Մայքլ Քելլի
Մայքլ Ջոզեֆ Քելլի (անգլ.՝ Michael Joseph Kelly, մայիսի 22, 1969, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր՝ «Քարտերի տունը» սերիալում Դագ Ստեմպերի դերով, ինչպես նաև այնպիսի դերերով, ինչպիսիք են «Փոխարինում», «Մեռելների արշալույսը», «Իրականությունը փոխողները», «Քրոնիկոն», «Հիմա դու տեսնում ես ինձ» և «Էվերեստ» ֆիլմերում ունեցած դերերը։ Հայտնվել է նաև «Մարդասպանների սերունդը» հեռուստատեսային մինի սերիալում, «Սոպրանո կլան» սերիալի 6 դրվագներում՝ գործակալ Ռոն Գոդարդի դերում[1], «Մտածել ինչպես հանցագործ» սերիալում, «Տաբու» սերիալում՝ Էդգար Դումբարտոնի դերում։
Մայքլ Քելլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Brookwood High School? և Ցամաքային Կարոլինայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Կենսագրություն
խմբագրելԱպագա դերասանի մանկությունն անցել է Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում, որտեղ տեղափոխվել էին նրա ծնողները՝ Մայքլը և Մորինը, երկու քույրերը՝ Շենոնը և Քեյսին, և եղբայրը՝ Էնդրյուն[2]։ Հարավային Կարոլինայի համալսարանի իրավագիտության բաժին ընդունվելով՝ Մայքլը շուտով փոխեց իր միտքը՝ որոշելով, որ դերասանական գործունեությունը շատ ավելի հետաքրքիր գործունեություն է, քան փաստաբանական պրակտիկան։ Նա թողնում է ուսումը և ընդունվում դերասանական ստուդիա[3]։
Մայքլը հայտնի է «Սոպրանո կլան», «C.S.I. Հանցագործության վայրը Մայամի», «Օրենք և կարգ», «Ոստիկանության սպան», «Վահանը», «Երրորդ հերթափոխը», «9-րդ մակարդակ», «Քարտերի տունը», «Մարդասպանների սերունդը» ֆիլմերում ունեցած իր դերերով։
Նա և իր կին Քերինը ամուսնացել են 2005 թվականին, զույգն ունի երկու երեխա[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ս | Կյանքի պատմություններ. ընտանեկան ճգնաժամ | Lifestories: Families in Crisis | սպորտային ակումբի մենեջեր |
1998 | ֆ | — | Origin of the Species | Ֆիշեր |
1998 | ֆ | Կարմիր գետը | River Red | Ֆրենկի |
1999 | ֆ | Մարդը լուսնի վրա | Man on the Moon | Մայքլ Քաուֆման |
2000 | ֆ | Անխոցելի | Unbreakable | բժիշկ Դուբին |
2000-2001 | ս | 9-րդ մակարդակ | Level 9 | Ուիլբերտ Թիբս Թիբոդո |
2000-2006 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Լյուկ Դիկսոն / Մարկ / Բարրի |
2001 | ս | Երրորդ հերթափոխը | Third Watch | Չիփ Ուոլեր |
2002 | ս | Վահանը | The Shield | Շոն Թեյլոր |
2002-2008 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | Գերի Թոլբոթ / Դուգլաս Կարել |
2003 | ս | Արդարամիտ Էմի | Judging Amy | Ջեկ Բարետ |
2003 | ֆ | — | E.D.N.Y | Անդերսոն |
2004 | ֆ | Մեռելների արշալույսը | Dawn of the Dead | Սի Ջեյ |
2004 | ս | Ժյուրի | The Jury | Кин Дуайер |
2005 | ֆ | Ծովային կրիաներ | Loggerheads | Ջորջ |
2005 | ս | Ոստիկանության սպան | Kojak | խուզարկու Բոբի Քրոքեր |
2005 | ֆ | Կառլիտոյի ուղին 2. բարձրացում դեպի իշխանություն | Carlito’s Way: Rise to Power | Ռոկո |
2006 | ֆ | Չեմպիոններ | Champions | Միթչել |
2006 | ֆ | Հաղթահարում | Invincible | Փիթ |
2006-2007 | ս | Սոպրանո կլան | The Sopranos | գործակալ Ռոն Գոդարդ |
2007 | ֆ | Սեր բառարանի հետ | Broken English | Գայ |
2007 | ֆ | — | Zoe’s Day | отец |
2007 | ս | C.S.I. Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Լուկաս Ուեյդ |
2007 | ֆ | Ատամ և եղունգ | Tooth & Nail | Վայփեր |
2007 | ֆ | Միստր և միսիս Սմիթ | Mr. and Mrs. Smith | Հեկտոր |
2008 | ֆ | Փոխարինում | Changeling | խուզարկու Լեսթեր Իբարա |
2008 | ս | Մարդասպանների սերունդը | Generation Kill | կապիտան Բրայան Փատերսոն |
2008 | ֆ | Ընտրյալների շրջանը | The Narrows | Դենի |
2008 | ս | Եզր | Fringe | Ջոն Մոսլի |
2009 | ֆ | Քնքշություն | Tenderness | Գերի |
2009 | ֆ | — | Washingtonienne | Փոլ Մովիուս |
2009 | ֆ | Պաշտպան | Defendor | Փոլ Քարթեր |
2009 | ֆ | Օրինապաշտ քաղաքացի | Law Abiding Citizen | Բրեյ |
2009 | ֆ | — | The Afterlight | Էնդրյու |
2009 | ֆ | Մորգան զույգը փախուստի մեջ | Did You Hear About the Morgans? | Վինսենթ |
2010 | ս | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Ջոնաթան «Մարգարե» Սիմս |
2010 | ֆ | Խաղ առանց կանոնների | Fair Game | Ջեկ |
2011 | ֆ | Իրականությունը փոխողները | The Adjustment Bureau | Չարլի Թրեյնոր |
2011 | ֆ | — | Nice Tie, Italiano! | ամերիկացի |
2011 | ս | Օրենք և կարգ. Չարություն | Law & Order: Criminal Intent | Թերենս Բրուքս |
2011 | ս | Մտածել ինչպես հանցագործ. Կասկածյալի վարք | Criminal Minds: Suspect Behavior | Ջոնաթան «Մարգարե» Սիմս |
2011 | ս | Լավ կինը | The Good Wife | Միկի Գան |
2011-2013 | ս | Տեսադաշտում | Person of Interest | Մարկ Սնոու |
2012 | ֆ | Քրոնիկոն | Chronicle | Ռիչարդ Դետմեր |
2013 | ֆ | Հիմա դու տեսնում ես ինձ | Now You See Me | գործակալ Ֆուլեր |
2013 | ֆ | Պողպատե մարդը | Man of Steel | Սթիվ Լոմբարդ |
2013-2018 | ս | Քարտերի տունը | House of Cards | Դագ Ստեմպեր |
2015 | ֆ | Էվերեստ | Everest | Ջոն Կրակաուեր |
2015 | ֆ | Առեղծվածը նրանց աչքերում է | Secret in Their Eyes | Ռեգ Սիֆերտ |
2016 | ֆ | Վիրուս | Viral | Մայքլ Դրեյքֆորդ |
2016 | ս | Սև հայելի | Black Mirror | Արքետ |
2017 | ս | Տաբու | Taboo | բժիշկ Էդգար Դումբարտոն |
2017 | ս | Երկար ճանապարհ դեպի տուն | The Long Road Home | Գերի Վոլեսկի |
2018 | ֆ | Սա ոտնձգություն է | That’s Harassment | բժիշկ |
2018 | ֆ | — | All Square | Ջոն |
2018 | ֆ | — | VANS too | Չկա տվյալ |
2019 | ս | Ջեկ Ռայան | Jack Ryan | Մայք Նովեմբեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Michael Kelly». Biography. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 10/12/2017-ին.
- ↑ Michael Kelly Biography (1968-)
- ↑ «Биография Майкла Келли на сайте premiere.fr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Shattuck, Kathryn (2017 թ․ հունիսի 2). «How Michael Kelly, Actor on 'House of Cards,' Spends His Sundays». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քելլի» հոդվածին։ |