Էռնեստ Թեյլոր Փայլ (անգլ.՝ Ernest Taylor Pyle, օգոստոսի 3, 1900(1900-08-03)[1], Dana, Վերմիլյոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 18, 1945(1945-04-18)[1], Iejima, Ie), ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։ Սկրիպաս-Հովարդ թերթային ցանցի թղթակիցը։ Լայն ճանաչման է արժանացել ամերիկյան գյուղերի հասարակ մարդկանց և ավելի ուշ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների մասին իր հոդվածներով։ Նրա թղթակցությունը հրապարակել է ամբողջ ԱՄՆ-ի ավելի քան 300 թերթերում։

Էռնի Փայլ
անգլ.՝ Ernie Pyle
Ծնվել էօգոստոսի 3, 1900(1900-08-03)[1]
ԾննդավայրDana, Վերմիլյոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 18, 1945(1945-04-18)[1] (44 տարեկան)
Վախճանի վայրIejima, Ie
Մասնագիտությունլրագրող, գրող և ռազմական թղթակից
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան
Պարգևներ
 Ernie Pyle Վիքիպահեստում

1935-1941 թվականներին Փայլն անցել է Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով՝ նկարագրելով գյուղական բնակիչների կյանքը։ ԱՄՆ-ի երկրորդ համաշխարհային պատերազմ մուտք գործելուց հետո նա շարունակել է յուրօրինակ, ոչ ստանդարտ ոճով հոդվածներ գրել։ Առաջին ռեպորտաժները վարել է թիկունքից, ավելի ուշ՝ Եվրոպայից և Խաղաղ օվկիանոսից։ Փայլը սպանվել է թշնամու կրակից Իեդզիմում Օկինավույի համար մղվող ճակատամարտի ժամանակ։

Մահվան պահին Փայլը եղել է ամերիկյան ամենահայտնի ռազմական թղթակիցներից մեկը։ 1944 թվականին նա պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով՝ ամերիկյան հետևակի մասին ռեպորտաժի համար, որը գրվել է առաջին դեմքով։ Հարի Ս. Թրումանը Փայլի մասին գրել է․ «Ոչ մի մարդ այս պատերազմի ընթացքում չի պատմել պատմություն ամերիկյան զինվորների մասին այնպես, ինչպես կուզենային պատմել ամերիկյան զինվորները։ Նա արժանի է բոլոր հայրենակիցների շնորհակալությանը»[2]։

Վաղ տարիներ խմբագրել

Փայլը ծնվել է 1900 թվականի օգոստոսի 3-ին Քլայդ Ուիլյամ Փայլի և Մարիա Թեյլորի ընտանիքում Ինդիանա նահանգի Դանի շրջանում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 17-ամյա հասակում, ընդունվել է ԱՄՆ ռազմածովային ուժեր։ Անցել է երեք ամիս իսկական ծառայություն, իսկ պատերազմի ավարտին զորացրվել է երրորդ կարգի նավաստու կոչմամբ։

Պատերազմից հետո ընդունվել է Ինդիանայի համալսարան, եղել է ուսանողական թերթի խմբագիր, Սիգմա-Ալֆա-Էպսիլոն եղբայրության անդամների հետ գնացել է Արևելք։ Մեկ կիսամյակի ընթացքում թողել է համալսարանը և աշխատանք է ստացել Ինդիանա նահանգի Լապորտ քաղաքի թերթում։

Լապորտում Փայլն աշխատել է երեք ամիս, ինչից հետո տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ դարձել է «The Washington Daily News» ամսագրի թղթակիցը։ 1923 թվականին Փայլը նշանակվել է պատասխանատու խմբագիր և զբաղեցրել է այդ պաշտոնը երեք տարիների ընթացքում՝ ամբողջ ընթացքում տառապելով որևէ բան գրելու հնարավորության բացակայությունից։

Վաշինգտոնում հանդիպել է Ջերալդին Սայբոլդսին, ում հետ ամուսնացել է 1925 թվականին։ Զույգի հարաբերությունները բարդ են եղել, Ջերալդինը տառապել է հոգեկան խանգարման պարբերական նոպաներով և ալկոհոլիզմով։

Թղթակցի կարիերա խմբագրել

1926 թվականին Փայլը հոգնել է գրասեղանի մոտ աշխատելուց և նա ազատվել է աշխատանքից։ Հաջորդող երկու տարիների ընթացքում կնոջ հետ միասին անցել է ավելի քան 9000 կիլոմետր տարածություն Միացյալ Նահանգներում։ 1928 թվականին վերադարձել է «The Washington Daily News» և հաջորդող չորս տարիների ընթացքում ձեռք է բերել երկրում առաջին և ամենահայտնի ավիացիոն լուսաբանողի հեղինակություն։ Ինչպես ավելի ուշ ասել է Ամելիա Էրհարթը, «յուրաքանչյուր օդաչու, ով չգիտեր Փայլին, ոչ ոք էր»[3]։

1932 թվականին Փայլը կրկին դարձել է պատասխանատու խմբագիր «The Washington Daily News»-ում։ Երկու տարի անց նա վերցրել է երկարաժամկետ արձակուրդ և ծանր մրսածությունը բուժելու համար գնացել է Կալիֆոռնիա։ Արձակուրդ մեկնած թղթակից Հեյվուդ Բրաունին փոխարինելու նմատակով վերադարձել է աշխատանքի և գրել է 11 հոդվածից բաղկացած շարք՝ Կլիֆոռնիայում իր ապրելու և այնտեղ ապրող նրան հանդիպած մարդկանց մասին։

Հոդվածներն անսպասելիորեն հայտնի են դարձել ինչպես ընթերցողների, այնպես էլ լրագրող գործընկերի շրջանում։ Սկրիպասա-Հովարդա թերթային ցանցի գլխավոր խմբագիր Գ․ Փարքերն ասել է, որ Փայլի թղթակցությունում գտել է «մարկտվենյան որակ»։ 1935 թվականին Փայլը կրկին թողել է պատասխանատու խմբագրի պաշտոնը, որպեսզի ընդունի Սկրիպասա-Հովարդա ցանցի թղթակից դառնալու առաջարկը։ Ճանապարհորդելով խճուղիներով և գյուղական ճանապարհներով՝ նա գրել է անսովոր վայրերի և այնտեղ ապրող մարդկանց մասին։ Հետմահու հրապարակվել է ընտրյալ հոդվածների ժողովածուն՝ Home Country (1947)։

Միշտ դժգոհ իր ստեղծագործությունից Փայլը տառապել է խորը դեպրեսիայի նոպաներով։ Նրա ամենօրյա թղթակցությունը տպագրվել է մինչև 1942 թվականը, մինչ այն պահը, երբ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն ներգրավվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Փայլն ԱՄՆ բանակի 191-րդ տանկային գումարտակի անձնակազմի հետ 1944 թվականին

Եվրոպական գործողությունների թատերաբեմ խմբագրել

Փայլը դարձել է ռազմական թղթակից և իր հավատարմագրային ոճը հարմարեցրել ռազմական ռեպորտաժների համար։ Բանակների գործողությունների կամ գեներալների գործունեության մասին հաշվետվության փոխարեն նա հիմնականում նկարագրել է տեղի ունեցածը հասարակ զինվորի տեսանկյունից։

 
Փայլն Անցիոյում, Իտալիա, 1944

Այս մոտեցումը տվել է նրան լրացուցիչ ժողովրդականություն, և, ի վերջո, Պուլիտցերյան լրագրության մրցանակ։ Նրա ամենաընթերցվող և վերատպվող հոդվածներից մեկը դարձել է «Կապիտան Վասկովի մահը» սյունակը (անգլ.՝ The Death of Captain Waskow)։ Զինվորական ժամանակների աշխատությունները լույս են տեսել չորս գրքով՝ Ernie Pyle In England, Where is Your War, Brave Men և Last Chapter։ Ամրապնդելով հետևակայինների լավագույն ընկերոջ համբավը՝ Փայլը 1944 թվականին գրել է մի սյունակ, որում պահանջել է առաջին գծում զինվորներին վճարել «մարտական» հասույթ, ինչպես օդաչուներն են մարտական թռիչքների համար վճարվում։ Կոնգրեսն օրենք է ընդունել, որն ամսական լրացուցիչ 10 դոլար է նշանակել մարտերին մասնակցած հետևակայիններին։ Այդ օրենքը կոչվել է «Էռնի Փայլի օրենք»։

Փայլն իր ռեպորտաժների մեջ մի քանի անգամ ընդմիջումներ է արել, վերադառնալով տուն իր կնոջ մոտ, մինչդեռ նրանք ամուսնացած են եղել։ Ալկոհոլիզմն ու հիվանդությունը Ջերալդին չէին թողնում։ 1942 թվականի ապրիլի 14-ին զույգն ամուսնալուծվել է, սակայն 1943 թվականի մարտի 10-ին, երբ Փայլը գտնվում էր Աֆրիկայում, ամուսնությունը կրկին կնքվել է (լիազորագրով)[4]։

Բացի ընտանեկան խնդիրներից, Փայլին պահանջվել է վերականգնել ուժերը մարտերի գոտում գտնվելու հետ կապված սթրեսներից հետո։

Հյուսիսաֆրիկյան և իտալական արշավներից հետո, Փայլը գնացել է Անգլիա՝ Նորմանդիայում դաշնակիցների ափհանումը լուսաբանելու համար։

1944 թվականի հուլիսին, «Դ օրից» մեկ ամիս անց, Փայլը գրեթե մահացել է Նորմանդիայում Սեն Լոյի մոտ «Կոբրա» գործողության սկզբում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծության ժամանակ[5]։ Մեկ ամիս անց, դառնալով Փարիզի ազատագրման ականատեսը 1944 թվականի օգոստոսին[6], Փայլը հրապարակավ ներողություն է խնդրել իր ընթերցողներից 1944 թվականի սեպտեմբերի 5-ի սյունակում՝ ասելով, որ «կորցրել է ռազմական գործողությունների իմաստը, և հաջորդ երկու շաբաթները ոչինչ չի գրել, քանի որ հոսպիտալացվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշմամբ»։ Նա հույս է ունեցել, որ Նյու Մեքսիկոյում տան հանգիստը կվերականգնի իր ուժերն ու Խաղաղ օվկիանոսում պատերազմը լուսաբանելու վճռականությունը[7]։

Խաղաղօվկիանոսյան գործողությունների թատերաբեմ խմբագրել

 
Պայլը ծխախոտ է բաժանում Օկինավայում ծովային հետևակներին

Պլանավորելով ԱՄՆ-ի գործողությունները լուսաբանել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Փայլն առճակատման մեջ է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետ։ Նավատորմում հավատարիմ են եղել մամուլում նավաստիների անունները չհայտնելու սկզբունքին։ Լրագրողին հաջողվել է մասնակի հաղթանակ տանել. արգելքը հանվել է բացառապես նրա համար[8]։ Առաջին ծովային արշավին նա ուղևորվել է USS Cabot ավիակրով։ Նա կարծել է, որ նավաստիներն ապրում են հեշտ կյանքով, համեմատած Եվրոպայում հետևակի հետ[9] և մի քանի անհեթեթ նկարագրություններ է տվել ռազմածովային ծառայությանը[10]։

ԱՄՆ բանակի թղթակից գործընկերները, խմբագիրները և զինծառայողները քննադատել են նախկին նավաստի Փայլին՝ ծովում պատերազմի դժվարությունների մակերեսային նկարագրության համար[11]։ Փայլը խոստովանել է, որ իր սիրտը եղել է Եվրոպայում՝ հետևակների հետ[8], բայց նա մնացել է Խաղաղ օվկիանոսում, որպեսզի պատմի ռազմածովային ուժերի հերոսական գործողությունների մասին Օկինավա ներխուժման ժամանակ։ Այդ ժամանակ Փայլի սյունակներում սեփական մահվան կանխազգացում է ի հայտ եկել, նա կանխատեսել է, որ մեկ տարի անց նա ողջ չի լինելու[12]։

