Ասույթ (ռուս.՝ высказывание), արտասանական և բովանդակային առումներով մեկ միասնություն կազմող արտահայտություն, որն ունի հաղորդակցական, հաղորդակցական-էքսպրեսիվ կամ միայն էքսպրեսիվ արժեք։ Կառուցվածքով կարող է լինել ծավալուն կամ համառոտ, զեղչումներով, ստեղծված լինել նույնական տարրերով, բայց տարբեր համադրություններով, գործադրելի լինել տարբեր իրադրություններում կամ կոնկրետ իրադրության մեջ։

Ասույթը խոսքային միավոր է, կարող է կառուցվածքով համընկնել կամ չհամընկնել նախադասությանը։ Ասույթն առավել եղանակավորված, հնչերանգային և բովանդակային առումներով ամբողջական, արտահայտչականությամբ հագեցած միավոր է։ Նախադասությունը լեզվական միավոր է և ունի առավել ընդգծված կառուցվածքային դրվածք։ Սակայն երբեմն դժվար է լինում սահմանագծել այս երկու կարգի միավորները։ Հայերենագիտական գրականության մեջ երբեմն «ասույթ» տերմինով նշում են նաև որոշ դարձվածքային կամ այլ իմաստալից արտահայտություններ կամ բառակապակցություններ։

ԱղբյուրներԽմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 58
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 596