Փոքրիկ տիկիններ, ամերիկացի գրող Լուիսա Մեյ Էլքոթի (1832-1888) վեպը, որը հրատարակվել է երկու մասով (առաջինը՝ 1868, երկրորդը՝ 1869 թվականին)։ Վեպում նկարագրվում է Մարչ ընտանիքի չորս քույրերի կյանքը. Մարգարեթ, Ջո, Բեթ և Էմի։ Այն գրված է հեղինակի մանկության տարիների հիշողությունների հիման վրա. Օլքոթը ունեցել է երեք քույր։ Գրքի առաջին մասը մեծ հայտնություն ձեռք բերեց և դարձավ բավական սիրված. հենց սրա պատճառով էլ հեղինակը գրեց գրքի երկրորդ՝ «Լավ կանայք» (անգլ.՝ Good Wives) մասը, որը նույնպես հայտնի դարձավ։ Գրքի երկու մասերը միասին հրատարակվել են 1880 թվականին։ «Փոքրիկ տիկիններից» հետո Օլքոթը հերոսների մասին գրում է նաև «Փոքրիկ տղամարդիկ» (1871) գրքում։ Վեպի հիման վրա ստեղծվել են մի շարք պիեսներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և օպերաներ։

Փոքրիկ տիկիններ
անգլ.՝ Little Women or, Meg, Jo, Beth and Amy
ՀեղինակԼուիսա Մեյ Էլքոթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրերևակայական նովել, դաստիարակչական վեպ, ինքնակենսագրություն, realist novel?[1] և ընտանեկան սագա
Թեմաընտանիք[2], Պատանեկություն[2], երջանկություն[3], աղքատություն[4] և interdependence?[1]
Կազմված էGood Wives?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Jo March?, Meg March?, Beth March?, Amy March?, Laurie?, Aunt March?, Marmee March?, Mr. March?, Hannah Mullet?, Mrs. Hummel?, Lottchen Hummel?, Mrs. Gardiner?, Sallie Gardiner?, Annie Moffat?, Aunt Carrol?, Florence Carrol?, Mr. Davis?, Mr. Laurence?, John Brooke?, Friedrich Bhaer?, Mrs. Kirke?, Tina?, Uncle Carrol?, Ned Moffat?, Belle Moffat?, Dr. Bangs?, Kitty Bryant?, Minna Hummel?, Heinrich Hummel?, Fred Vaughn?, Frank Vaughn?, Kate Vaughn?, Grace Vaughn?, Kitty Kirke?, Minnie Kirke?, Miss Norton?, Mr. Dashwood?, Daisy Brooke?, Demi Brooke?, Mrs. Moffat?, Mr. Moffat?, Hortense?, Mrs. Crocker?, Jack Scott?, Esther?, Mary Kingsley?, Jenny Snow?, Clara Moffat?, Grace King?, Ellen King?, Mr. King?, Mrs. King?, Susie Perkins?, Mr. Tudor?, Miss Eliott?, May Chester?, Mrs. Chester?, Mrs. Lamb?, Miss Lamb?, Mr. Lamb? և Katy Brown?
Նկարագրում էՄասաչուսեթս[5], Լոնդոն[6], Փարիզ[7], Հայդելբերգ[8], Նյու Յորք[9], Նիս[10], Quartier de Valrose?[11], Վիեննա[12] և Վևե[13]
ՇարքMarch Trilogy?
ՀաջորդՓոքրիկ տղամարդիկ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1869
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/louisa-may-alcott/little-women
 Little Women Վիքիպահեստում
Հայերեն թարգմանություն

Հերոսները

խմբագրել

Հիմնական

խմբագրել
  • Մարգարեթ Մարչը (անգլ.՝ Margaret March) կամ Մեգը ընտանիքում ամենամեծ երեխան է, վեպի գլխավոր հերոսներից մեկը։ Նա մի գեղեցիկ 16-ամյա աղջնակ է, հիասքանչ շարժուձևով, կանացի և ռոմանտիկ։ Մեգը համեստ է և հնազանդ, նրան շատ է անհանգստացնում իր և ընտանիքի համբավը։ Նրան խորթ չէ ունայնությունը. նա ամաչում է իրենց աղքատությունից, նախանձում է գեղեցիկ հագուստներով և ճոխ զարդերով իր ընկերուհիներին, նա ձգտում է դեպի գեղեցիկ կյանքը։ Մեգի «սիրրելին» Էմին՝ ամենափոքր քույրն է։ Մեգը գրեթե միշտ պաշտպանում է փոքր քրոջը և օգնում։ Մեգը ամուսնանում է Ջոն Բրուքի հետ և դառնում երկու երեխաների մայր։
  • Ջոզեֆինա Մարչը (անգլ.՝ Josephine March) կամ Ջոն Մարչ ընտանիքի երկրորդ դուստրն է, 15 տարեկան է։ Ջոն իսկական խենթ է։ Ի տարբերություն իր մեծ քրոջ, նա չի սիրում պարահանդեսներ և աղջկական խոսակցություններ. դրանք նրա համար ձանձրալի են։ Ջոն իրեն առավել հանգիստ է զգում տղամարդկանց միջավայրում։ Նա մագլցում է ծառերով, ընկերների հետ վազքի մրցույթների է մասնակցում, սահում է դահուկներով, ինչպես նաև կարողանում է շատ լավ կռվել։ Նա շատ է սիրում կարդալ և երազում է գրող դառնալ։ Ջոն մի գիրք ունի լի հեղինակային պատմվածքներով։ Ջոն անկեղծ է և հաճախ՝ չափից դուրս. նա ընդհանրապես խորամանկ չէ և զուրկ է կոկետությունից։ Սրա պատճառով նա հաճախ կոպիտ է թվում, սակայն նրա անկեղծությունը շատերին է գրավում։ Քույրերից ամենաշատը Ջոն կապված է Բեթի հետ։ Մարգարեթի մեջ Ջոն սիրում է գեղեցկությունը և շարժուձևը, սակայն նրանք ընդհանուր քիչ բաներ ունեն։ Էմիի հետ հարաբերությունները անորոշ են. ընդհանուր առմամբ վատ չեն։ Ջոն սիրահարվում է Լորիին, սակայն հասկանալով, որ չի կարող նրա համար լավ կին լինել, մերժում է Լորիին։ Արդյունքում Ջոն ամուսնանում է պարոն Ֆրիդրիխ Բաերի՝ գերմանացի պրոֆեսոր-փախստականի հետ և ունենում է երկու որդի. Ռոբ և Թեդի։
  • Էլիզաբեթ Մարչը (անգլ.՝ Elizabeth March) կամ Բեթը, 13-ամյա համեստ աղջնակ է։ Շատ ամաչկոտ է և դժվարությամբ է մտերմանում մարդկանց հետ։ Շատ է սիրում երաժշտություն և ցանկանում է ունենալ նոր դաշնամուր։ Բեթը կոնֆլիկտային չէ, նա հավասար հարաբերությունների մեջ է իր քույրերի հետ։ Բեթը շատ է սիրում պարոն Լորենսին. մի ծերուկի, ով Բեթին սիրում է՝ ինչպես իր թոռանը։ Բեթը ծանր հիվանդանում է և աղջկա առողջությունը վատթարանում է տարիների ընթացքում։ Երկրորդ գրքում 18 տարեկանում մահանում է։
  • Էմի Մարչը (անգլ.՝ Amy March) Մարչ ընտանիքի ամենափոքր երեխան է և վեպի ամենահակասական կերպարը։ Էմին ընդամենը 12 տարեկան է. նա ունի նուրբ գեղեցկություն, դաստիարակված է և միաժամանակ խորամանկ։ Նա բավական շուտ հասկանում է, որ իր գեղեցկությամբ կարողանում է գրավել մարդկանց և հաճախ դա օգտագործում է սեփական նպատականերին հասնելու համար։ Ինչպես Մարգարեթը, Էմին նույնպես ձգտում է դեպի գեղեցիկ կյանքը, ինքնասեր է և արտառոց։ Բարկության պահերին Էմին հաճախ հիմար արարքներ է գործում (մեկ անգամ նա վառում է Ջոյի տետրը), սակայն նա ընդունակ է նաև զղջման։ Նրա մոտ դրական և բացասական կողմերը շատ անհավասար վիճակում են։ Վերջում Էմին դառնում է ավելի համեստ, բարի և զուսպ։ Նրան է սիրահարվում Լորին՝ մերժված Ջոյից, և Էմին պատասխանում է նրան փոխադարձ զգացմուքններով։ Ամուսնանալով նրանք ունենում են մի դուստր, իսկ անունը, ի հիշատակ մահացած քրոջ, դնում են Բեթ։