Մահ խմբագրել

 
Էռնի Փայլի հուշամատյանն Ինդիանայում

1945 թվականի ապրիլի 17-ին Փայլը դեսանտավորվել է Օկինավայից հյուսիս-արևմուտք գտնվող Յեձիմու քաղաքում՝ 77-րդ դիվիզիայի 305-րդ հրաձգային գնդի զորքերով[13]։ Այն բանից հետո, երբ կղզին պաշտպանած ճապոնացիները, ըստ ամենայնի, չեզոքացվել են, նա լեյտենանտ-գնդապետ Ջոզեֆ Կուլիջի հետ, որը ջիպով ուղևորվել է նոր հրամանատարական կետ։ Ջիպը գնդակահարվել է գնդացրից[14]։ Տղամարդիկ թաքնվել են մոտակա ջրափոսում։ Կուլիջը զեկուցել է. «Մի քիչ ավելի ուշ Փայլը և ես բարձրացանք, որպեսզի նայենք։ Եվս մեկ փամփուշտ դեպի ճանապարհ է արձակվել մեր գլխի վրայով… Ես նայեցի Էռնիին և տեսա, որ նա վիրավոր է»։ Փամփուշտը մտել էր Փայլի ձախ քունքի մեջ, հենց սաղավարտի տակից, անմիջապես սպանելով նրան[15]»:

Փայլը թաղված է հենց սաղավարտով՝ մյուս զինվորների հետ միասին, նրա մի կողմում պառկած է սովորական հետևակ, մյուս կողմում՝ սակրավոր[4]։ Ստորաբաժանման զինվորները, որի մասին գրել է լրագրողը, կանգնեցրել են հուշարձանը, որը պահպանվել է մինչ օրս։ Դրա վրա գրված է. «Այդ տեղում 77-րդ հետևակային դիվիզիան կորցրեց իր ընկերոջը։ Էռնի Փայլ, 1945 թվականի ապրիլի 18»[16][17]։ Էլեոնոր Ռուզվելտը, ով հաճախ էր մեջբերում Փայլի ռազմական լուսաբանումն իր «My Day» սյունակում, հաջորդ օրը գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, թե որքան հաճելի էին նրա հետ հանդիպումներն այստեղ՝ Սպիտակ տանը, անցյալ տարի, և որքան ես հիացած էի այդ փխրուն և համեստ մարդով, որը կարող էր դիմանալ ցանկացած զրկանքի, քանի որ սիրում էր իր աշխատանքը և մեր ժողովրդին»[18]։

Չնայած թերթերը գրել են, որ Ջերալդին Փայլը «համարձակորեն է ընդունել լուրը», նրա առողջությունը սկսել է արագորեն վատթարանալ։ Նա մահացել է Փայլի մահից մի քանի ամիս անց՝ 1945 թվականի նոյեմբերի 23-ին[19]։

Պատերազմից հետո Փայլի մնացորդները վերաթաղվել են Օկինավայի բանակային գերեզմանատանը, իսկ ավելի ուշ՝ Հոնոլուլուի Խաղաղ օվկիանոսի Ազգային հուշահամալիրում։ 1983 թվականին նրան շնորհվել է Մանուշակագույն սիրտ մեդալը՝ հազվագյուտ պատիվ քաղաքացիական անձանց համար՝ որպես 77-րդ բանակի ռեզերվային հրամանատարության մարտիկ, 77-րդ դիվիզի իրավահաջորդի[13]։

Փայլի ժառանգներից մեկը նկարիչ Դեն Փայլն է (անգլ.՝ Dan Pyle):

 
Բոինգ Բ-29 «Էռնի Փայլ»

