Գայոս Մարիոս
Գայոս Մարիոս (Gaius Marius, մ. թ. ա. 157[1][2], Արպինո, Հին Հռոմ - հունվարի 13, մ. թ. ա. 86, Հռոմ, Հին Հռոմ[3]), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Ծնողները աղքատ էին և իրենց աշխատանքով վաստակում էին օրվա հացը։Հետագայում Մարիուսը տեղափոխվեց քաղաք և ճանաչեց քաղաքային կյանքը։ 119 թ. ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115 թ.՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107 թ.՝ կոնսուլ։Իր տրիբունատի ժամանակ նա պլեբեյսի օգտին մի շարք օրենքներ անցկացրեց։Ապա ընտրվել է քվեստոր,պրետոր և որպես պրոպրետոր կառավարություն է ստացել Իսպանիա պրովինցիան։Կոնսուլական ընտրություններից որոշ ժամանակ անց նրա կոլեգիան մահացավ և Մարիուսը, զորքի գլուխ թողնելով Մանոիուս Ակվիացուն,վերադարձավ Հռոմ։ Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին։ Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ․ թ․ ա․ 104—101) Մարիոսին ընտրել կոնսուլ։ 102 թ. ջախջախել է տևտոններին, 101 թ.՝ կիմբրերին։ 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ։Քաղաքացինեչշրի համար անտանելի էր հատկապես Մարիուսի վերջին կոնսուլությունը,երբ նա Սատանինոսի հետ մի շարք հանցագործություններ կատարեց։Օրինակ՝ Հոնիոսի սպանությունը,որը հավակնում էր Սարոտոնինոսի հետ։107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը։ 88 թ. ժողովրդական ժողովը Մարիոսին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն Սուլլայի կողմից Հռոմը գրավելուց հետո Մարիոսը փախել է Աֆրիկա։ Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մարիոսը էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87)։ 86 թ-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է։
Գայոս Մարիոս լատ.՝ C.Marius C.f.C.n. Cor. | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 157[1][2] |
Ծննդավայր | Արպինո, Հին Հռոմ |
Մահացել է | հունվարի 13, մ. թ. ա. 86 |
Մահվան վայր | Հռոմ, Հին Հռոմ[3] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Ancient Roman priest, Ancient Roman politician և Ancient Roman military personnel |
Ամուսին | Julia?[4] |
Ծնողներ | հայր՝ Gaius Marius?[5], մայր՝ Fulcinia?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Ժողովրդական տրիբուն[4], Պրետոր[4], հինհռոմեացի սենատոր[6], կոնսուլ[6][4], քվեստոր, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, ռոմանական կառավարիչ, ռոմանական կառավարիչ և Ավգուրներ |
Անդամություն | Cornelia? և Պոպուլյարներ |
Երեխաներ | Գայոս Մարիոս[5] |
Gaius Marius Վիքիպահեստում |
Յուգուրթական պատերազմԽմբագրել
Նումիդիական թագավոր Մասսինիսայի հաջորդեներից Յուգուրթան կարողացավ երկրում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքը: Մասսինիսայի ժառանգներից Հիեմփսալը կարողացավ փախչել Հռոմ և օգնություն խնդրել: Երբ Ադհերբալն ուղևորվեց Հռոմ աջակցության Յուգուրթան դիմեց ամեն մինջոցի սենատորներին կաշառելու համար: Կնքվեց Յուգուրթային ձեռնտու պայմանագիր: Սակայն խաղաղությունը խաղտվեց, երբ Յուգուրթան պաշարեց Ադհերբալի տիրույթ դարձած Ցիրտան: Քաղաքի գրավումից հետո քաղաքի բոլոր տղամարդիկ կոտորվեցին, իսկ Ադհերբալը սպանվեց: Մ.թ.ա. 111թ. Հռոմը Յուգուրթային պատերազմ հայտարեց: Կաշառելով հռոմեական զորքին Յուգուրթան կարողացավ հասնել իրեն ձեռնտու հաշտության: Այդ փաստը ավելի լարեց իրադրությունը Հռոմում: Տրիբուն Գայոս Մեմմիոսը պահանջեց Հռոմ կանչել Յուգուրթային: Յուգուրթան ժողովրդական ժողովին կիրառեց նույն կաշառքի քաղաքականությունը, որը իրեն արդարացրեց և անգամ փորձեց հաշվեհարդար տեսնել Հռոմում ապաստանած իր քաղաքական հակառակորդների հետ:Շուտով Յուգուրթային վտարում են Հռոմից, և բեկանում կնքված հաշտությունը: Պատերազմի վերսկսումից հետո (մ.թ.ա. 110թ.) Յուգուրթան անակնկալ կերպով հարձակվեց հռոմեական բանակի վրա և ստիպեց անձնատուր լինել: Կաշառված հռոմեական հրամանաարը պայմանագիր կնքեց, համաձայն որի Նումիդիան ճանաչվում էր հռոմեական ժողովրդի դաշնակից: Մ.թ.ա. 109թ. Աֆրիկա ուղարկվեց Քվինտոս Ցեցիլիոս Մետելլոսը: Լինելով անկաշառ և խիստ մարդ նա կարգի բերեց բանակը: Մ.թ.ա. 109թ. Մուտոլ գետի ճակատամարտում նումիդաիական բանակը ջախջախվեց: Շուտով բանակի հրամանատարությունը հանձնվեց Գայոս Մարիուսին:
