Աննա Մոլկա Ահմեդ

պակիստանցի նկարչուհի

Աննա Մոլկա Ահմեդ (ուրդու՝ اینا مولکا احمد, օգոստոսի 13, 1917(1917-08-13)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 20, 1994(1994-04-20)[1][3][5], Լահոր, Պակիստան), պակիստանցի նկարչուհի, Փենջաբի համալսարանի արվեստի պրոֆեսոր[6], նախագահական մրցանակի դափնեկիր (1979), Տամգա-և-Իմտիազի քաղաքացիական աստիճանի շքանշանի ասպետ[7]։

Աննա Մոլկա Ահմեդ
ուրդու՝ اینا مولکا احمد‎
Աննա Մոլկա Ահմեդ.jpg
Ծնվել էօգոստոսի 13, 1917(1917-08-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 20, 1994(1994-04-20)[1][3][5] (76 տարեկան)
Մահվան վայրԼահոր, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of Pakistan.svg Պակիստան և Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ
Դավանանքիսլամ
Մասնագիտություննկարչուհի և գրող
Ժանրնկարիչ
Թեմաներգեղանկար և ուսուցիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ծննդյան անունը՝ Մոլլի Բրիդգեր, ծնվել է 1917 թվականին Լոնդոնում, հրեական ընտանիքում։ Մայրը ծագումով Լեհաստանից էր, հայրը՝ Ռուսաստանից։ Գեղանկարչություն, քանդակագործություն և դիզայն ուսումնասիրել է Սուրբ Մարտինի քոլեջում։ Ուսումնառության համար կրթաթոշակ է ստացել Գեղարվեստի թագավորական ակադեմիայից։

1935 թվականին, 18 տարեկան հասակում, ամուսնանում է պակիստանցի ուսանող Շեյխ Ահմադի հետ և ընդունում իսլամ։ Ուսումն ավարտելուց հետո 1939 թվականի հոկտեմբերին տեղափոխվում է Պակիստան։ 1940 թվականից բնակվել է Լահորում։ Չնայած 1951 թվականին ամուսնալուծվել է, շարունակել է մնալ Պակիստանում։

1940 թվականին, Աննա Մոլկայի ջանքերով Փենջաբի համալսարանում բացվում է գեղեցիկ արվեստների բաժին (այժմ՝ Գեղարվեստի և դիզայնի քոլեջ) Պակիստանում առաջին նմանատիպ հաստատությունը, որն ընդունում է կանանց։ Այդ դպրոցն ամբողջ Պակիստանում արագորեն դառնում է գեղարվեստի ուսուցման կենտրոն։ Պրոֆեսոր Ահմեդի աշակերտներից են եղել Կոլին Դավիդը, Շաուքաթ Մահմուդը, Աբրար Թերմիզին, Գուլյամ Ռասուլը, Շահնավ ազ-Զայիդը, Ջավեդ Իգբալը և այլ նշանավոր նկարիչներ։ Քոլեջի համար կարողանում է ստանալ բակալավրի և մագիստրոսի թոշակի նշանակման արտոնագիր։ Գրել է նաև բանաստեղծություններ։

Մահացել է 1994 թվականի ապրիլի 21-ին Լահորում։

ՊարգևներԽմբագրել

  • Տամգի-և-Իմտիազի շքանշան (1963 թ.)[7]
  • 1979 թվականի նախագահական մրցանակ
  • Կուադ-Է-Ազամի մրցանակ (1982 թ.)
  • Խուդեյա-տուլ-Կուբրայի մրցանակ (1983 թ.)

ԸնտանիքԽմբագրել

  • Ամուսին՝ Շոյխ Ահմեդ, նկարիչ (ամուսնալուծվել են 1951 թվականին)
  • Դուստրեր՝ Թահիրա Այազ, Զարա Դավիդ

ՀիշատակԽմբագրել

  • 2006 թվականի օգոստոսի 14-ին Պակիստանի փոստային վարչությունը թողարկել է Անե Մոլկե Ահմեդին նվիրված նամականիշ։ 4 ռուփի անվանական արժեքով նամականիշը պակիստանյան նկարիչներին նվիրված 10 դրոշմանիշերի շարքից է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել