Գայոս Ավդիոս Կասիոս (լատին․՝  Gaius Avidius Cassius, 130, Կիր, Հալեպի մարզ, Սիրիա - 175[1], Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), հռոմեական բռնապետ, 175 թվականին ոչ այնքան երկար ժամանակահատված կառավարել է Եգիպտոսում և Սիրիայում։ Կասիոսը եղել է կայսր Մարկոս Ավրելիոսի զորահրամանատարներից մեկը։ Նա ծագում էր Կեսարիական սիրիական արիստոկրատական տոհմից։ 164 թվականին Կասիոսը հաղթանակի է հասել պարթևական Վոլոգեմոզ III արքայի նկատմամբ։

Ավդիոս Կասիոս
Հռոմի կայսր
կալանք
Իշխանություն175 թվական
Լրիվ անունլատին․՝ Gaius Avdius Cassius
Զինվորական կոչումլեգատ և զինվոր
Ծնվել է՝մոտ 130 թվական
ԾննդավայրԿեսարիա, Սիրիա
Մահացել է՝175 թվական
Վախճանի վայրԵգիպտոս
ԵրկիրՀին Հռոմ
ՀարստությունԱնտոնինոսների դինաստիա
ՆախորդՄարկոս Ավրելիոս
ՀաջորդողՄարկոս Ավրելիոս
ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ՀայրGaius Avidius Heliodorus?
ՄայրJulia Cassia Alexandra?
ԵրեխաներAvidius Maecianus?, Avidia Volusia Laodicea?, Avidius Heliodorus? և Avidia Alexandra?

Ավդիոս Կասիոսն ապստամբություն բարձրացրեց, երբ Մարկոս Ավրելիոսը ծանր հիվանդ էր, և հույս ուներ, որ նա մոտ ժամանակներս կմահանա։ Ըստ տարբեր տեսակետների՝ Կասիոսն անձամբ է ապստամբություն բարձրացրել կամ նրան դրդել է Ֆաուստինա Կրտսերը՝ Մարկոս Ավրելիոսի կինը, զգուշանալով ամուսնու մահվանից և իշխանության կորստից։ Կասիոսի գահակալությունը պաշտպանում էին Արևելքի ընդամենը մի քանի քաղաքներ, նա ձգտում էր մեծ հեղինակության, սակայն 175 թվականի հուլիսին սպանվեց իր իսկ զինվորների կողմից։ Կասիոսը կտրված գլուխը ուղարկեցին Մարկոս Ավրելիոսին, ով առողջանալով իր զորքերով մոտեցել էր Իլիրիկայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118848631 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • «История Августов». Вулкаций Галликан. Авидий Кассий.