Գայոս Մարիուսի ռազմական բարեփոխումներըԽմբագրել
Գայոս Մարիուսը աչքի ընկավ Յուգուրթական պատերազմում: Ժողովրդական ժողովի որոշմամբ Մարիուսին հանձնարարվեց շարունակել պատերազմը: Մ.թ.ա. 105թ. պատերազմն ավարտվեց: Մ.թ.ա. 104թ. հունվարի 1-ին Մարիուսը տոնեց իր հաղթահանդեսը՝ տրիուվիրատը: Նումիդիական թագավորության մի մասը անցավ մավրիտանական թագավոր Բոկքոսին իսկ մնացածը Յուգուրթայի ազգականներին: Գայոս Մարիուսը գիտակցելով բանակի որակական հետընթացը մշակեց և իրականացրեց բարեփոխումներ: Թույլտարվեց ցենզ չունեցող ազատ քաղաքացիների մուտքը բանակ: Դա քաղաքացիական աշխարհազորը վարձկաններից կամավոր կերպով հավաքագրված մշտական բանակով փոխարինելու սկիզբն էր: Զինվորները սանում էին ռոճիկ և լրիվ հանդերձանք: Բանակում հաստատվեց 16-ամյա ծառայություն անկախ պատերազմական կամ խաղաղ պայմաններից: Դրանից հետո զինվորները ծառայությունից ազատվելով պետք է հողաբաժիններ ստանային: Այդ ժամանակից սկսած լեգեոնը բաժանվում էր 10 կոհորտայի, որոնցից յուրաքանչյուրը կազմվախ էր 2 մանիպուլից, իսկ մանիպուլում 2 ցենտուրիա կար: Յուրաքանչյուր կոհորտայում կար 500 կամ 600 մարդ, և լեգեոնի կազմն այդպիսով մեծացավ հասնելով 5-6 000-ի: Այժմ մարտավարական միավորը մանիպուլը չէր, այլ ցենտուրիան: Բարեփոխման արդյունքում կատարվեց համակենտրոնացում (ոչ թե 30, այլ միայն 10 մարտավարական միավոր): Նախկին զորաշարքը կազմված էր թեթևազեններից, հաստատուններից, պրինցիպուսներից, տրիարուսներից, ընդ որում յուրաքանչյուր զորաշարքում հաշվեգրվում էին ցենզի համեմատ: Մարիուսի օրոք եռագիծ զորաշարքը մնաց, բայց ամեն մի կոհորտայում այժմ կար տրիարիուսների մանիպուլ, պրինցիպուսների մանիպուլ և հաստատունների մանիպուլ: Թե՛ սպառազինությունը, թե՛ զորաշարքում գրաված տեղը որոշում էին հրամանատարները: Մտցվեցին նոր տարբերանշաններ: Յուրաքանչյուր լեգեոնի տրվեց սեփական արծաթե արծիվ: Զգալի բարելավվեց կարգապահությունը: Զինվորները անըդհատ պետք է զինվորական ուսուցում անցնեին, ճամբարում աշխատեին, կատարեյին ամրաշինական և ճանապարաշինական աշխատանքներ: Մարիուսի բարեփոխումների արդյունքում հռոմեական բանակի մարտունակությունը կտրուկ բարձրացավ: Բարեփոխումն ունեցավ ներքաղաքական հետևանքներ: Զինվորները ավարտելով ծառայությունը սկսում էին զբաղվել սեփական տնտեսությամբ: Կամավոր բանակի համակարգին անցնելը բավականին նպաստեց հաջորդ ժամանակաշրջանի քաղաքացիական կռիվների ծավալմանը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Марий, Кай (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 15. — С. 193—194.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118577956 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Любкер Ф. Marii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 826—829.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.strachan.dk/family/marius.htm
- ↑ 6,0 6,1 Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic — Society for Classical Studies, 1951. — ISBN 0-89130-812-1, 0-89130-811-3
Մաշկին Ն. Ա., Հին Հռոմի պատմություն, թարգմ. Միրզախանյան Ե. Ա., Եր., ԵՊՀ, 1951թ., էջ 360-363:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |