Փափագ Ալոյան

հայ քանդակագործ, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փափագ Սուրենի Ալոյան (ԱԼՓԱ) (փետրվարի 28, 1951(1951-02-28), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Փափագ Ալոյան
Ծնվել էփետրվարի 28, 1951(1951-02-28) (73 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց (1967) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1972)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
 Papaz Aloyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
ԱԼՓԱ 2011, հարցազրույց

1972 - 1988 թթ. –ի ընթացքում դասավանդել է թիվ 8 հանրակրթական դպրոցում։ • 1972 - 1973 թթ. –ին ծառայել է Բելագորսկ քաղաքում, որտեղ, ծառայության ընթացքում, ակտիվ մասնակցություն է դրսևորել Հեռավոր Արևելքի Մարտական Փառքի թանգարանի ձևավորման աշխատանքներին՝ պարգևատրվելով հատուկ դիպլոմով։ • 1974 թ. –ին ամուսնանում է, ունի երկու զավակ։

 
60 -ամյակին նվիրված ցուցահանդես, 2011

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1984 թ. հոկտեմբեր, Կիրովական
  • 1988 թ. մայիս, Երևան
  • 1992 թ. հոկտեմբեր, Փարիզ
  • 2001 թ. մայիս, Վանաձոր
  • 2011 թ. հոկտեմբեր, Վանաձոր
  • 2016 թ. հունիս, միջազգային նկարչական պլենեռ, Բելառուսիա[1][2]
  • 2016 թ. –ի սեպտեմբերի 13 -ին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանատանն իրականացավ «Art+X» շարքի հերթական ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին գեղանկարիչներ Փափագ Ալոյանի և Ռոլֆ Մյուլլերի ստեղծագործություններից։
  • 2022 թ. –ի մարտի 4 -ից 30 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա[3][4]

Պարգևներ

խմբագրել
 
ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մշակութային գործունեություն

խմբագրել
 
Անատոլի Ավետյան և Փափագ Ալոյան
 
ԱԼՓԱ և ընկերներ, 2011
 
Հիշարժան օր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ

Գեղանկարիչ - բանաստեղծ Փափագ Ալոյանն իր բազմամյա մանկավարժական գործունեությունը,

 
Ազատ Վարդանյան, ԱԼՓԱ, Մ. Միրիջանյան, Կարեն Աղամյան

ստեղծագործելը, պաշտոնավարելը, վեր է ածել յուրօրինակ նվիրումի` հանրապետությանը ծառայելով որպես գեղագետ ու լավագույն արժեքների պահպանման, արվեստի զարգացման գործի անդավաճան նվիրյալ։ 1995 թվականից դառնում է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր անդամներից ու գեղարվեստի առաջին ուսուցիչներից մեկը։ 1975 թվականից ի վեր, մասնակցելով միջազգային, միութենական, հանրապետական ցուցահանդեսների, բազմիցս ունենալով իր անհատականը, Փ. Ալոյանը փաստեց, որ Լոռու բնաշխարհում ապրում և ստեղծագործում է հայրենի եզերքն իր գունաշխարհը գովերգող բարձրարվեստ գեղանկարիչ։

 
Արթ Էքսպո 2013, Գյումրի

Նրա կտավներում (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և այլն) էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ՝ համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։

 
Լոռվա Ձոր
 
ԱԼՓԱ և ընկերներ

1990 թվականին, հեղինակելով Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղադրված «Հայոց անմեղ զոհերի անմար հիշատակին» խաչքար - հուշարձանը,

 
Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

նպաստում է հայ համայնքի գործունեությանը, հատկապես հայեցի կրթության ու դաստիարակության բնագավառում։

Ստեղծագործական և աշխատանքային ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվել են թվով 145 խմբային և անհատական ցուցահանդեսներ՝ արվեստասերներին հաղորդակից դարձնելով ոչ միայն տեղի, այլև մայրաքաղաքի, շրջանների, սփյուռքի նկարիչների գործերին։ 2001 թվականին հրատարակված «Անթեղ» բանաստեղծությունների ժողովածուն փաստեց, որ ի դեմս Փ. Ալոյանի՝ ունենք նաև գողտրիկ բանաստեղծությունների հեղինակի։ Արվեստագետի ավանդը մինչև այժմ գնահատվել է տարբեր ատյաններից շնորհված պատվոգրերով, դիպլոմներով, շնորհակալագրերով, իսկ 2011 թվականի հունիսին Փափագ Ալոյանն ընտրվեց Միջազգային Ինֆորմատիզացիայի ակադեմիայի իսկական անդամ (Մոնրեալ)։ Այսօր էլ նա լի է ստեղծագործելու և հասարակական մանկավարժական գործունեությամբ, իր բեղմնավոր աշխատանքը շարունակելու ավյունով։ Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Ալբոմներ և գրքույկներ

