Փոլ Վուլֆովից (անգլ.՝ Paul Wolfowitz, դեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։

Փոլ Վուլֆովից
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Չիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան և Ithaca High School?
Մասնագիտություն՝ քաղաքագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ և բանկիր
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1943(1943-12-22)[1][2][3] (80 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Յակոբ Վուլֆովից
Ամուսին Clare Selgin Wolfowitz?

ԱՄՆ քաղաքական գործիչ խմբագրել

Վուլֆովիցի հայրը՝ Ջեյկոբը, ծագումով Լեհաստանից հրեա է[4], տեղափոխվել է ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և դարձել նշանավոր մաթեմատիկոս-վիճակագիր։

Փոլն Սառը պատերազմից հետո դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության շատ ազդեցիկ մշակող։ Նրա ինտելեկտուալ ուսուցիչները փիլիսոփա Լեո Շտրաուսն ու բարոյախոս Ալան Բլումն էին։ Փոլը գրել է միջուկային տեխնոլոգիաների մասին ատենախոսություն՝ Մերձավոր Արևելքում ականավոր միջուկային ստրատեգ Ալբերտ Ուոխոլստետերի օգնությամբ, գործնական փորձը քաղել է սենատորներ Ջորջ Շուլցից, Հենրի Ջեքսոնից, Դիկ Չեյնիից և Դոնալդ Ռամսֆելդից։ Ստեղծել է իր հովանավորյալ համակարգը նրանցից, որոնց հետ սովորել է Կոռնելի համալսարանում և դասավանդել Եյլի համալսարանում։ Աշխատել է ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի քաղաքագիտական կենտրոնում։

2003 թվականին ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի անդամ էր և ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» մրցանակի դափնեկիր։

ԱՄՆ պետդեպարտամենտ և պաշտպանության նախարարություն խմբագրել

Դեմոկրատ սենատոր Ջեքսոնի մոտ աշխատելուց հետո քսանհինգ տարի աշխատել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում և Պենտագոնում։ Ռիչարդ Նիքսոնի օրոք Կենտրոնական հետախուզական վարչության այն ժամանակվա տնօրեն Ջորջ Բուշի հանձնարարությամբ աշխատել է «Բի թիմում», որը պատրաստել է ԿՀԳ-ից անկախ զեկույցներ Խորհրդային սպառնալիքի գնահատման վերաբերյալ։

Նախագահ Ջիմի Քարթերի օրոք, գտնվելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տարածաշրջանային ծրագրերի գծով օգնականի պաշտոնում, առաջին անգամ հարց է բարձրացրել Պարսից ծոցի տարածաշրջանում ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որպեսզի զորքերը տեղափոխվեն Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի նավթահանքերի վրա խորհրդային զորքերի և, հնարավոր է՝ Իրաքի վրա հարձակման դեպքում։

1986-1989 թվականներին Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպան էր։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ խմբագրել

2001-2005 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ 1989-1993 թվականներին՝ Բուշի օրոք, որպես պաշտպանության նախարարի տեղակալ Դիկ Չեյնին սկանդալային «Պաշտպանական շինարարության ուղեցույց» է պատրաստել, որտեղ առաջին անգամ խոսել է միաբևեռ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի սկզբունքների մասին։ 2002 թվականին հենց այդ փաստաթուղթն էր ընկած ազգային անվտանգության ռազմավարության հիմքում։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նպաստել է Պենտագոնում հատուկ պլանների վարչության ստեղծմանը, որը գոյություն է ունեցել 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հոկտեմբեր։

Համաշխարհային բանկի նախագահ խմբագրել

2005 թվականի հունվարին առաջադրվել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում և նույն թվականի հունիսին զբաղեցրել այն։ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հունիսի 30-ը։

Կարծիքներ Վուլֆովիչի մասին խմբագրել

Հենրի Քիսինջերը նշել է․ «Յուրաքանչյուր ոք, որը ճանաչում է Վուլֆովիչին Ինդոնեզիայում որպես դեսպան, ինչպես նաև Ասիայի գծով պետքարտուղարի օգնական, կհաստատի, որ նա այդ երկրներում մեծ աջակցություն է ցուցաբերել ժողովրդավարությանն ու սոցիալական առաջընթացին»[5]։

Սկանդալներ խմբագրել

  • 2007 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքի մզկիթ այցելելիս Վուլֆովիչն ստիպված էր կոշիկները հանել (մզկիթում պետք է առանց կոշիկի լինել)։ Ընդ որում, պարզվել է, որ նա ունեցել է ծակ գուլպաներ[6][7]։ Այս միջադեպի արդյունքում ստեղծվել է Փոլ Վուլֆովիչի նոր գուլպաների համար միջոցների հավաքման միջազգային հիմնադրամ՝ «1,000,000 socks for Paul Wolfowitz» Արխիվացված 2022-04-14 Wayback Machine[8]։
  • 2007 թվականի ապրիլին Համաշխարհային բանկի ծառայողների ասոցիացիան հայտարարել է, որ Վուլֆովիչը «խաթարել է» աշխատակիցների վստահությունը և պետք է լքի իր պաշտոնը[9]։ Վուլֆովիչին մեղադրել են ֆավորիտիզմի մեջ՝ նրանց առաջխաղացման պատճառով, ի վնաս մյուսների, իր սիրուհու և Շահ Ռեզայի կենակցուհու։ Սկանդալի հետևանքով Փոլ Վուլֆովիչը հեռացել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնից, և 2007 թվականի հունիսի 30-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը նրա տեղը զբաղեցրել է Ռոբերտ Զելիկը, որին այնուհետև այդ պաշտոնում փոխարինել է Ջիմ Յոն Կիմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Натан Гутман. «ЕВРЕИ — В БЕЛОМ ДОМЕ». Jerusalem Post.
  5. «США правят миром, господин Киссинджер?». ИноСМИ.ру. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Дырки в носках главы Всемирного банка». Би-би-си.
  7. «Дырявые носки Пола Вулфовица не удивили сотрудников Всемирного банка». NEWSru.com.
  8. ««1,000,000 socks for Paul Wolfowitz» («1000000 носков для Пола Вулфовица»)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Адюльтер по-банковски». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Վուլֆովից» հոդվածին։