Թուրքական Քուրդիստան (քրդ.՝ Kurdistana Tirkiyê կամ քրդ.՝ Bakurê KurdistanêԹուրքիայի հարավ–արևելյան շրջանների քրդական անվանումն է։ Այդ տարածքը ամբողջությամբ համընկնում է Հայկական լեռնաշխարհի մի մասը։ Հաճախ օգտագործվում է Հյուսիսայն Քուրդիստան տերմինը։ Անվանումը կապված է այս տարածաշրջանում բնակվող քրդերի հետ։ Պատմականորեն տարածաշրջանի մայրաքաղաքն է համարվում Դիարբեքիրը։ Քուրդիստանը իրենից հիմնականում ներկայացնում է լեռնային տարածք բազմաթիվ չորային դաշտերով։ Կլիման չոր ցամաքային է։ Թուրքական Քուրդիստանը երկար տարիներ հանդիսանում է արյունալի մարտադաշտ։ Քրդական բանվորական կուսակցությունը պարտիզանական պատերազմ է տանում մինչ օրս թուրքական բանակի և ոստիկանության դեմ։ Այդ գործում իրեն ակտիվորեն օգնում են սիրիական և իրաքյան քրդերը։ Քրդական շատ փախստականներ հաստատվեցին Եվրոպայում։

Ներկայիս Թուրքիայի տարածքի շրջանները, որտեղ քրդերը մեծամասնություն են կազմում
Քուրդիստանի հնարավոր անկախ պետության քարտեզը ԱՀՊ–ից հետո

Տես նաև խմբագրել