ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (անգլ.՝ United States Secretary of Defense) — ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում նախարարական պաշտոններից այն մեկի պաշտոնական անվանումը, որը պատասխանատու է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարման ոլորտի բոլոր հարցերի համար՝ խաղաղ և պատերազմական ժամանակներում։ Հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին նշանակում է ԱՄՆ-ի նախագահը՝ ԱՄՆ-ի սենատի հավանությամբ։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար չի կարող նշանակվել այն քաղաքացին, ԱՄՆ-ի զինված ուժերի կանոնավոր զորամասերի սպայի կարգավիճակով իսկական ծառայությունից ազատվելուց հետո 7 տարվա ընթացքում (ԱՄՆ օրենքների ժողովածու թիվ 10-րդ, բաժին 113)։ Պաշտպանության նախարարը՝ ԱՄՆ-ի նախագահի լիազորությունների ժառանգման գծում՝ ըստ հիերարխիայի պետության մեջ 6-րդ մարդն է։ ԱՄՆ զինված ուժերի ներսում պաշտպանության նախարարին կարճ անվանում են ՍեքԴեֆ (անգլ.՝ Secretary of Defense — SecDef)։
Պատմությունը
խմբագրելԱյդ պաշտոնը ԱՄՆ-ում հայտնվել է 1947 թվականին, երբ ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ), բանակը (ցամաքային զորքերը) և ոչ վաղուց ստեղծված ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) միավորվեցին մեկ ազգային ռազմական գերատեսչության կամ ազգային ռազմական կառույցի մեջ (անգլ.՝ National Military Establishment)։ Խոշոր վերակազմավորման արդյունքում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) նախարարությունը (անգլ.՝ Department of the Army), ԱՄՆ ՌՕՈՒ-ի նախարարությունը (անգլ.՝ Department of the Air Force) և ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախարարությունը (անգլ.՝ Department of the Navy) դադարեցին կառավարության անմիջական մաս կազմող նախարարություններ համարվել, իսկ նրանց գլուխ կանգնած նախարարները՝ դադարեցին կառավարության անմիջական անդամներ լինելուց և ենթարկվեցին պաշտպանության նախարարին։ 1949 թվականին ազգային ռազմական գերատեսչությունը վերանվանվեց պաշտպանության նախարարություն, և այդ անվանումը պահպանվում է առայսօր։
ԱՄՆ պաշտպանության նախարարության կառուցվածքը
խմբագրելԻշխանությունը և գործառույթները
խմբագրելՊաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի նախագահը միասին հանդիսանում են Լիազորված ազգային հրամանատարություն (անգլ.՝ National Command Authority — ԼԱՀ՝ NCA), որը կարող է գործի դնել ռազմավարական միջուկային զենքը։ Ամբողջ միջուկային սպառազինությունը ենթարկվում է ՛՛երկու մարդու կանոնին՛՛ (անգլ.՝ two-man rule)։ Ըստ այդ կանոնի՝ նրանք երկուսով պետք է հրամայեն գործի դնել միջուկային ուժերը, որպեսզի հրամանը կատարվի։
Պաշտպանության նախարարը ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարն է։ Անմիջականորեն նրան են ենթարկվում.
- Պաշտպանության նախարարի տեղակալը, Պաշտպանության նախարարի տեղակալը նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը (անգլ.՝ Under Secretary of Defense for Acquisition, Technology, and Logistics),
- Պաշտպանության նախարարի տեղակալ - գլխավոր ֆինանսական տեսուչը (անգլ.՝ Under Secretary of Defense (Comptroller)),
- Հետախուզության վարչության պետը, Պաշտպանության նախարարի կադրերի և մարտական պատրաստության գծով տեղակալը (անգլ.՝ Under Secretary of Defense for Personnel and Readiness),
- Պաշտպանության նախարարի տեղակալը ռազմաքաղաքական հարցերով (անգլ.՝ Under Secretary of Defense for Policy). ԱՄՆ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալներին պետք է հաստատի ԱՄՆ-ի սենատը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին են ենթարկվում ԱՄՆ-ի Միացյալ շտաբների պետերի կոմիտեի պետերը (անգլ.՝ Joint Chiefs of Staff), ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն է հրամանատարում ԱՄՆ-ի միացյալ հրամանատարությունների գլխավոր հրամանատարներին, այդ թվում՝ Եվրոպական Միացյալ հրամանատարության, Հյուսիսամերիկյան Միացյալ հրամանատարության, Հարավամերիկյան Միացյալ հրամանատարության, Աֆրիկյան Միացյալ հրամանատարության, Խաղաօվկիանոսյան Միացյալ հրամանատարության, Կենտրոնական Միացյալ հրամանատարության և այլն։
