Տաճատ Խաչվանքյան

հայ նկարիչ
(Վերահղված է Տ. Խաչվանքյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչվանքյան (այլ կիրառումներ)

Տաճատ Հակոբի Խաչվանքյան (մարտի 14 (26), 1896[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 14, 1940(1940-03-14)[2], Մագադան, Օլսկի շրջան, Նիժնեամուրսկի մարզ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Տաճատ Խաչվանքյան
Ծնվել էմարտի 14 (26), 1896[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էմարտի 14, 1940(1940-03-14)[2] (43 տարեկան)
Մահվան վայրՄագադան, Օլսկի շրջան, Նիժնեամուրսկի մարզ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս (1930)[1]
Մասնագիտություննկարիչ
Տաճատ Խաչվանքյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

 
Նվիրվում է նկարչի հիշատակին, Տաճատ Խաչվանքյան, «Այստեղ էր գտնվում նկարչի արվեստանոցը», 1936-1938, Սարյան 5

Տաճատ Խաչվանքյանը ծնվել է 1896 թվականին Ալեքսանդրապոլում։ 1915 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի ութնամյա առևտրական ուսումնարանը, միաժամանակ հանդես է եկել երաժշտության ասպարեզում։ 1915-1916 թվականներին սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտի Ալեքսանդրապոլի մասնաճյուղում։ 1917 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատել է որպես հաշվապահ։ 1920 թվականին նկարիչ Հակոբ Կոջոյանի հետ մեկնել է Պարսկաստան։ Մինչև 1925 թվականն աշխատել է Երևանի գեղարվեստա-տեխնիկական դպրոցում որպես քարտուղար, ծանոթացել նկարիչներ Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեճյանի և այլոց հետ։ 1924 թվականին մասնակցել է Երևանում կազմակերպված առաջին գարնանային ցուցահանդեսին։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Մոսկվա։ 1925-1930 թվականներին սովորել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների (Վխուտեմաս) Պոլիգրաֆիական ֆակուլտետում` աշակերտելով Վ. Ֆավորսկուն, Ն. Կուպրեյանովին և ստացել հրատարակչական արդյունաբերության նկարիչ-տեխնոլոգի որակավորում։ 1930 թվականին վերադարձել է Երևան և դասավանդել Երևանի գեղարվեստի ուսումնարանում, միաժամանակ (մինչև 1938 թվականը Եղիշե Չարենցի հրավերով) աշխատել Հայպետհրատում որպես նկարիչ[3]։

1938 թվականին Խաչվանքյանն անհիմն ձերբակալվել և աքսորվել է Մագադան (հետմահու արդարացվել է 1956 թվականին)։ Մահացել է Մագադանում, 1940 թվականին։

Գործունեություն խմբագրել

Խաչվանքյանը ստեղծագործել է գլխավորապես գրքի գեղարվեստական ձևավորման (Ազատ Վշտունու «Խոսում է ռադիո Ալժիրը», Ստեփան Զորյանի «Սպիտակ քաղաք», Պետրոս Դուրյանի «Տաղեր», Միսաք Մեծարենցի «Երկերի ժողովածու», Վահան Միրաքյանի «Լալվարի որսը») ու նկարազարդման (Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» գրչանկարը, «Տերտերն ու իր Բալդի ծառան» հեքիաթի գունավոր նկարները) ասպարեզում։

Առանձնապես գեղեցիկ ու ճաշակով են կատարված նրա ֆորզացներն ու ֆրոնտիսպիսները (Վ. Ի. Լենինի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Օտյանի, Եղիշե Չարենցի երկերի ժողովածուները)։ Խաչվանքյանի վիմագրություններից է «Երևանի շուկան»[4]։ Նկարել է նաև պլակատներ։ Նրա գործերին բնորոշ են հարազատությունը գրական տեքստին, զուսպ ու պլաստիկական հստակ ձևերը, կոմպոզիցիաների պարզությունը[5]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Տ․ Խաչվանքյանը՝ խմբագիր խմբագրել

  • Նիկոլայ Գոգոլ, Քիթը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 50 էջ[7]։

Գրականություն խմբագրել

  • Խաչվանքյան, Տաճատ | Հայ նկարիչներ, Կյանքն ու գործունեությունը, Երևան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հրատարակչություն, 2007[8]։
  • Нерсисян, А. Г. (2007) "Художник Тачат Хачванкян", из-во Института искусств НАН РА, Ереван, 2007, 163 с..,.Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3 . pp. 254–256. ISSN 0320-8117[9].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 512.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  4. LLC, Helix Consulting. «Գրաֆիկական ինքնատիպ գործերի հեղինակ… Տաճատ Խաչվանքյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. «AV Production - Տաճատ Խաչվանքյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  7. Հայաստանի ազգային գրադարան
  8. Ավագյան, Արթուր; Խանջյան, Սեդա; Սարգսյան, Զավեն; ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, eds. (2007). Տաճատ Խաչվանքյան նկարիչ =: Тачат Хачвакян художник. Translated by Ասատրյան, Աննա. Երևան: ՀՀ ԳԱԱ արվեստի ին-տի հրատ. ISBN 9789994168026.
  9. Нерсисян, А. Г. (2007 թ․ դեկտեմբերի 15). «"Художник Тачат Хачванкян", из-во Института искусств НАН РА, Ереван, 2007, 163 с..,. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3 . pp. 254-256. ISSN 0320-8117». 3: 254–256. ISSN 0320-8117. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաճատ Խաչվանքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 28