Փենջաբի համալսարան
Փենջաբի համալսարան (ուրդու՝ جامعہ پنجاب), պետական հետազոտական համալսարան, որը գտնվում է Պակիստանի Փենջաբ մարզի Լահոր քաղաքի կենտրոնական մասում։ Պակիստանի ամենահին և խոշորագույն պետական համալսարանն է[2]։ Գուջրանվալ, Ջելամ և Հանսփուր քաղաքներում բազմաթիվ կամպուսների հետ մեկտեղ համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է Բրիտանիայի կառավարության կողմից 1882 թվականի հոկտեմբերին՝ Շիմլայում բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնելու առաջին ժողովը հրավիրելուց հետո[3]։ Փենջաբի համալսարանը Հարավային Ասիայում Բրիտանական իշխանությունների կողմից հիմնադրված չորրորդ համալսարանն էր, առաջին երեքը գտնվում էին Բոմբեյում, Մադրասում և Կալկաթայում[4]։ Բրիտանական Հնդկաստանի մասնատումից հետո Պակիստանից հեռացած երեք համալսարաններից մեկն է[5]։
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | ایمان ، اتحاد ، تنظیم |
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1882 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լահոր |
Կայք | pu.edu.pk |
![]() ![]() Փենջաբի համալսարան, Պակիստան | |
![]() |
Համալսարանն առաջարկում է բազային, ասպիրանտական և դոկտորական ծրագրերի լայն տեսականի և կապեր ունի Փենջաբի տարբեր ինստիտուտների հետ[6]։
Ներկայումս համալսարանում սովորում են մոտ 30,000 ուսանող[2]։ Համալսարանն ունի ընդհանուր բարդության 13 ֆակուլտետ, որոնց շրջանակներում կա 63 գիտական բաժին, հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ[2]։ Բարձրագույն կրթության հանձնաժողովը Փենջաբի համալսարանին շնորհել է առաջին տեղը Պակիստանի խոշոր բազմամշակութային համալսարանների շարքում[7]։ Շրջանավարտների և նախկին ուսուցիչների թվում կա նաև Նոբելյան 2 մրցանակակիր[2]։ Բացի այդ, համալսարանը համարվում է նաև Համալսարանների համագործակցության ասոցիացիայի անդամ[8]։
Պատմություն խմբագրել
Համալսարանի հիմնադիրը Գոթլիբ Վիլհելմ Լայթներն է[9]։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1882 թվականի հոկտեմբերի 14-ին Փենջաբի համալսարանական քոլեջի (անգլ.՝ Panjab University College) հիման վրա[9]։ Ի տարբերություն նախկինում ստեղծված երեք համալսարանների, որոնք միայն գիտահետազոտական ինստիտուտներ էին, Փենջաբի համալսարանն ի սկզբանե կրթական և հետազոտական հաստատություն էր։ Մոհինդրա (Պատիալ) քոլեջը բարձրագույն կրթության առաջին քոլեջն էր, որը 1882 թվականին Փենջաբի համալսարանի մասնաճյուղն է դարձել։ 1882-1947 թվականներին Փենջաբի համալսարանը սպասարկել է տարածաշրջանի ողջ կրթական կարիքները, ներառյալ Փենջաբը և Հյուսիսային Հնդկաստանը։ Պակիստանի անկախության ձեռքբերումը 1947 թվականին կրճատել է համալսարանի աշխարհագրական իրավասությունը, քանի որ այն բաժանված էր երկու առանձին համալսարանների համապատասխան երկրներում։ Հնդկական մասը հայտնի դարձավ որպես Փենջաբի համալսարան։ Մի քանի խոշոր ինստիտուտներ, որոնք նախկինում Փենջաբի համալսարանի մասնաճյուղերն էին, այժմ դարձել են անկախ համալսարաններ[10]։
Ֆակուլտետներ խմբագրել
- Արվեստի և հումանիտար գիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Վարքագծային և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Առևտրի ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման մեթոդների ֆակուլտետ
- Մանկավարժական ֆակուլտետ
- Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
- Ճարտարագիտական և նոր տեխնոլոգիաների քոլեջ (ՔԻՆՏ)
- Իսլամական հետազոտությունների ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Կյանքի գիտությունների ֆակուլտետ
- Բժշկության և ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- Արևելագիտության ֆակուլտետ
- Դեղագործության ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Գեղարվեստի և դիզայնի քոլեջ (հիմնադրվել է Աննա Մոլկա Ահմեդի կողմից)
Գրադարան խմբագրել
Փենջաբի համալսարանի գրադարանը Պակիստանի բուհերի ամենամեծ գրադարաններից մեկն է։ Այն ունի ավելի քան կես միլիոն գիրք, ամսագիր և պարբերական։ Գտնվում է 102 հազար քառակուսի ոտնաչափ ընդհանուր մակերեսով երկհարկանի շենքում։ Երկու հարկի ընթերցասրահներում էլ տեղավորում է մոտ 2.500 ընթերցող։ Գրադարանն ունի նաև հասանելիություն համացանցին, որպեսզի ուսանողները կարողանան ծանոթանալ 21-րդ դարի տեխնոլոգիաներին համապատասխան նյութերին[11]։
Հետազոտություններ և համագործակցություն խմբագրել
Համալսարանը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ և պայմանագրեր ունի Կոռնելի համալսարանի գյուղատնտեսության և կյանքի գիտությունների քոլեջի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ։ Համալսարանը նաև համաձայնագրեր է կնքել Մանչեստրի, Բեդֆորդի, Բիրմինգհեմի, Սուրեյի, Բրեդֆորդի, Քեմբրիջի, Դերբիի և Գլազգոյի համալսարանների հետ։ Բացի այդ, Փենջաբի համալսարանը համագործակցում է Չինաստանի և Իրանի մի շարք ինստիտուտների հետ։
Հայտնի շրջանավարտներ խմբագրել
Փենջաբի համալսարանի շրջանավարտների թվում կա երկու Նոբելյան մրցանակակիր` Հար Գոբինդ Խորանա և Աբդուս Սալամ։
Այլ հայտնի շրջանավարտներ.
- Ռահմատ Ալի
- Սարտաջ Ազիզ
- Յուսուֆ Ռեզա Գիլանի
- Թահիր Քադրի
- Մոինդդին Ահմադ Քուրեշի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Introduction»։ University of the Punjab։ Վերցված է 2014-10-25
- ↑ «PU campuses»։ University of the Punjab։ Վերցված է 26 May 2013
- ↑ «A History of the University of the Panjab»։ World Digital Library։ Վերցված է 26 May 2013
- ↑ [1] // Советская педагогика : журнал. — 1954. — Т. 18. — С. 143.
- ↑ «Affiliation»։ PU։ Վերցված է 9 September 2013
- ↑ «HEC Pakistan Rankings by research quality»։ Higher Education Commission of Pakistan։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 26 May 2013
- ↑ «ACU members»։ ACU Members,։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 9 September 2013
- ↑ 9,0 9,1 J.F. Bruce, 1933, pp. 9—81
- ↑ «Educationist»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-22-ին
- ↑ «Punjab University Library – History and Introduction»։ Pulibrary.edu.pk։ Վերցված է 2011-10-23
Գրականություն խմբագրել
- J.F. Bruce A History of the University of the Panjab. — Lahore: Ishwar Das, 1933. — 221 p.