[3]
Վրացիներ 97,19 %
Հայեր 1,77 %
Ռուսներ 0,59 %
Ուկրաինացիներ 0,17 %
Ադրբեջանցիներ 0,04 %
Օսեր 0,03 %
Եզդիներ 0,03 %
Գնչուներ 0,03 %
Հույներ 0,02 %

ՏրանսպորտԽմբագրել

 
Բերդի մնացորդներ Ասկանա գյուղի մոտ

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

ՏնտեսությունԽմբագրել

Օզուրգեթի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։

Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Օզուրգեթում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016 
  2. «Վրաստանի բնակչության մարդահամարի տվյալներ, 2002»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 5 
  3. georgia-ethnic-2014