Sony Pictures Entertainment, ամերիկյան կինոընկերություն, ֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի արտադրող ու դիստրիբուտոր։

Sony Pictures Entertainment
Изображение логотипа
Sony Pictures Entertainment (51637461343).jpg
Տեսակդուստր կազմակերպություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված էդեկտեմբերի 21, 1987 և օգոստոսի 7, 1991
ՀիմնադիրՍոնի
ՎայրՔալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենՄայքլ Լինտոն
Արդյունաբերությունժամանց
Մայր ընկերությունՍոնի և Sony Corporation of America
Դուստր ընկերություններԿոլումբիա Փիքչերս, Sony Pictures Classics և TriStar Pictures
ՆախկինԿոլումբիա Փիքչերս
ՍեփականատերՍոնի
Կայքsonypictures.net(անգլ.)
Մասնակից էMotion Picture Association?[1]
Commons-logo.svg Sony Pictures Entertainment Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1989 թվականին Սոնին 3,4 միլիարդ դոլարով Կոկա-Կոլայից ձեռք բերեց «Columbia Pictures Entertainment»-ը։ 1991 թվականին ընկերությունը վերանվանվեց «Sony Pictures Entertainment»: 2005 թվականին Sony Pictures-ը գնեց նաև «Metro-Goldwyn-Mayer»-ը։

2013 թվականին կինոընկերության ֆիլմերն այնքան էլ հաջող չէին, բայց ստուդիայի ղեկավարությունը հաջողությամբ հաղթահարեց այդ տարիների դժվարությունները՝ մասամբ «Խաբեություն ամերիկյան ձևով» և «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմերի հաշվին։

2015 թվականին ՎիքիԼիքս կայքում հրապարակվեցին 2014 թվականի նոյեմբերին ընկերությունի հափշտակված փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ Sony Pictures «ազդեցիկ ընկերություն է, որ կապեր ունի Սպիտակ տանը, կարող է օրենքներ ընդունել տալ, ինչպես նաև կապեր ունի ամերիկյան ռազմական արդյունաբերության կեմպլեքսի հետ»[2]։

Կորպորատիվ կառուցվածքԽմբագրել

Շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Կալվեր Սիթի քաղաքում։

Sony Pictures Home EntertainmentԽմբագրել

Այս ֆիլմի տնային վիդեո համակարգը ստեղծվել է 1979 թվականին։ Այս հրատարակումը ընկերության բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերը թողարկեց VHS-ի վիդեոլուսանկարման տուփերով, իսկ 90-ականների վերջից Columbia Pictures Home Entertainment հրատարակության DVD ֆորմատով։ Հետո նա անվանվեց Columbia TriStar Home Video, այնուհետև Columbia TriStar Home Entertainment, իսկ 1992 թվականին ընկերությունը բաժանորդագրվեց Dolby Digital-ին։ 2005 թվականից Columbia TriStar Home Entertainment-ը դադարեց գոյություն ունենալ ի փոխարեն Sony Pictures Home Entertainment-ի։

Sony Pictures Releasing InternationalԽմբագրել

1993 թվականին Sony Pictures ընկերությունը Columbia TriStar Motion Pictures Group-ից ձեռք բերեց միջազգային կինովարձույթ ստեղծող «Columbia TriStar Film Distributors International»-ը։ 2005 թվականին Columbia TriStar Film Distributors International ընկերությունը վերանվանվեց Sony Pictures Releasing International:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել