Քոլին Մաքքալոու (անգլ.՝ Colleen McCullough, հունիսի 1, 1937(1937-06-01)[1][2][3][…], Վելինգտոն - հունվարի 29, 2015(2015-01-29)[1][2][3][…], Նորֆոլք, Ավստրալիա)[6]), ավստրալիացի գրող, որը հայտնի է դարձել «Մամխիում երգող թռչունները» վեպով։

Քոլին Մաքքալոու
անգլ.՝ Colleen McCullough
Ծննդյան անունանգլ.՝ Colleen McCullough
Ծնվել էհունիսի 1, 1937(1937-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՎելինգտոն
Վախճանվել էհունվարի 29, 2015(2015-01-29)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՆորֆոլք, Ավստրալիա
Մասնագիտությունվիպասան, բժիշկ-գրող, նյարդաբան, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՄամխիում երգող թռչունները
ԱնդամակցությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4]
ԱշխատավայրԵյլի համալսարան
Պարգևներ
ԱմուսինCedric Newton Ion-Robinson?

Կենսագրություն խմբագրել

Քոլին Մաքքալոուն ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վելինգտոն քաղաքում, Ջեյմս և Լորա Մաքքալոուների ընանիքում։ Քոլինի մայրը ծնունդով Նոր Զելանդիայից էր, նրա նախնիների թվում էին մաորի ժողովրդի ներկայացուցիչները՝ Նոր Զելանդիայի բնիկ բնակչությունը։ Մաքքալոուների ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, բայց ի վերջո հաստատվել են Սիդնեյում։ Քոլինը շատ էր կարդում և նկարաում, անգամ գրում էր բանաստեղծություններ։ Ծնողների ազդեցության տակ Քոլինը ընտրել է բժշկությունը՝ որպես ապագա մասնագիտություն։ Նա սովորել է Սիդնեյի համալսարանում և ընտրել մասնագիտացված նյարդահոգեբանությունը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Հյուսիսային ափի թագավորական հիվանդանոցում (անգլ.՝ Royal North Shore Hospital)։ 1963 թվականին Քոլին Մաքքալոուն տեղափոխվել է Լոնդոն։

1967 թվականից մինչև 1976 թվականը Մաքքալոուն զբաղվել է նեյրոկենսաբանության բաժանմունքում գիտական և դասախոսական գործունեությամբ։ Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ անդրադարձել է գրական գործունեությանը և գրել իր առաջին վեպերը՝ «Թիմ» և «Մամխիում երգող թռչունները», և ի վերջո որոշել ամբողջությամբ նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջից բնակվել է Նորֆոլկ կղզում[7]։

1974 թվականին լույս է տեսել Քոլին Մաքքալոուի «Տիմ» դեբյուտային վեպը, իսկ երեք տարի անց լույս է տեսել հայտնի «Մամխիում երգող թռչունները»․ գիրքը դարձել է միջազգային բեսթսելեր, թարգմանվել է ավելի քան 20 լեզվով և հեղինակին բերել ճանաչում և փառք։

Քոլին Մաքքալոուն մահացել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ երիկամային անբավարարությունից[8][9], 78 տարեկան հասակում։

Գրքեր խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Թիմ (1974), ծեր օրիորդի և մտավոր հետամնաց պատանու մասին
  • Մամխիում երգող թռչունները (1977) -առասպել Ավստրալիայի երեք սերունդների կյանքի մասին
  • Անպարկեշտ կիրք (1981) -զինվորական հիվանդանոցի մասին
  • Երրորդ հազարամյակի հավատքի խորհուրդը (1985) -ֆանտաստիկա սիրո և մեսսիաության մասին
  • Միսսալոնգայից տիկինը (1987) -երեք կանայք փոքր ավստրալիական քաղաքում
  • Երգ Տրոյայի մասին (1998) -պատմություն Տրոյայի պաշարման մասին լեգենդար իրադարձությունների շուրջ, մեկ տասնյակ մասնակիցների անունից
  • Մորգանի Ճանապարհը (2000) -պատմական վեպ Ռիչարդ Մորգանի մասին՝ մարդ, որը կարող էր ատել ու սիրել
  • Հպում (2003) -ավստրալիացի Ալեքսանդր Կինրոսսի, նրա կնոջ, սիրուհու և նրանց երեխաների պատմությունը
  • Սիրելի հրեշտակ (2004) -կրտսեր դուստրը հեռանում է տնից և բնակարան է վարձում Սիդնեյի Կարմիր լապտերների շրջանում
  • Միսս Մերի Բենեթի անկախությունը[10] (2008) -Ջեյն Օսթինի ամենահայտնի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի շարունակությունը։ Բենեթ քույրերից մեկի՝ վճռական սուֆրաժիստուհի Մերիի ճակատագրի և արկածների տարբերակը
  • Դառը երջանկություն (2013) — պատմություն երկու երկվորյակների՝ Էդդայի և Գրեյսի, Թաֆթսի և Քիթթիի մասին. նրանք պայքարում են 1920-ական թվականների Ավստրալիայի բոլոր սահմանափակումների, արգելքների, օրենքների և նախապաշարմունքների դեմ։

Կենսագրականներ խմբագրել

The Courage and the Will: The Life of Roden Cutler VC (Խիզախություն և կամք. Ռոդեն Քաթլերի կյանքը) (1999) — Ռոդեն Քաթլերի կենսագրությունը (կյանքի տարիները 1916—2002). Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմական պարգևի՝ Վիկտորյայի խաչի կրող, ավստրալիացի դիվանագետ և Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ամենաերկարակյաց նահանգապետ։

Մեմուարներ խմբագրել

  • Life Without the Boring Bits (Կյանք առանց շաղափների) (2011), Մաքքալոուի ինքնակենսագրությունը