Պաշտպանության նախարարի գրասենյակը (աշխատակազմը)
խմբագրելՊարգևները և խրախուսանքները
խմբագրելԿոնգրեսական կոմիտեները (խորհրդարանական հանձնախմբերը)
խմբագրելԱզգային անվտանգության խորհուրդը
խմբագրելԴերը ռազմական արդարադատության համակարգում
խմբագրելԲավարարումները
խմբագրելԱշխատավարձը
խմբագրելԱՄՆ պաշտպանության նախարարները
խմբագրելԱՄՆ-ի ամենաերկար ծառայած պաշտպանության նախարարը Ռոբերտ ՄաքՆամարան է, ով այդ պաշտոնում ծառայել է ընդհանուր առմամբ 2.595 օր։ Համադրելով իր երկու ոչ հաջորդական ծառայության ժամկետները՝ որպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում ծառայության տևողությամբ երկրորդ տեղում է Դոնալդ Ռամսֆելդը, ով ՄաքՆամարայից ընդամենը 10 օր պակաս է ծառայել։ Ամենակարճ ծառայությունը Էլիոթ Ռիչարդսոնինն է, ով արագ տեղափոխվեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնին 114 օր հետո՝ Ռիչարդ Քլայնդինսթի հրաժարականից հետո՝ Ուոթերգեյթյան սկանդալի ընթացքում։
- Կուսակցութիւնները
- Կարգավիճակը
Նշանակում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար
No. | Դիմանկար | Անուն-ազգանուն | Բնակության նահանգը | Պաշտոնը ստանձնեց | Պաշտոնաթող եղավ | Ծառայության օրերը | ԱՄՆ-ի նախագահը որի օրոք ծառայել է տվյալ պաշտպանության նախարարը | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ջեյմսն Ֆորեսթոլ | Նյու Յորք | Սեպտեմբեր 19, 1947 | Մարտ 19, 1949 | 558 | Հարրի Ս. Թրումեն | ||
2 | Լուիս Ա. Ջոնսոն | Արևմտյան Վիրջինիա | Մարտ 28, 1949 | Սեպտեմբեր 19, 1950 | 540 | |||
3 | Ջորջ Մարշալ | Փենսիլվանիա | September 19, 1950 | September 19, 1951 | 365 | |||
4 | Ռոբերտ Ա. Լովեթթ | Նյու Յորք | Սեպտեմբեր 19, 1951 | Հունվար 20, 1953 | 491 | |||
5 | Չարլզ Է. Վիլսոն | Միչիգան | Հունվար 20, 1953 | Հոկտեմբեր 8, 1957 | 1,722 | Դուայթ Դ. Էյզենհաուեր | ||
6 | Նեյլ Հ. ՄաքԷլրոյ | Օհայո | Հոկտեմբեր 9, 1957 | Դեկտեմբեր 1, 1959 | 783 | |||
7 | Թոմաս Ս. Գեյթս, Կրտսեր | Փենսիլվանիա | Դեկտեմբեր 2, 1959 | Հունվար 20, 1961 | 415 | |||
8 | Ռոբերտ Ս. ՄաքՆամարա | Միչիգան | Հունվար 21, 1961 | Փետրվար 29, 1968 | 2,595 | Ջոն Ֆ. Քեննեդի | ||
Լինդոն Բ. Ջոնսոն | ||||||||
9 | Քլարք Մ. Քլիֆֆորդ | Մերիլենդ | Մարտ 1, 1968 | Հունվար 20, 1969 | 326 | |||
10 | Մելվին Ռ. Լեյրդ | Վիսկոնսին | Հունվար 22, 1969 | Հունվար 29, 1973 | 1,469 | Ռիչարդ Նիքսոն | ||
11 | Էլիոթ Լ. Ռիչարդսոն | Մասաչուսեթս | Հունվար 30, 1973 | Մայիս 24, 1973 | 114 | |||
– | Բիլլ Քլեմենթս (acting) |
Տեխաս | Մայիս 24, 1973 | Հուլիս 2, 1973 | 0 | |||
12 | Ջեյմս Ռ. Շլեզինգեր | Վիրջինիա | Հուլիս 2, 1973 | Նոյեմբեր 19, 1975 | 1 | |||
1 (2 total) |
Ջերալդ Ֆորդ | |||||||
13 | Դոնալդ Ռամսֆելդ | Իլինոյս | Նոյեմբեր 20, 1975 | Հունվար 20, 1977 | 1 | |||
14 | Հարոլդ Բրաուն | Կալիֆորնիա | Հունվար 21, 1977 | Հունվար 20, 1981 | 1,460 | Ջիմմի Քարթեր | ||
15 | Կասպեր Վայնբերգեր | Կալիֆորնիա | Հունվար 21, 1981 | Նոյեմբեր 23, 1987 | 2,497 | Ռոնալդ Ռեյգան | ||
16 | Ֆրանկ Կարլուչչի | Վիրջինիա | Նոյեմբեր 23, 1987 | Հունվար 20, 1989 | 424 | |||
– | Վիլյամ Հովարդ Թաֆթ IV (acting) |
Օհայո | Հունվար 20, 1989 | Մարտ 20, 1989 | 59 | Ջորջ Հ. Վ. Բուշ | ||
17 | Ռիչարդ Բ. Չեյնի | Վայոմինգ | Մարտ 21, 1989 | Հունվար 20, 1993 | 1,402 | |||
18 | Լես Ասպին | Վիսկոնսին | Հունվար 21, 1993 | Փետրվար 3, 1994 | 378 | Բիլ Քլինթոն | ||
19 | Վիլյամ Ջ. Փերրի | Փենսիլվանիա | Փետրվար 3, 1994 | Հունվար 24, 1997 | 1,085 | |||
