Թրեյսի Լեթս (անգլ.՝ Tracy Letts, հուլիսի 4, 1965(1965-07-04)[1][2], Թալսա, Օկլահոմա[3]) , ամերիկացի սցենարիստ, դրամատուրգ, դերասան։ Մի քանի գրքերի հեղինակ է, որոնց հիման վրա գրվել են սցենարներ հետագայում էկրանավորման համար։ Դրանց թվում է Ուիլյամ Ֆրիդկինի «Վարձու մարդասպան Ջոն» ֆիլմը, որը ի սկզբանե գոյություն է ունեցել թատերական բեմադրության տեսքով։

Թրեյսի Լեթս
անգլ.՝ Tracy Letts
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1965(1965-07-04)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԹալսա, Օկլահոմա[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, գրող և դերասան
ԱմուսինՔերի Քուն[4]
Ծնողներմայր՝ Billie Letts?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Tracy Letts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2008 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» պիեսի համար։ Սակայն առաջին անգամ մրցանակի է առաջադրվել 2004 թվականին որպես «Մարդը Նեբրասկիից»-ի հեղինակ։

Թրեյսի Լեթսի ստեղծագործական գործունեությամբ են ոգեշնչել Ուիլյամ Ֆոլքների և Թենեսի Ուիլյամս ստեղծագործությունները։ 1980 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Թրեյսին տեղափոխվել է Դալլաս, աշխատել է հեռուստատեսությունում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Չիկագո, որտեղ աշխատանքի է տեղավորվելThe Famous Door ակումբում և Steppenwolf Theatre Company թատրոնում։ Որտեղ նա աշխատել է մոտ 11 տարի, սակայն մինչև հիմա համարվում է Steppenwolf Theatre Company-ի անդամ։

90-ական թվականներին Թրեյսի Լեթսը դարձել է Bang Bang Spontaneous թատրոնի հիմնադիր։ Ելույթ ունենալով թատրոնում՝ հաճախ հայտնվել է հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ բազմաթիվ սերիալներում, որոնցից են «Փախուստ բանտից»-ը և «Հայրենիք»-ը։

Ամուսնացած է դերասանուհի Քերի Քունի հետ, որի հետ ծանոթացել է Բրոդվեյի «Ով է վախենում Վիրջինի Վուլֆից» բեմադրությունում խաղալու ժամանակ։ 2013 թվականին այդ բեմադրության դերի համար ստացել է Tony Award մրցանակը՝ որպես լավագույն տղամարդու գլխավոր դերակատար։ 2018 թվականի մարտին ծնվել է զույգի որդին[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Craine A. G. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #139961283 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Tracy Letts // Vanity Fair / G. Carter, R. JonesCondé Nast, 2013. — ISSN 0733-8899
  5. https://www.pulitzer.org/winners/tracy-letts
  6. https://www.nytimes.com/2014/03/23/magazine/tracy-letts-is-still-haunted-by-his-past.html
  7. https://www.amacad.org/new-members-2022
  8. «It's a Boy! The Post Stars Carrie Coon and Tracy Letts Welcome Son Haskell» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Լեթս» հոդվածին։