Ցեզար Պունի

իտալացի կոմպոզիտոր

Ցեզար Պունի, ծննդյամբ՝ Չեզարե Պունի, (իտալ.՝ Cesare Pugni, մայիսի 31, 1802(1802-05-31)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - հունվարի 26 (փետրվարի 7), 1870 կամ հունվարի 26, 1870(1870-01-26)[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), իտալացի կոմպոզիտոր, ով աշխատել է Միլանի, Փարիզի, Լոնդոնի և Սանկտ Պետերբուրգի թատրոններում։ Հեղինակ է 312 բալետի, 10 օպերայի, 40 պատարագի, ինչպես նաև սիմֆոնիաների, կանտատների և այլ ստեղծագործությունների։

Ցեզար Պունի
իտալ.՝ Cesare Pugni
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1802(1802-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4]
Մահացել էհունվարի 26 (փետրվարի 7), 1870 (67 տարեկան) կամ հունվարի 26, 1870(1870-01-26)[4] (67 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանVyborgskoe Catholic cemetery
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
ԵրկերOndine, ou La naïade?
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Cesare Pugni Վիքիպահեստում

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Պունին 1822 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ 1825-1834 թվականներին աշխատել է Լա Սկալայում, որտեղ բեմադրել է «Կալեի պաշարումը» (1827), «Ագամեմնոն» (1828), «Ադելաիդա Ֆրանսիացին» (1829), «Մակբեթ» (1830) բալետները։

1834 - 1843 թվականներին աշխատել է Փարիզում, 1843-1850 թվականներին՝ Լոնդոնում՝ Նորին մեծության թագավորական թատրոնում, որպես բալետային երաժշտության կոմպոզիտոր։ Այստեղ բեմադրվել են «Ավրորա», «Նայադան և ձկնորսը», (երկուսն էլ 1843 թվականին), «Էսմերալդա» (Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հիման վրա) և «Մարկիտանտուհին» (Երկուսն էլ 1844 թվականին), «Ռոզիդա կամ Սիրակուզի հանքափորները» (1845), «Կատարինա, ավազակի դուստրը» (1846), «Մետամորֆոզներ» (1850) բալետները։ Միևնույն ժամանակաշրջանում նրա մի շարք բալետներ բեմադրվել են Փարիզում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում։

Պունին համագործակցել է խորեոգրաֆներ Ժյուլ Պեռոյի, Արթուր Սեն-Լեոնի, Պոլ Տալիոնիի հետ, ովքեր իրենց բալետները ստեղծել են այն ժամանակվա այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Կառլոտա Գրիզին, Մարիա Տալիոնին, Ֆանի Չերիտոն, Ֆանի Էլսլերը, Լյուսիլ Գրանը։

1851 թվականից Ցեզար Պունին Սանկտ Պետերբուրգի կայսերական թատրոնի բալետային երաժշտության կոմպոզիտորն էր։ Այստեղ նա համագործակցել է հիմնականում Արթուր Սեն-Լեոնի և Մարիուս Պետիպայի հետ, ինչպես նաև կարճ ժամանակ զբաղվել վերջինիս եղբոր՝ Լյուսենի հետ, ով հիմնականում աշխատում էր Փարիզում։ Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում բեմադրվել են նրա «Կանանց պատերազմը» (1852), «Արմիդա» (1855), «Փարիզյան շուկա» (1859), «Փարավոնի դուստրը» (1862, խորեոգրաֆ ՝ Մարիուս Պետիպա), «Որբուկ Թեոլինդան», «Մետեորա», «Սևիլյան մարգարիտ» (բոլորը 1862 թվական, խորեոգրաֆ Արթուր Սեն-Լեոն), «Արքա Կանդավլ» (1868) և այլ բալետներ։

1864 թվականին, Սեն-Լեոնի հետ համագործակցելով, Պունին ստեղծեց առաջին ռուսական ազգային թեմայով բալետը՝ «Սապատավոր ձիուկ»-ը, որը գրված է Պ. Երշովի համանուն հեքիաթի հիման վրա, և որտեղ նա օգտագործել է հանրաճանաչ ժողովրդական մեղեդիներ։

Պունին թաղված է Սանկտ Պետերբուրգի վիբորգյան հռոմեական կաթոլիկ գերեզմանատանը[5]։

Ստեղծագործական ժառանգությունԽմբագրել

 
Սերգեյ Լեգատը և Մարիա Պետիպան Ցեզար Պունիի «Նայադան և ձկնորսը» բալետում

Պունիի երաժշտությունն առանձնանում է թարմությամբ, մեղեդային պատկերի ճկունությամբ, տաղաչափական հստակ ձևերով, ներդաշնակ, համաչափ կերտվածքով և վառ պարայնությամբ։

Շնորհիվ այդ հատկությունների, կոմպոզիտորի մի շարք բալետներ մինչև այժմ ներկայացվում են բալետի թատրոնների խաղացանկում («Էսմերալդա», «Կորսար», «Փարավոնի դուստրը»)։ Նրա «Էսմերալդա» բալետը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասերով, խորհրդային տարիներին շարունակել է գոյություն ունենալ ինչպես մոսկովյան, այնպես էլ լենինգրադյան բեմերում (Վասիլի Տիխոմիրովի, 1926 և Ագրիպինա Վագանովայի, 1935 և 1948 թվականների վերաներկայացմամբ)։ Որպես դասական բալետային ժառանգության օրինակ՝ պահպանվել է «Սապատավոր ձիուկ» բալետից «pas de quatre» հատվածը։ Արդեն 21-րդ դարում, խորեոգրաֆ Պիեռ Լակոտը նորից է բեմադրել «Փարավոնի դուստրը» (Բոլշոյ թատրոն, 2000) և «Օնդին» (Մարիինյան թատրոն, 2006) բալետները։

ԸնտանիքԽմբագրել

Կոմպոզիտորի որդին՝ Ալբերտ Պունին (Անդրեյ Պունի), թավջութակահար էր Մարիինյան թատրոնում։

Թոռը՝ նկարիչ ավանգարդիստ Իվան Ալբերտովիչ Պունին գաղթել է Ֆրանսիա։ Մյուս թոռը՝ Ալեքսանդր Վիկտորովիչ Շիրյաևը՝ բալետի արտիստ էր Մարինյան թատրոնում, պարուսույց, մանկավարժ, կինոյի և մուլտիպլիկացիայի ռահվիրա, ինչպես նաև բալետի առաջին դասագրքի համահեղինակ։ Նա պարել է Պունիի բալետներում, ինչպես նաև վերաբեմադրել նրանց մի մասը (Մարիուս Պետիպայի հետ միասին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Козлов-Струтинский С. Г. Бывшее Выборгское римско-католическое кладбище в Санкт-Петербурге и церковь во имя Посещения Пресв. Девой Марией св. Елисаветы. // Материалы к истории римско-католического прихода во имя Посещения Пресв. Девой Марией св. Елисаветы и к истории католического кладбища Выборгской стороны в Санкт-Петербурге: Сб. — Гатчина: СЦДБ, 2010. С. 23.