Բացել գլխավոր ցանկը

Շիմլա (հինդի՝ शिमला, անգլ.՝ Shimla, հայտնի է նաև Սիմլա անունով), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Հիմաչալ-Պրադեշ նահանգի կենտրոնն է։ Լեռնակլիմայական հանգստյան գոտի է, կարևորագույն տուրիստական կենտրոն։ 1864 թվականին Շիմլան դարձավ Բրիտանական Հնդկաստանի ամառային կենտրոնը՝ փոխարինելով Մարրիին՝ քաղաք, որը գտնվում է Ռավալպինդիից հյուսիս-արևելք։ Հնդկաստանի անկախության ձեռքբերումից հետո քաղաքը դարձավ Փանջաբ նահանգի մայրաքաղաքը, իսկ այնուհետև՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգինը։

Բնակավայր
Շիմլա
հինդի՝ शिमला
Shimla Southern Side of Ridge.JPG
Կոորդինատներ: 31°6′12″ հս․ լ. 77°10′20″ ավ. ե. / 31.10333° հս․. լ. 77.17222° ավ. ե. / 31.10333; 77.17222
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես25 կմ²
ԲԾՄ2205±1 մետր
Պաշտոնական լեզուհինդի
Բնակչություն269 578 մարդ (2011),
392 542 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ177
Պաշտոնական կայքhpshimla.gov.in
##Շիմլա (Հնդկաստան)
Red pog.png

Շիմլայում կա մի քանի քոլեջ և գիտահետազոտական ինստիտուտ։ Քաղաքը հայտնի է իր տաճարներով և դղյակներով։ Քաղաքի բազմաթիվ կառույցներ հիմնադրվել են նեոտյուդորական և նեոգոթիկական ոճով։

Շիմլան տեղակայված է լեռներում, և 2005 թվականից այստեղ անցկացվում են լեռնահեծանվային մրցարշավներ։

Քաղաքի բնակչությունը 392 542 մարդ է (2005)[1]։

ՊատմությունԽմբագրել

18-րդ դարում ժամանակակից քաղաքի տարածքի մեծ մասը պատված էր թավ անտառներով՝ բացառությամբ Ջակխու տաճարի հարակից տարածքի և մի քանի բնակելի տների[2]։

 
Կամուրջ։ Շիմլա, 1850-ականներ

1806 թվականին ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգի տարածքը գրավվել էր Նեպալի վարչապետ Բհիմսեն Թհապայի կողմից։ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը անգլո-նեպալական պատերազմի (1814-1816) արդյունքում վերադարձրեց վերահսկողությունը տարածքի նկատմամբ։ Մահարջա Պատիալին, որն աջակցություն էր ցուցաբերել բրիտանական զորքերին, նվիրաբերվեցին ժամանակակից Շիմլայի հարակից հողերը։ 1826 թվականին բրիտանացի սպաները, հրապուրվելով Շիմլայի կլիմայով (որը նման էր անգլիական կլիմային), սկսեցին այնտեղ անցկացնել ամառային արձակուրդները։ 1827 թվականին Բենգալիայի գեներալ-նահանգապետ լորդ Ամխերստը այցելեց Շիմլա։ Մեկ տարի անց այստեղ կանգ առավ Հնդկաստանում բրիտանական զորքերը ղեկավարող լորդ Կոմբերմերը։ Նրա հանգստի ժամանակ կառուցվեց երեք մղոն ճանապարհ և կամուրջ Ջակխու շրջանում։ 1830 թվականին բրիտանական վարչությունը ձեռք բերեց սարահարթի շուրջը գտնվող հողերը։ Դրանից հետո սարահարթը սկսեց ակտիվորեն զարգանալ․ եթե 1830 թվականին այստեղ կար 30 տուն, ապա 1881 թվականին՝ 1 141[2]։

1832 թվականին քաղաք այցելեց լորդ Կոմբերմերի ժառանգորդ կոմս Դալհաուզին։ Դրանից հետո սկսեցին պարբերաբար քաղաք այցելել Բրիտանական Հնդկաստանի գեներալ-նահանգապետեր և զորքերի հրամանատարներ։ Շիմլան դարձավ պարահանդեսների և միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ բացվեցին դպրոցներ բարձր խավի ներկայացուցիչների համար։ 1830-ականների վերջին Շիմլան դարձավ ցուցահանդեսների և թատերական ներկայացումների անցկացման վայր։ Քաղաք էին այցելում հնդիկ գործարարներ։ 1844 թվականի սեպտեմբերի 9-ին Շիմլայում դրվեց քրիստոնեական տաճարի հիմքը։ Շուտով սկսվեց Հինդոստան-տիբեթական ճանապարհի շինարարությունը, իսկ 1851-1852 թվականներին փորվեց 560 ֆուտ երկարությամբ թունել։ 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունը խուճապ առաջացրեց եվրոպական բնակիչների շրջանում, թեպետ գործնականում չդիպավ քաղաքին[2]։

1863 թվականին Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Ջոն Լոուրենսը որոշում կայացրեց Բրիտանական Հնդկաստանի ամառային մայրաքաղաքը տեղափոխել Շիմլա[2]։

 
Հնդկաստանի փոխարքայի նստավայրը՝ կառուցված 1888 թվականին

Ամառային սեզոնին Շիմլան համարվում էր նաև Հնդկաստանում բրիտանական հրամանատարության և բրիտանական գաղութային վարչության շատ բաժինների գտնվելու վայրը։ 1876 թվականին Մուրրիից (ներկայիս Պակիստան) Շիմլա տեղափոխվեց Փանջաբ մարզի ամառային մայրաքաղաքը։

 
Մարդատար գնացք Կալկա-Շիմլա գծի վրա

1906 թվականին բացվեց Կալկա-Շիմլա երկաթգիծը։ Այն Կալկայից Շիմլա հասավ 806 կամրջի և 103 թունելի միջոցով՝ դառնալով ինժեներական մտքի նվաճում և ստանալով «Արևելքի Բրիտանական մարգարիտ» անվանումը։ 2008 թվականին այն ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հնդկաստանի լեռնային երկաթգծեր» օբյեկտի կազմում[3]։

1942-1945 թվականներին Շիմլայում Բիրմայի գաղութային իշխանությունը գտնվում էր աքսորի մեջ, քանի որ այդ շրջանում Բիրման գտնվում էր ճապոնական օկուպացման տակ։

Շիմլայում կա նշանակալի մուսուլմանական համայնք։ Դա պայմանավորված է նրանով, որ Շիմլան դեռևս միավորված Փանջաբի մայրաքաղաքն էր և շարունակեց մնալ հնդկական Փանջաբի մայրաքաղաքը մինչև մայրաքաղաքը Չանդիգարխ տեղափոխելը։ 1971 թվականին՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգի կազմավորումից հետո, Շիմլան դարձավ դրա մայրաքաղաքը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրԽմբագրել

Շիմլան տեղակայված է [[[Հիմալայներ|Հիմալայան]] լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածում։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 2397,59 մետր է։ Քաղաքի երկարությունը արևմուտքից արևելք մոտավորապես 9,2 կմ է[4]։ Տարածքի ամենաբարձր կետը Ջակխու լեռն է (ծովի մակարդակից 2454 մետր)։ Շիմլան տեղակայված է բարձր սեյսմիկ վտանգ ունեցող գոտում[5][6]։

Քաղաքի տարածքում չկան խոշոր ջրավազաններ։ Ամենամոտ գետը Սաթլեզն է, որը գտնվում է քաղաքից մոտավորապես 21 կմ հեռավորության վրա[7]։ Քաղաքի շրջակայքում հիմնական բնափայտային տեսակներն են սոճին, մայրի հիմալայանը, կաղնին և մրտավարդը[8]։ Մեծ քանակությամբ զբոսաշրջությունը անտառների տեսանկյունից մտահոգիչ է[9][5][10]։

Քաղաքի կլիման լեռնային մերձարևադարձային է։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Շիմլաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Շիմլայի բնակչությունը կազմում է 171 817 մարդ, որից 94 797-ը տղամարդիկ են, իսկ 77 020-ը՝ կանայք: Գրագիտության մակարդակը 94,14 % է[11]։

Գործազրկության մակարդակը աստիճանաբար նվազում է․ 1992 թվականին այն կազմել է 36 %, իսկ 2006 թվականին՝ 22,6 %։ Այս անկումը կապված է վերջերս կատարվող ինդուստրացման, ծառայությունների ոլորտի և կրթության աճի հետ[12]։ Քաղաքի բնակչության մեծ մասը Հիմաչալ-Պրադեշի բնիկներն են։

Հիմնական լեզուներն են պախարին, հինդին, փանջաբին։ Հիմնական կրոնը հինդուիզմն է (93,5 %), բնակչության 2,5 %-ը սիկհերն են։ Քաղաքում բնակվում են նաև քրիստոնյաներ, բուդդիստներ և մուսուլմաններ[13]։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչություն զբաղվածության հիմնական ոլորտներն են զբոսաշրջությունը և պետական ​​կառավարումը[14]։ Բնակիչների զգալի մասը զբաղված է կրթությամբ և այգեգործական արտադրանքների մշակմամբ։

 
Ինդիրա Գանդիի բժշկական քոլեջը և հիվանդանոցը

Շիմլան ոչ միայն տեղական նշանակության տրանսպորտային և առևտրական, այլև կարևոր բժշկական կենտրոն է[15]։ Քաղաքի գլխավոր ծրագիրը ենթադրում է նրա զարգացումը՝ որպես բժշկական տուրիզմի կենտրոն[14]։

Քաղաքի բյուջեում մեծ է հյուրանոցային ճյուղի ներդրումը։ Շիմլան գլխավորում է լավագույն հյուրանոցային քաղաքների ցանկը[16]։

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաների սեկտորի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու ուղղությամբ[17], սակայն ներկայումս այդ ճյուղերի հետ կապված փոքրաթիվ ընկերություններ կան Շիմլայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-09-03 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Vipin Pubby (1996)։ Shimla Then and Now։ Indus Publishing։ էջեր 17–34։ ISBN 978-81-7387-046-0։ Վերցված է 16 August 2013 
  3. «Unesco»։ Unesco.org։ Վերցված է 2012-10-14 
  4. «Shimla Municipal Corporation»։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-03-ին։ Վերցված է 2007-05-04 
  5. 5,0 5,1 «Concrete buildings make Shimla vulnerable to quake»։ Indiainfo.com։ Արխիվացված է օրիգինալից 2005-12-22-ին։ Վերցված է 2005-10-14 
  6. «Report from the field: Shimla City, India» (PDF)։ GeoHazards International։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-30-ին։ Վերցված է 2007-05-11 
  7. «Sight seeing tours around Shimla»։ HP Tourism Development Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-11-ին։ Վերցված է 2007-05-21 
  8. «H.P. Forest Department»։ Վերցված է 2007-05-11 
  9. Adarsh Batra Himalayan Ecotourism In Shimla (mis) // ABAC Journal. — Assumption University, AU Journal, 2001. Архивировано из первоисточника 30 Հունիսի 2007.
  10. «Landslides disrupt traffic in Shimla»։ The Tribune, Chandigarh, India։ Վերցված է 2005-07-16 
  11. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above»։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-07-07 
  12. «CM turns down demand for unemployment dole»։ The Tribune, Chandigarh, India։ Վերցված է 2007-04-05 
  13. «Census GIS HouseHold»։ Censusindiamaps.net։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-06-ին։ Վերցված է 2012-10-14 
  14. 14,0 14,1 «City Development Plan, Shimla»։ Municipal Corporation, Shimla։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-01-ին։ Վերցված է 2007-05-04 
  15. «Department of Health and Family welfare, Himachal Pradesh»։ Վերցված է 2007-05-08 
  16. «Shimla tops list of highest ranked hotels»։ www.shimlatimes.in։ Վերցված է 2013-08-18 
  17. «36 cities that will shape India's future - Rediff.com Business»։ Rediff.com։ 2011-10-12։ Վերցված է 2012-10-14 

ԳրականությունԽմբագրել

  • Басханов М.К. "У ворот английского могущества". А.Е.Снесарев в Туркестане, 1899-1904 гг. СПб., Нестор-История, 2015. — 328 с., ил., карты. — 978-5-4469-0728-1.

Արտաքին հղումներԽմբագրել