Ժառանգություն և հիշողություն խմբագրել

B-29 խմբագրել

Փայլի հիշատակը հարգելու համար «Բոինգ Ուիչիթի» աշխատակիցները վճարել են Boeing B-29 ռմբակոծիչի շինության համար 44-70118 սերիական համարը, որն ստացել է «Էռնի Փայլ» անունը[20]։ Ինքնաթիռը հանձնվել է Խաղաղօվկիանոսյան ռազմական ուժերին, անձնակազմը հրամանատարել են լեյտենանտ Հովարդ Ֆ. Լիպինկոտը, ապա լեյտենանտ Ռոբերտ Հ. Սիլվանը։ Ի սկզբանե վերագրվել է «Քիրնի» ռազմաօդային ուժերի բազայի 2-րդ էսկադրիլիային, այնուհետև 1945 թվականի մայիսի 27-ին անցել է Խաղաղ օվկիանոսում ռազմաօդային ուժերի 20-րդ էսկադրիլիայի ենթակայությանը։ Ռնգային մասի ձևավորումը հանվել է մարտական գործողությունների գոտի ժամանելուն պես, որպեսզի ռմբակոծիչը չանի ճապոնական կործանիչների հիմնական նպատակը։ «Էռնի Փայլը» վերապրել է պատերազմը և Միացյալ Նահանգներ է վերադարձվել 1945 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այն հանձնվել է Տեխասի նահանգի «Փայոտա» ռազմաօդային ակադեմիայի բազայի պահեստ և 1953 թվականի մարտի 25-ին ոչնչացվել։

Այլ հուշարձաններ խմբագրել

 
Էռնի Փայլի անվան հանրային գրադարանն Ալբուկերկեում
  • 2007 թվականին Էռնի Փայլի տունն ու գրադարանը հայտարարվեցին Ազգային պատմական հուշարձան[21]։
  • 1945 թվականի The Story of G.I. Joe ֆիլմի պրոդյուսերները, որտեղ Փայլի դերը խաղացել է Բերջես Մերեդիթը, նվիրաբերել են Ինդիանայի կրթաթոշակի հասույթի զգալի մասին։
  • Հնդկաստանի համալսարանի լրագրության դպրոցի շենքում ստեղծվել է Էռնի Փայլի սրահը։ Նրա մահից անմիջապես հետո հիմնադրված կրթաթոշակը շնորհվել է զինվորական ծառայություն անցած և լրագրության ոլորտում ունակություններ ունեցող ուսանողներին։
  • 1947 թվականին Փայլի վերջին՝ Նյու Մեքսիկոյի Ալբուկերկեի տունը վերածվել է Ալբուկերկի գրադարանի մասնաճյուղի և անվանվել է նրա պատվին[21]։
  • Փայլի ստեղծագործությունները և արխիվները գտնվում են Լիլի Ինդիանայի համալսարանի գրադարանում, ինչպես նաև Էռնի Փայլի թանգարանում՝ Դանում, Ինդիանա նահանգում և Վիսկոնսին նահանգի Պատմական հասարակությունում։
  • Դանում Էռնի Փայլի պետական թանգարանը ներառում է վերականգնված ֆերմերային տունը, որտեղ Փայլն անցկացրել է մանկությունը, և նրա հետ կապված բանակային արտեֆակտների հավաքածուն, այդ թվում՝ «Մանուշակագույն սիրտ» մեդալը։
  • 1970 թվականին Փայլի զարմիկը՝ Բրյուս Լ. Ջոնսոնը Օահու կղզու Փայլի գերեզմանի վրա հուշատախտակ է տեղադրել[22]։
 