խմբագրել

Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների և՛ անհատական, և՛ թանգարանային հավաքածուները։

Մեջբերումներ Փափագ Ալոյանի մասին

խմբագրել

«Մենք հպարտ ենք քեզնով, սիրելի Փափագ»։
Պրոֆ. Ազատ Վարդանյան
Ինֆորմատիզացիայի միջազգային Ակադեմիայի նախագահ, Մոնրեալ/Կանադա

«Փափագի արարած գեղանկարի սիմֆոնիան շռայլ գունախաղերով մխրճվում է կախարդված դիտողի հոգու գաղտնարանները` նրան փոխանցելով Վարպետի մաքրասուրբ երևակայության սավառնումների շլացուցիչ էներգիան…»
Մ. Միրիջանյան
Արահետ բազմաբնույթ պարբերականի գլխավոր խմբագիր

«ԱԼՓԱ –ի կտավներում էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ՝ համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։»
Սամվել Խալաթյան
Դրամատուրգ, ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ

«…ԱԼՓԱ-ի կտավներում հայրենի եզերքի հետ հանդիպման ջերմությունն ակամա փոխանցվում է դիտողին, և կարծես ճամփորդում ենք նրա հետ՝ ինքնուրույն բացահայտելով հրաշք բնաշխարհի ձգողական գեղեցկության նորանոր գաղտնիքները… Նրա ստեղծագործությունները լի են լույսով և դրական էներգիայով։ Կոմպոզիցիոն լուծումները, հագեցած գունագամման, մտածողության արտահայտչականությունը, հեղինակի անհատական լեզուն, տաք և սառը երանգների խաղը ծնում են աներևակայելի ԼՈՒՅՍ։ Նկարչի որոշ գործեր ասես գեղանկարչական նովելներ լինեն, որտեղ շռայլորեն միահյուսվում են երաժշտությունն ու պոեզիան…»
Ռուզաննա Մխիթարյան
Վանաձորի կամերային երգչախմբի և Գուգարաց թեմի Ս. Նարեկացի եկեղեցու հոգևոր երգչախմբի Գեղարվեստական ղեկավար

«Իմ տան պատին փակցված փոքրիկ նկարից մի մեծ, շատ մեծ աշուն է ինձ հառնում; Աշունները գալիս ու գնում են, աշունների գույները խամրում են, բայց միշտ վառ ու գունեղ են իմ նկարի աշնան գույները։ Իմ նկարում աշունն ասես փթթում է, փոթորկվում ու ինքն իրենից ելնում է։ Իմ նկարի աշունն ասես ինձ հետ խոսում է իմ ընկերոջ` գեղանկարիչ Փափագ Ալոյանի հանգով, նրա արարած գույներով, ու մենք ներդաշն զրույցի մեջ ենք հավետ…»
Գագիկ Անտոնյան
Կանաչ Լոռի բնագիտական, բնապահպանական ամսագրի գլխավոր խմբագիր

Պատկերասրահ

խմբագրել

«Իմ կտավներում գույնից առաջ ջերմություն կա…» ԱԼՓԱ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միջազգային նկարչական պլենեռ, Բելոռուսիա
  2. Գեղանկարիչ Փափագ Ալոյանը հունիս ամսին մասնակցեց Մագիլյով քաղաքում կազմակերպված միջազգային գեղանկարչական պլեներին
  3. https://orsha.eu/rus/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/12615
  4. https://www.orsha.vitebsk-region.gov.by/ru/news_region_ru/view/v-orshanskoj-gorodskoj-xudozhestvennoj-galeree-v-a-gromyko-sostojalos-torzhestvennoe-otkrytie-ezhegodnoj-22787/(չաշխատող հղում)
  5. ՓԱՓԱԳ ԱԼՈՅԱՆ «ԱՆԹԵՂ»(չաշխատող հղում)
  6. «ՓԱՓԱԳ ԱԼՈՅԱՆ «ՀԵՔԻԱԹՆ ԻՄ ԲԱՐԻ Է ԵՒ ԱՆՉԱՐ»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել