Եռապետություն
եռապետական համակարգը տեղի է ունեցող ը
Եռապետություն (լատին․՝ triumvirātus, որտեղ՝ trēs - երեք, vir - մարդ), քաղաքական և զինվորական երեք ազդեցիկ գործիչների համատեղ իշխանություն Հին Հռոմում։ Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 521)։ |