Երկրորդական

խմբագրել
  • Ռոբերտ Մարչը (անգլ.՝ Robert March) ընտանիքի գլուխն է, աղջիկների հայրը։ Վեպի սկզբում գտնվում է պատերազմի դաշտում (1861-1865 թվականների ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմ)։ Նա իր հայրենիքին ծառայում է որպես քահանա՝ պահպանելով զինվորների մարտական ոգին։ Հրաժարական տալով՝ վերադառնում է տուն և քահանայությամբ զբաղվում։ Նա իմաստուն, բարի և արդար մարդ է։ Աղջիկները նրան շատ սիրում և հարգում են։ Պարոն Մարչին խորթ չէ փիլիսոփայությունը։
  • Մարմի Մարչը (անգլ.՝ Marmee March) պարոն Մարչի կինն է, աղջիկների մայրը։ Աղջիկների համար անվիճելի հեղինակություն ունի և նրանց իդեալի օրինակն է։ Տիկին Մարչը ազնիվ է, բարի, արդար, չնայած հաճախ նաև խիստ է։ Մտերիմ է պարոն Լորենսի հետ։
  • Թեոդոր Լորենսը (անգլ.՝ Theodore Laurence) կամ Լորին (Laurie) 15-16-ամյա պատանի է, ով ապրում է Մարչ ընտանիքի հարևանությամբ։ Իր Թեոդոր անունը պատանուն դուր չի գալիս և նա խնդրում է անվանել իրեն «Լորի» (ավելի ուշ Ջոն նրան հաճախ անվանում է «Թեդի»)։ Լորին որբ է։ Մի քանի տարի սովորել է Եվրոպայում՝ տղաների համար հատուկ դպրոցում, իսկ հետո վերադարձել է ԱՄՆ և վեպի դեպքերի ժամանակ ապրում է իր պապիկի հետ և պատրաստվում է ընդունվել համալսարան։ Պարահանդեսի ժամանակ Լորին ծանոթանում է Ջո Մարչի հետ (նրանք երկուսն էլ փորձում էին թաքնվել բազմությունից և պատահաբար հանդիպում են տան անկյունում) և երկուսով հասցնում են մտերմանալ։ Ավելի ուշ Ջոն, մոր համաձայնությամբ, Լորիին ծանոթացնում է Մարչ ընտանիքի հետ և պատանին շատ արագ դառնում է ընտանիքի մտերիմը։ Նա կիրթ է և ունի շատ լավ դաստիարակություն, սակայն հաճախ ըմբոստանում է և կոպիտ է (տարիքի հետ կապված)։ Լորին Մարչ ընտանիքի բոլոր քույրերին լավ է վերաբերվում, սակայն յուրահատուկ հետաքրքրություն է տածում (սկզբում ընկերական, այնուհետև ռոմանտիկ) Ջոյի հանդեպ։ Լորենսն ունի երաժշտական հմտություններ, նա լավ է նվագում դաշնամուր, սակայն Լորիի պապը սրա համար այնքան էլ չի գովում տղային։ Լորիի պապը ցանկանում է, որ իր թոռը ավելի մեծ ու կարևոր գործեր անի։ Լորին սիրում է իր պապին, սակայն չի սիրում կառավարվել նրա կողմից։ Սեփական խոստովանությամբ՝ երազում է մեկնել Իտալիա և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում։ Նա Ջոյին սեր է խոստովանում, սակայն Ջոն մերժում է Լորիին և վերջինս տանջահար հեռանում է Եվրոպա։ Այնտեղ նա հանկարծակի սիրահարվում է Էմիին։ Նրանք ամուսնանում են և ունենում Բեթին։
  • Ջեյմս Լորենսը (անգլ.՝ James Laurence) Լորիի պապիկն է։ Խիստ, չենթարկվող մարդ է։ Մարչ ընտանիքի հարևանությամբ գտնվող տան հարուստ տերն է և խոշոր ընկերության ղեկավարը։ Պարոն Լորենսը ընդլայնում է իր թոռան շփումը հարևանուհիների հետ՝ համարելով, որ տիկին Մարչը և աղջիկները նրա վրա լավ ազդեցություն են թողնում։ Ծերունին լավ է վերաբերվում բոլոր քույրերին, բայց առավել շատ սիրում է համեստ և ամաչկոտ Բեթին։
  • Ջոն Բրուքը (անգլ.՝ John Brooke) Լորիի ընկերն ու դաստիարակն է, շատ խելացի, բարի, համեստ և ազնիվ մարդ։ Ծանոթանալով Մարգարեթ Մարչի հետ՝ սիրահարվում է նրան, իսկ ավելի ուշ խնդրում է նրա ձեռքն ու սիրտը։ Ամուսնանում է և դառնում Դեմի ու Դեյզիի հայրը։ «Փոքրիկ տղամարդիկ» գրքում մահանում է անհայտ հիվանդույթունից։
  • Ֆրիդրիխ Բաերը գերմանացի փախստական է, աղքատ պրոֆեսոր։ Սկզբում հայտնվում է «Լավ կանայք» գրքում Ջոյի ծանոթի ու ընկերոջ կերպարով։ Նա սիրահարվում է Ջոյին, սակայն վերջինս սկզբում չէր նկատում Ֆրիդրիխին։ Գեր Բաերը խելացի է, բարի, հանգիստ և համբերատար։ Ջոն սիրահարվում է նրան և ընդունում է ամուսնության առաջարկը։ Նրանք բացում են տղաների համար հատուկ դպրոց, որտեղ ուսանում են նաև Թեդին և Ռոբը՝ Ջոյի ու Ֆրիդրիխի երեխաները։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ տիկիններ» հոդվածին։