Վանաձորի նկարչական դպրոց

Վանաձորի նկարչական դպրոց, Վանաձորի Մ. Աղաջանյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց։ Հիմնադրվել է 1957 թվականին ՝ Մարտիրոս Սարյանի և Արա Սարգսյանի նախաձեռնությամբ։ Սկզբում սովորել են 25 աշակերտ, 1978 թվականին ՝ 210։ 1963 թվականին դպրոցը կոչվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանի անունով։

Վանաձորի նկարչական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1957
Անվանված էՍտեփան Աղաջանյան
Աշակերտներ210
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԿիրովական

Հանրապետությունում դպրոցը առաջինն է սկսել դեկորատիվ կիրառական արվեստի դասավանդումը, ցուցահանդեսներ է ունեցել նաև արտասահմանյան երկրներում (Չեխոսլովակիայում (ԽՍՀՄ-ի ժամանակ) և Ճապոնիայում ցուցադրվել են դպրոցի սաների գոբելեն աշխատանքները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468 CC-BY-SA-icon-80x15.png