Իվան Պունի

ֆրանսիացի նկարիչ

Իվան Ալբերտովիչ Պունի, (ֆր.՝ Jean Pougny, մարտի 22 (ապրիլի 3), 1890[1][2] կամ 1894[3], Ռեպինո[4] - դեկտեմբերի 28, 1956(1956-12-28)[5][6][7][…], Փարիզ[4]), ռուս-ֆրանսիացի նկարիչ, ստեղծագործական զարգացման ընթացքում մի քանի անգամ արմատապես փոխել է իր գեղարվեստական ոճը ավանգարդիզմից, կուբիզմից, ֆուտուրիզմից, սուպրեմատիզմից անցնելով քնարական պրիմիտիվիզմի` ուղղության այն ընկալմամբ, որով աշխատել են նաև Պիեռ Բոնարը և Էդուար Վյուարը[8][9][10][11]։

Իվան Պունի
ֆր.՝ Jean Pougny
ռուս.՝ Иван Пуни
Ծնվել էմարտի 22 (ապրիլի 3), 1890[1][2] կամ 1894[3]
ԾննդավայրՌեպինո[4]
Վախճանվել էդեկտեմբերի 28, 1956(1956-12-28)[5][6][7][…]
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ
ԱմուսինKseniya Boguslavskaya?
 Ivan Puni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվան Պունին ծնվել է Կարելիայի պարանոցի Կուոկալա գյուղում, ընտանեկան ամառանոցում։ Նկարչի հորական պապը` Չեզարե Պունին, իտալացի էր, ով 1851 թվականին հաստատվել է Ռուսաստանում, բալետի հայտնի կոմպոզիտոր էր։ Հորական տատիկը եղել է բրիտանուհի[11]։ Նկարչի հայրը` Ալբերտ (ուղղափառություն ընդունելուց հետո` Անդրեյ) Պունին եղել է Մարիինյան թատրոնի թավջութակահար։

Նախնական նկարչական կրթությունն ստացել է տանը, դասեր է վերցրել Իլյա Ռեպինից, ում ազդեցությամբ էլ ընտրել է նկարչի մասնագիտությունը։ Նրա հայրը երազում էր որդու ռազմական կարիերայի մասին, այդ իսկ պատճառով նա ստիպված էր 1900-1908 թվականներին սովորել Նիկոլաևյան ռազմական ակադեմիայում։ 1910-1911 թվականներին կատարել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Փարիզ, որտեղ աշխատել է Ժյուլիանի ակադեմիայում, Կոլարոսի ակադեմիայում և այլն[11]։ Պունին Փարիզում իր համար բացահայտում է Պոլ Սեզանի, Նաբի խմբի, կուբիստների և ֆովիստների ստեղծագործությունները։ 1912 թվականին Իտալիայով վերադառնալով Պետերբուրգ, Պունին ծանոթացել է Նիկոլայ Իվանովիչ Կուլբինի, Դ. Դ. Բուրլյուկի, Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկու, Վ. Խլեբնիկովի, Կազիմիր Մալևիչի հետ, մասնակցել է «Երիտասարդների միություն» ցուցահանդեսին։ 1913 թվականին ամուսնացել է Քսենյա Բոգուսլավսկայայի հետ, ով նույնպես նկարիչ էր, ինչպես նաև` դիզայներ և պոետ։ 1915 թվականին վերադառնալով Պետրոգրադ, Պունին դարձել է ֆուտուրիստական սկանդալային «Տրամվայ դեպի» և «0,10» ցուցադրությունների կազմակերպիչը և գլխավոր հովանավորը։ Իր հորը պատկանող նրա բնակարանը Սանկտ Պետերբուրգում 1913-1915 թվականներին եղել է նկարիչների, պոետների, ավանգարդիստների և ֆուտուրիստների հանդիպման վայր։ 1918 թվականին նա մասնակցել է Պետրոգրադի` հեղափոխության տոնակատարության ձևավորման աշխատանքներին[11]։ 1919 թվականին Իվան Պունին դասավանդել է Վիտեբսկի Գեղարվեստական ինստիտուտում, ուր նա ժամանել է Մարկ Շագալի հրավերով։ 1919 թվականի հոկտեմբերին վերադարձել է Պետերբուրգ, իսկ 1919 թվականի վերջին Պունին Ֆինլանդիայով գաղթել է Գերմանիա, հետո` Ֆրանսիա։ 1921 թվականին բեռլինյան Շտուրմ պատկերասրահի սեփականատեր Հերվերդ Վալդենը անց է կացրել Պունիի աշխատանքների անհատական ցուցահանդես։ 1923 թվականին Բեռլինում հրապարակվել է Պունիի «Ժամանակակից գեղանկարչություն» ծրագրային տեքստը, որով նա ավարտել է իր գործունեությունը ոչ առարկայական արվեստի ոլորտում։

Ֆրանսիայում վերջնականորեն հաստատվելուց հետո 1924 թվականին Պունիի ոճը քայլ առ քայլ մոտեցել է քնարական պրիմիտիվիզմին, որը մոտ էր նրան կատարողական ոգով. այս ոճով էին աշխատել նաև Պիեռ Բոնարը և Էդուար Վյուարը։ 1946 թվականին Իվան Պունին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Մահացել է 1956 թվականին դեկտեմբերի 28-ին, Փարիզում։ 1921-1956 թվականներին Պունին Բեռլինում, Փարիզում, Նյու Յորքում և Լոնդոնում անց է կացրել 12 անհատական ցուցահանդես և մասնակցել է շուրջ հարյուր խմբակային ցուցահանդեսների։

Պատկերասրահ խմբագրել

Մատենագրություն, աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ծննդական
  2. 2,0 2,1 https://jeanpougny.org/
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118741667 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Lodder C. Pougny, Jean // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T069056
  8. Berninger, Herman & Cartier, Jean-Albert. Pougny. Jean Pougny (Iwan Puni) 1892 - 1956. Catalogue de l` oeuvre. Tome 1: Les Années d`avant-garde, Russie - Berlin, 1910 – 1923. Tübingen, Éditions Ernst Wasmuth, 1972.
  9. Berninger, Herman. Pougny. Jean Pougny (Iwan Puni) 1892 - 1956. Catalogue de l` oeuvre. Tome 2: Paris-Cote d'Azur, 1924 - 1956, Peintures. Tübingen, Éditions Ernst Wasmuth, 1992.
  10. Iwan Puni. 1892 - 1956. Katalog zur Ausstellung des Musée d'Art Moderne de la Ville de Paris und der Berlinischen Galerie. Bearb. v. Jean-Louis Andral, Jean-Claude Marcadé und Marie-Anne Chambost. Stuttgart, Hatje, 1993.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Сарабьянов, Д.В. Иван Пуни, 1892-1956 (серия «Художники русской эмиграции»). М.: Искусство-XXI век, 2007.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պունի» հոդվածին։