Օկինավա (ճապ.՝ 沖縄本島), Ճապոնական Ռյուկյու կղզեխմբի ամենամեծ կղզին, տեղակայված Կյուսյու և Թայվան կղզիների մեջտեղում։ Կղզու մակերեսը 1207 կմ² է։ Համարվում է Օկինավայի պրեֆեկտուրայի ամենամեծ կղզին։ Գլխավոր քաղաքը Նահան է (314 067 մարդ)։ Նահայից մայրուղին տանում է Սյուրի՝ հին թագավորների նստավայրը։

Օկինավա կղզի
Տեսակկղզի
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՕկինավա
Երկարություն106,6 կմ
Լայնություն31,2 կմ
Մակերես1208,48 կմ² (հունվարի 1, 2021)[1]
Ամենաբարձր կետըMount Yonaha?
Բնակչություն1 224 726 մարդ (հոկտեմբերի 1, 2005)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Միջին դարերում Օկինավայում գոյություն ուներ Ռյուկյու թագավորությունը, որը սկսվեց ենթարկվել ճապոնացիներին 1879 թվականին։ Կղզու ամբողջ մակերեսով տարածված են «գուսուկու» ամրոցների ավերակները, որոնք համարվում են Համաշխարհային ժառանգության հուշարձանները։

1945 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Օկինավայի համար կռվում այն գրավվեց ամերիկյան զորքերի կողմից։ Կղզում ստեղծվել էր ամերիկյան ռազմական բազա, որը համարվում էր գլխավոր ռազմավարական օբյեկտը և վերահսկում էր բոլոր մոտուցումները Ճապոնիային։ Պատերազմից հետո կղզին գտնվում էր ամերիկյան ղեկավարության տակ մինչև 1972 թվականը։ 1972 թվականին Օկինավայում տեղակայվում են ամերիկյան զորքերը, հատկապես Kadena ավիաբազայում, տարածքի մոտ 18%-ում։ ԱՄՆ-ի զինված ուժերի առկայությունը Ճապոնիայի բնակիչների մոտ դժգոհություններ առաջացրեց, որոնք ուժեղացան հատկապես ամերիկացի զինվորների կողմից 12 տարեկան աղջկան բռնաբարելուց հետո (1995 թ)[2]։

Օկինավան օկինավա-տե մարտարվեստի հայրենիքն է, որը սկիզբ է հանդիսացել կարատեի շատ ուղղությունների համար։

Հայտնի Օկինավացիներ խմբագրել

  1. Մացումուրա Սոկոն, մարտարվեստների վարպետ, օկինավական կարատեի հիմնադիրներից մեկը։
  2. Ֆունակոսի Գիտին, մարտարվեստի վարպետ, Սետոկան ուղղության հիմնադիրը։
  3. Չոջուն Միյագի, մարտարվեստի վարպետ, Գոձյու-րյու ուղղության հիմնադիրը։
  4. Գաքտ, երգիչ, երաժիշտ, դերասան։
  5. Ամուրո Նամիե (ծնվ. 1977 թ սեպտեմբերի 20), հայտնի ճապոնական փոփ և հիփ-հոփ ժանրերի աստղ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Օկինավա-ռեկորդակիր երկար ապրողների քանակով։ Տղամարդկանց միջին տարիքը այստեղ 88 տարեկանն է, իսկ կանանցը՝ 92 տարեկան. 10-15 տարի ավել, քան մնացած ճապոնացիներինը։

Տեղական հոգիներից մեկը՝ կիձիմունա (キジムナー), հանդիպում է ճանապարհային նշանների վրա, նախատեսված տուրիստների համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdfGeospatial Information Authority of Japan. — P. 83.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկինավա կղզի» հոդվածին։