Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)
«Փոքրիկ տիկնայք» (անգլ.՝ Little Women), ռեժիսոր Գրետա Գերվիգի ամերիկյան դրաման, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի 8-րդ լիամետրաժ էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Էլայզա Սքանլենը, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։
Փոքրիկ տիկնայք անգլ.՝ Little Women | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Փոքրիկ տիկիններ |
Թվական | հունվարի 30, 2020[1][2], հունվարի 30, 2020, դեկտեմբերի 26, 2019[3], փետրվարի 14, 2020, մարտի 26, 2020 և դեկտեմբերի 25, 2019[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրետա Գերվիգ |
Պրոդյուսեր | Դենիզ դի Նովի, Էմի Պասկալ, Ռոբին Սվայկորդ և Արնոն Միլչեն |
Սցենարի հեղինակ | Գրետա Գերվիգ |
Դերակատարներ | Մերիլ Սթրիփ, Սիրշա Ռոնան, Թիմոթի Շալամե, Ֆլորենս Փյու, Էլայզա Սքանլեն, Ջեյմս Նորթոն, Լորա Դերն, Էմմա Ուոթսոն, Լուի Գարրել, Բոբ Օդենքըրք, Քրիս Քուփեր, Abby Quinn?, Թրեյսի Լեթս[4], Ջեյն Հոդիշել[4] և Maryann Plunkett?[4] |
Օպերատոր | Յորիկ Լե Սո |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Նիք Հյուի |
Պատմվածքի վայր | Կոնկորդ և Փարիզ |
Կինոընկերություն | Columbia Pictures, Di Novi Pictures, Sony Pictures Entertainment և Regency Enterprises |
Տևողություն | 134 րոպե[5] |
Բյուջե | 40 000 000 $[6] |
Շահույթ | 218 843 645 $[6] և 108 101 214 $[6] |
Պաշտոնական կայքէջ | |
Little Women (2019 film) Վիքիպահեստում |
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում։ Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Մարչերի ընտանիքի չորս քույրերի մեծացման մասին, որոնք ապրում են 1860-ական թվականներին Նոր Անգլիայում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Դերասանական կազմ
խմբագրել- Սիրշա Ռոնան՝ Ջո Մարչ
- Էմմա Ուոթսոն՝ Մեգ Մարչ
- Ֆլորենս Փյու՝ Էմի Մարչ
- Էլայզա Սքանլեն՝ Բեթ Մարչ
- Լորա Դերն՝ Մարմի Մարչ
- Տիմոտի Շալամե՝ Թեոդոր «Լորի» Լոուրենս
- Մերիլ Սթրիփ՝ հորաքույր Մարչ
- Թրեյսի Լեթս՝ պարոն Դեշվուդ
- Բոբ Օդենքըրք՝ հայր Մարչ
- Ջեյմս Նորթոն՝ Ջոն Բրուք
- Լուի Գարրել՝ Ֆրիդրիխ Բայեր
- Քրիս Քուփեր՝ պարոն Լոուրենս
- Էբբի Քուին՝ Էննի
Արտադրություն
խմբագրելՄշակում
խմբագրել2013 թվականի հոկտեմբերին «Sony Pictures» ընկերությունը հայտարարել է «Փոքրիկ տիկիններ» գրքի նոր էկրանավորման մտադրության մասին։ 2015 թվականի մարտին ֆիլմի պրոդյուսեր դարձել է Էմի Պասկալը, իսկ սցենարը հանձնարարվել է Սառա Փոլիին, որը նույնպես համարվում էր ֆիլմի հավանական ռեժիսոր[7]։ 2016 թվականի օգոստոսին պրոդյուսերները վարձել են Գրետա Գերվիգին, որպեսզի արտագրի Փոլիի սևագրությունը[8]։ 2018 թվականի հունիսին «Լեդի Բյորդ» ֆիլմի հաջողության շնորհիվ Գերվիգը նշանակվել է «Փոքրիկ տիկիններ» ֆիլմի ռեժիսոր[9][10]։
Դերասանների ընտրություն
խմբագրել2018 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ ֆիլմում նկարահանվելու են Մերիլ Սթրիփը, Էմմա Սթոունը, Սիրշա Ռոնանը, Տիմոտի Շալամեն և Փյու Ֆլորենսը[9][10]։ 2018 թվականի հուլիսին դերասանական կազմին միացել է Էլայզա Սկանլենը[11], իսկ օգոստոսին՝ Լորա Դերնը և Ջեյմս Նորթոնը[12][13]։ 2018 թվականի օգոստոսին Էմմա Սթոունին փոխարինել է Էմմա Սթոունը, որը ստիպված էր լքել նախագիծը` «Ֆավորիտուհին» ֆիլմի մամուլի շրջայցին մասնակցելու անհրաժեշտության պատճառով[14]։ 2018 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացել են Լուի Գարելը, Բոբ Օդենդերքը և Քրիս Քուփերը[15][16][17]։ 2018 թվականի հոկտեմբերին ֆիլմում դեր է ստացել Էբբի Քուինը[18]։
Նկարահանումներ
խմբագրելՀիմնական նկարահանումներն սկսվել են Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[19]։ Նկարահանման այլ վայրեր են նաև Մասաչուսեթս նահանգի Հարվարդ և Քոնքորդ քաղաքները[20]։ Առնոլդի դենդրոպարկն օգտագործվել է նկարահանման վայր՝ որպես 19-րդ դարյան Փարիզի զբոսայգում տեղի ունեցող տեսարան[21]։ Նկարահանումներն ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերի 15-ին[22]։
Սաունդթրեք
խմբագրել2019 թվականի ապրիլի 8-ին հայտարարվել է, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Ալեքսանդր Դեպլան[23]։
Թողարկում
խմբագրելՄիացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է դեկտեմբերի 25-ից[24]։ Ռուսաստանում պրեմիերան կայանալու է 2020 թվականի հունվարի 30-ին[25]։
Մարքեթինգ
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 13-ին Էմմա Ուոթսոնը սոցիալական ցանցերում նկարահանման վայրից հրապարակել է լուսանկարներ, որտեղ նա պատկերված է բեմադրող ռեժիսոր Գրետա Գերվիգի և դերասաններ Սիրշա Ռոնանի, Ֆլորենս Փյուի, Էլայզա Սկանլենի և Տիմոտի Շալամեի հետ[26]։ 6 օր անց Ուոթսոնը կիսվել է ևս մեկ լուսանկարով, որտեղ նա Գերվիգի և Լորա Դերնի հետ է[27]։ 2019 թվականի հունիսի 19-ին «Vanity Fair» հրապարակել է ֆիլմի առաջին պրոմո կադրերը[28]։ Ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին[29]։