«Հռոմի տիրակալները» (Հռոմեական շարք) խմբագրել

  1. Առաջին մարդը Հռոմում (1990), Յուգուրթայի դեմ պատերազմի ժամանակ Մարիոսի և Սուլլայի առաջին հաջողությունների, կիմբրիների ներխուժման և Սատուրնինոսի դավադրության մասին (մ.թ.ա. 110—100 թթ.). Գրքի գլխավոր հերոսը հռոմեացի զորավար Գայոս Մարիոսն է։ Արշավներից մեկի ժամանակ նա հանդիպում է գուշակի, ով կանխատեսում է, որ նա յոթ անգամ հյուպատոս է ընտրվելու, ինչպես նաև այն, որ նրա կնոջ զարմիկը գերզանցելու է նրան (դա կլինի Գայոս Հուլիոս Կեսարը
  2. Խոտերից թագ (Պայքար Հռոմի համար) (1991), Հռոմի Դաշնակցային պատերազմի և Սուլլայի ու Մարիոսի պայքարը (մ.թ.ա. 98—86 թթ.). Գիրքը ավարտվում է Գայոս Մարիոսի մահով։
  3. Բախտի ֆավորիտները (1993) — քաղաքական ասպարեզում Կեսարի, Պոմպեոսի հայտնվելու, Սուլլայի բռնապետության և Սպարտակի ապստամբության մասին (մ.թ.ա. 83—69 թթ.):
  4. Կեսարի կանայք (1996) — Պոմպեոսի վերելքի, Կեսարի առաջին հյուպատոսության և Կրասսոսի մահվան մասին (մ.թ.ա. 68—58 թթ.):
  5. Ճակատագրի կամքով (Կեսար) (1997) — գալերի հետ պատերազմի և Պոմպեոսի ու Կեսարի պայքարի մասին (մ.թ.ա. 54—48 թթ.):
  6. Տիտանի անկումը կամ Հոկտեմբերյան ձի (2002) — հանրապետականների դեմ Կեսարի տարած հաղթանակի, նրա՝ ցմահ բռնատիրության իրավունք ստանալու և սպանության, Օկտավիանոսի իշխանության գալու, Օկտավիանոսի եռապետության ստեղծման, Անտոնիոսի և Լեպիդոսի, Բրուտոսի և Կասիոսի դեմ եռապետների պայքարի մասին (մ.թ.ա. 48—42 թթ.):
  7. Անտոնիոս և Կլեոպատրա (2007) — Անտոնիոսի և Կլեոպատրայի սիրո պատմությունը։ Օկտավիանոսի հաղթանակը Անտոնիոսի նկատմամբ։ Անտոնիոսի և Կլեոպատրայի մահը (մ.թ.ա. 41—27 թթ.):

Խուզարկու Քարմայն Դելմոնիկոյի մասին շարք խմբագրել

  1. Միացնել։ Անջատել (2006) — դետեկտիվ, որի գլխավոր հերոսը Քարմայն Դելմոնիկոն է. հոկտեմբեր, 1965 թիվ։ Նյարդաբանության գիտական-հետազոտական ինստիտուտում գտնում են 16 տարեկան աղջկա անդամատված դի։ Լեյտենանտ Քարմայն Դելմոնիկոն սկսում է հետաքննությունը։
  2. Չափից շատ սպանություններ (2009) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի նոր գործը. ապրիլ, 1967 թիվ։ Համալսարանական փոքրիկ քաղաք Հոլլոմենը ցնցված է մի շարք դաժան սպանություններով։ Անհայտ հանցագործը մի քանի օրում իր հետևից թողել է 12 դի։
  3. Բացահայտ դաժանություն (2010) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին երրորդ գիրքը. սեպտեմբեր, 1968 թիվ։ Դոդո մականունով սադիստ-բռնավորը վախեցնող հաճախականությամբ դուրս է գալիս փողոց, որպեսզի ծաղրի ենթարկի հերթական զոհին։ Ամեն հաջորդ հանցագործությունը ավելի դաժան է դառնում, մինչև մի անգամ Դոդոն որոշում է սպանության դիմել։
  4. Անառակ որդին (2012) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին չորրորդ գիրքը. հունվար,1969 թիվ։ Մահացու թունավոր նյութ է գողացվում համալսարանի լաբորատորիայից, որը սպանում է մի քանի րոպեում առանց հետք թողնելու։
  5. Մարմնական մեղք (2013) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին հինգերորդ գիրքը. օգոստոս, 1969 թիվ։ Ոստիակնության կապիտան Քարմայն Դելմոնիկոն արձակուրդում էր։ Վերադառնալով տուն՝ նա սկզբից իմանում է անհայտ տղամարդու մի, հետո մյուս դիակի մասին։ Գործի անցնելով կապիտանը գալիս է այն եզրահանգման, որ կա ոչ թե մեկ, այլ երկու մարդասպան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pallardy R. Encyclopædia Britannica
  4. Notable Names Database — 2002.
  5. Australian Honours Search Facility
  6. The Sydney Morning Herald (29.01.2015). «Умерла автор романа «Поющие в терновнике» Колин Маккалоу». The Sydney Morning Herald. Коммерсантъ.
  7. Умерла писательница Колин Маккалоу
  8. Fox, Margalit (2015 թ․ հունվարի 29). «Colleen McCullough, Author of The Thorn Birds, Dies at 77». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  9. Susan Wyndham (2015 թ․ հունվարի 29). «Colleen McCullough, author of The Thorn Birds, dies». The Age.
  10. Колин Маккалоу Արխիվացված պատճենը. — АСТ. — 5000 экз. экз. — ISBN 978-5-17-066701-7 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ խմբագրել