Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մախարաձե (այլ կիրառումներ)

Ֆիլիպ Իեսեևի Մախարաձե (վրաց.՝ ფილიპე იესეს ძე მახარაძე, ռուս.՝ Филипп Иесеевич Махарадзе մարտի 9, 1868(1868-03-09), Գոնեբիզկար, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1941(1941-12-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բոլշևիկ հեղափոխական և խորհրդային պետական գործիչ, գրականագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ (1903

Ֆիլիպ Մախարաձե
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Թբիլիսիի հոգևոր ճեմարան
Մասնագիտություն՝ հեղափոխական և պետական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մարտի 9, 1868(1868-03-09)
Ծննդավայր Գոնեբիզկար, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 10, 1941(1941-12-10) (73 տարեկան)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան
և Order of the Red Banner of Labor of the TSFSR

Սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում։ Ուսանողական շրջանում հարել է տեղի սոցիալ-դեմոկրատական շարժմանը։ 1893 թվականին ձերբակալվել է և արտաքսվել հայրենիք։ 1903 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ 1915 թվականին դարձել է ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի անդամ։ Մասնակցել է Թիֆլիսի սովետի կազմակերպմանը (1917)։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ 7-րդ համառուսաստանյան (ապրիլյան) կոնֆերանսի պատվիրակ։ 1917 թվականի հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲ(բ)կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-1921 թվականներին ընդհատակյա աշխատանք է կատարել Վրաստանում։

1921 թվականին ընտրվել է Վրաստանի Հեղկոմի նախագահ, 1922 թվականից՝ Վրաստանի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև եղել է Անդրֆեդերացիայի Պետպլանի, Վրաստանի ժողկոմխորհի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ։ 1938-1941 թվականներին եղել է Վրաստանի Գերագույն սովետի Նախագահության նախագահը։

Եղել է նաև ԽՄԿԿ 12-րդ, 13-րդ, 15-18-րդ համագումարների պատվիրակ։ ԽՄԿԿ 15-րդ համագումարում ընտրվել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է նաև Կոմինտերնի 2-րդ կոնգրեսին (1920

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Մախարաձե» հոդվածին։