Վահրամ Գայֆեճյան

հայ նկարիչ

Վահրամ Մկրտչի Գայֆեճյան (Գայֆեջյան, ապրիլի 14 (26), 1879[1][2], Ախալցխա[1][2] - նոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954

Վահրամ Գայֆեճյան
Վահրամ Գայֆեճյան.jpg
Ծնվել էապրիլի 14 (26), 1879[1][2]
ԾննդավայրԱխալցխա[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1901)[1], Մոսկվայի պետական համալսարան (1910)[1] և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1907)[1]
Մասնագիտություննկարիչ և drawing teacher
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայ արվեստագետների միություն[2] և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն[2]
Վահրամ Գայֆեճյան Վիքիդարանում
Commons-logo.svg Vahram Gayfejian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վահրամ Գալֆեճյանը 1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։

 
Մոպասանի մոտիվներով (1917)

Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին` դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։

ՀիշատակԽմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 22-ին Ախալցխայում կայացել է Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել և մեծացել է հայ մեծ նկարիչը[3]։

Հուշատախտակի բացումից հետո Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում կայացել է միջոցառմանը նվիրված համերգ, ուր հանդես են եկել Հայաստանից ժամանած «Կարին» երգի և պարի ազգագրական համույթը, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի ղեկավարած երգչախումբը, ինչպես նաև Ախալցխայի վրացական դպրոցների պարային խմբերը[3]։

ՄատենագրությունԽմբագրել

  • Ваграм Гайфеджян, 1879-1960.
  • Альбом, Ереван, 2002. (կազմ.՝ Է. Գայֆեճյան)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։