Էռնի Փայլի տապանաքարը Հոնոլուլուի հուշահամալիրի գերեզմանատանը
  • 1971 թվականին թողարկվել է 16 ցենտ անվանական արժեքով ԱՄՆ փոստային նամականիշ՝ ի պատիվ Էռնի Փայլի[23]։
  • Փայլի պատվին անվանվել են Դանայի, Ինդիանայի[24],, Ինդիանոպոլիսի, Բելֆլաուերի և Ֆրեսնոյի մոտ գտնվող մի քանի տարրական դպրոցներ[25]։ Ալբուկերկեում, Նյու Մեքսիկոյում նրա անունն են կրում միջնակարգ դպրոցները[26]։
  • Ինդիանայում Դանվիլից մինչև Իլինոյսի հետ սահման US 36 մայրուղին կրում է Էռնի Փայլի անունը։ Դիանայից հարավ-արևելք գտնվում է Փայլի անվան հանգստի պուրակը[27]։
  • Ինդիանա նահանգի Օուեն Քաունթիի Կանոս քաղաքի մոտ գտնվող Քեյգլս Միլսի լճի փոքրիկ կղզին կրում է Փայլի անունը[28]։
  • Տոկիոյի կենտրոնական շրջանում գտնվող Տակարաձուկի թատրոնը 1945-1955 թվականներին կրում էր «Էռնի Փայլ թատրոն» անվանումը։ 1945-ից մինչև 1955 թվականը նրան այցելել են լրագրողի մարտական ընկերներից շատերը։
  • 2014 թվականի աշնանը Փայլի բրոնզաձույլ արձանը տեղադրվել է Ֆրանկլին-Հոլի առջև՝ Հնդկաստանի համալսարանի կամպուսում։ Ֆրանկլին Հոլլում կլինի Մեդիա-դպրոց՝ լրատվության ֆակուլտետով[29]։
  • Կանզասի Ֆորտ-Ռայլիի ճանապարհը կրում է Էռնի Փայլի անունը։ Մերիլենդ նահանգի Ֆորտ-Միդ քաղաքում Էռնի Փայլի փողոց կա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Statement by the President on the Death of Ernie Pyle
  3. Johnson, Owen V. (2005 թ․ ապրիլի 15). «Ernie Pyle: 60 years after his death». Indiana University School of Journalism. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  4. 4,0 4,1 Miller, 1950
  5. Tobin, 2000, էջ 196
  6. Nicholas Rankin (2011) Ian Fleming’s Commandos: The Story of 30 Assault Unit in WWII.
  7. Tobin, 2000, էջ 201
  8. 8,0 8,1 Tobin, 2000, էջ 234
  9. Tobin, 2000, էջ 228
  10. Tobin, 2000, էջ 231
  11. Tobin, 2000, էջ 236
  12. Tobin, 2000, էջ 238
  13. 13,0 13,1 Associated Press (1983 թ․ ապրիլի 23). «A Purple Heart for Ernie Pyle». The Telegraph. էջ 4.
  14. Nichols, David Ernie's war: the best of Ernie Pyle's World War II dispatches. — New York City: Random House, 1986. — С. 32. — ISBN 978-0-394-54923-1
  15. «Ernie Pyle Is Killed on Ie Island; Foe Fired When All Seemed Safe» (April 19, 1945)
  16. Allen, D. (April 20, 2004).
  17. Second to None!
  18. E.R. (1945 թ․ ապրիլի 19). «My Day».
  19. O’Connor, B. The Soldier’s Voice: The Story of Ernie Pyle.
  20. Superfort "Ernie Pyle", Gift Of Plane Plant Workers, Here En Route To Japan. — P. 2. Архивировано из первоисточника 8 Հուլիսի 2011.
  21. 21,0 21,1 U.S. Department of the Interior. «Ernie Pyle's Home a National Historic Landmark». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 31-ին.
  22. «Lake Worth Couple to Make Ernie Pyle Pilgrimage 30th», The Lake Worth Herald, May 21, 1970
  23. «Smithsonian National Postal Museum: 16-cent Pyle». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  24. «Ernie Pyle Elementary School». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  25. «Ernie Pyle Elementary School». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  26. «Ernie Pyle Middle School, Albuquerque, New Mexico».
  27. «US 36». Highway Explorer – Indiana Highway Ends. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  28. «Ernie Pyle Lake». mapcarta.com.
  29. Graham, A. (October 15, 2014)

Գրականություն խմբագրել

  • Miller, Lee G. An Ernie Pyle Album — Indiana to Ie Shima. — Wm.: Sloane Associates, 1946.
  • Miller, Lee G. The Story of Ernie Pyle. — New York: Viking Press, 1950.
  • Tobin, James. Ernie Pyle's War: America's Eyewitness to World War II. — Simon & Schuster, 2000. — ISBN 978-0-684-86469-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնի Փայլ» հոդվածին։