20 | Վիլյամ Ս. Քոհեն | Մեն | Հունվար 24, 1997 | Հունվար 20, 2001 | 1,457 | |||
21 | Դոնալդ Ռամսֆելդ | Իլինոյս | Հունվար 20, 2001 | Դեկտեմբեր 18, 2006 | 2,158 | Ջորջ Վ. Բուշ | ||
22 | Ռոբերտ Մ. Գեյթս | Տեխաս | Դեկտեմբեր 18, 2006 | Հուլիս 1, 2011 | 764 | |||
879 (1,643 total) |
Բարաք Օբամա | |||||||
23 | Լեոն Պանետտա | Կալիֆորնիա | Հուլիս 1, 2011 | Փետրվար 27, 2013 | 608 | |||
24 | Չաք Հեյգելl | Նեբրասկա | Փետրվար 27, 2013 | Փետրվար 17, 2015 | 720 | |||
25 | Էշթոն Քարթեր | Մասսաչուսեթս | Փետրվարի 17, 2015 | Պաշտոնավարում է | 9 |
Հաջորդականության և իշխանության փոխանցման կարգը
խմբագրել2005 թվականի դեկտեմբերի 22ի հրամանով ԱՄՆ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը փոխել է պաշտպանության նախարարությունում մինչ այդ առկա հաջորդականության և իշխանության փոխանցման կարգը, բերելով հետևյալ տեսքի.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ հետախուզության գծով.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ ռազմաքաղաքական գծով.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման գծով.
- ԱՄՆ-ի բանակի նախարար.
- ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախարար.
- ԱՄՆ ՌՕՈՒ-ի նախարար.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ կադրերի և մարտական պատրաստության գծով և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ - գլխավոր ֆինանսական տեսուչ.
- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի օգնական, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ռազմաքաղաքական գծով տեղակալի օգնական և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կադրերի և մարտական պատրաստության գծով տեղակալի օգնական.
- Պաշտպանության նախարարության գլխավոր խորհրդատու, պաշտպանության նախարարի օգնական և շահագործման փորձարկումների ու գնահատումների բաժնի պետ.
- Պաշտպանության նախարարի լոգիստիկայի և նյութական պատրաստութան գծով տեղակալի օգնական և ՊՆ գիտահետազոտական ու փորձա-կոնստրուկտորական աշխատանքների վարչության պետ (Director of Defense Research and Engineering).
- Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների տեղակալները.
- Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների օգնականները և գլխավոր խորհրդատուները։
Ներկայումս ապրող ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ
խմբագրել2015 թվականի դրությամբ կենդանի են ԱՄՆ 10 նախկին պաշտպանության նախարարներ, որոնցի ամենատարիքովը Մելվին Լեյըրդն է (ԱՄՆ պաշտպանության նախարար՝ 1969–1973 թվականներին, ծնվել է 1922 թվականին)։ Առավել ուշ շրջանի պաշտպանության նախարարներից վախճանվածներից է Ջեյմս Ռ. Շլեզինգերը (1977–1979)։ Նա վախճանվել է 2014 թվականի մարտի 27-ին։
Անուն | Պաշտոնավարման ժամկետը | Ծննդյան տարեթիվը (և տարիքը) |
---|---|---|
Մելվին Լեյըրդ | 1969–1973 | սեպտեմբերի 1, 1922 (97 տարեկան) |
Դոնալդ Ռամսֆելդ | 1975–1977, 2001–2006 | հուլիսի 9, 1932 (87 տարեկան) |
Հարոլդ Բրաուն | 1977–1981 | սեպտեմբերի 19, 1927 (92 տարեկան) |
Ֆրանկ Կարլուչչի | 1987–1989 | հոկտեմբերի 18, 1930 (88 տարեկան) |
Դիք Չեյնի | 1989–1993 | հունվարի 30, 1941 (78 տարեկան) |
Վիլյամ Փերրի | 1994–1997 | հոկտեմբերի 11, 1927 (91 տարեկան) |
Վիլյամ Քոհեն | 1997–2001 | օգոստոսի 28, 1940 (79 տարեկան) |
Ռոբերտ Գեյթս | 2006–2011 | սեպտեմբերի 25, 1943 (75 տարեկան) |
Լեոն Պանետտա | 2011–2013 | հունիսի 28, 1938 (81 տարեկան) |
Չաք Հեյգել | 2013–2015 | հոկտեմբերի 4, 1946 (72 տարեկան) |
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография министров обороны США
- Приказ президента США о порядке преемственности в министерстве обороны от 22 декабря 2005 года
- Известные военачальники США — есть и министры, и заместители.
- պաշտոնական վեբ կայքը՝ www.defenselink.mil