Քննադատություն
խմբագրել«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 95% է, ըստ 176 գրախոսությունների՝ միջին բալը 10-ից 8,66 է[30]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 91 միավոր՝ ըստ քննադատների 45 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր գնահատական» կարգավիճակին[31]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cineplex.de/film/little-women/357752/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt3281548/?ref_=bo_gr_ti
- ↑ 6,0 6,1 6,2 Box Office Mojo — 1999.
- ↑ Sneider, Jeff (2015 թ․ մարտի 18). «Amy Pascal, Sarah Polley Team on 'Little Women' Remake at Sony (Exclusive)». TheWrap. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Crittenton, Any (2016 թ․ օգոստոսի 5). «Greta Gerwig Rewriting "Little Women" Remake For Sony (EXCLUSIVE)». The Tracking Board. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 9,0 9,1 Kroll, Justin (2018 թ․ հունիսի 29). «Greta Gerwig Eyes 'Little Women' With Meryl Streep, Emma Stone, Saoirse Ronan, Timothee Chalamet Circling (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 10,0 10,1 N'Duka, Amanda (2018 թ․ հունիսի 29). «Greta Gerwig To Helm 'Little Women' At Sony; Meryl Streep, Emma Stone, Timothée Chalamet, Saoirse Ronan In Talks». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 24). «'Little Women': 'Sharp Objects' Actress In Talks For The Role Of Beth March». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 2). «Sony's 'Little Women' Adaptation Adds 'Flatliners' Actor James Norton». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Gallupo, Mia (2018 թ․ օգոստոսի 14). «Laura Dern in Talks to Join Meryl Streep in 'Little Women' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 24). «Emma Watson Joins Greta Gerwig's Adaptation of 'Little Women' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 5). «Louis Garrel Cast In 'Little Women' Movie At Sony». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 24). «'Better Call Saul's Bob Odenkirk Joins Greta Gerwig's 'Little Women' Remake». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 28). «Oscar Winner Chris Cooper Boards Greta Gerwig's 'Little Women' Adaptation». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ հոկտեմբերի 3). «Sony Casts Abby Quinn In 'Little Women' As Filming Is Set To Begin This Month». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «UPDATE: Greta Gerwig's 'Little Women' Starring Emma Watson Production Start Bumped To Early October In Boston - GWW». thegww.com.
- ↑ «'Little Women', starring Meryl Streep & Emma Watson, is set to film in Harvard, MA this week». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Blackwell, Deborah (2018 թ․ նոյեմբերի 1). «Harvard's Arnold Arboretum attracts 'Little Women' with Meryl Streep». Harvard Gazette (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Miller, Julie (2018 թ․ դեկտեմբերի 21). «Saoirse Ronan on Little Women and What She Learned from Mary Queen of Scots». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Alexandre Desplat to Score Greta Gerwig's 'Little Women' & Costa-Gavras' 'Adults in the Room'». Film Music Reporter. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ McClintock, Pamela (2018 թ․ հուլիսի 18). «Quentin Tarantino's Manson Movie Shifts Off Sharon Tate Murder Anniversary Date». Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Маленькие женщины». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Rackham, Casey (2018 թ․ դեկտեմբերի 14). «Here's The First "Little Women" Cast Photo And It's Amazing». BuzzFeed. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Sharf, Zack (2018 թ․ դեկտեմբերի 20). «Little Women Behind the Scenes: Emma Watson Shares Intimate Look». IndieWire. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Saraiya, Sonia (2019 թ․ հունիսի 19). «Exclusive First Look: Greta Gerwig and Saoirse Ronan's Little Women». Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Trilby, Beresford (2019 թ․ օգոստոսի 31). «Greta Gerwig's 'Little Women' Releases First Trailer». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Little Women (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Little Women». Metacritic. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)» հոդվածին։ |