Վահան Միրաքյան (բանաստեղծ)

հայ դրամատուրգ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Միրաքյան (այլ կիրառումներ)

Վահան Աղաբեկի Միրաքյան (նոյեմբերի 6, 1866(1866-11-06)[1], Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 21, 1942(1942-03-21)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Վահան Միրաքյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1866(1866-11-06)[1]
ԾննդավայրՇուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 21, 1942(1942-03-21)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան[1]
Գրական անունՄիր-Կօնօ և Կօնօ
Մասնագիտությունբանաստեղծ և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանահինի վանական համալիր (1873)[1] և Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա (1888)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Վահան Միրաքյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Շուլավեր (հետո՝ քաղաքատիպ ավան Շահումյան, Վրացակամ ԽՍՀ Մառնեուլի շրջանում) գյուղում։ 1873 թվականին սովորել է Սանահինի Սուրբ Աստվածածին վանքի դպրոցում, 1880-1886 թվականներին՝ արհեստավորաց դպրոցում։ 1888 թվականին ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։

1889 թվականից ուսուցչություն է արել Շուլավերում, Ջալալօղլիում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Նուխիում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում։

1924 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Ձերժինսկու անվան դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Երեք վարդ», լույս է տեսել 1887 թվականին, «Աղբյուր» ամսագրում (Թիֆլիս)։ Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմի առաջին անգամ տպագրվել է 1901 թվականին, «Մուրճ» ամսագրում։ Այդ պոեմը թարգմանվել է ռուսերեն (1942), պարսկերեն։ «Լալվարի որսը» պոեմի հիման վրա գրվել է պիես, օպերա, ստեղծվել գեղարվեստական կինոնկար։ Վ. Միրաքյանը գրել է նաև «Մանուշի հարսանիքը», «Նոր գյուղի շեմքին», «Խոզարածի կինը» պիեսները։ Մահացել է Թբիլիսիում, թաղվել է Երևանում[2]։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Առանց լարերի (բանաստեղծություններ), Թիֆլիս, տպարան Վրաց. հրատ. ընկ., 1897, 64 էջ (Այս գիրքը լույս է տեսել Միր Կոնո ստորագրությամբ)։
  • Լալվարի որսը (պոեմ, արտատպված «Մուրճ» ամսագրից), Թիֆլիս, տպարան Վրաց. հրատ. ընկ., 1901, 78 էջ։
  • Նոր գյուղի շեմքին (պիես չորս պատկերով), այս պիեսն արժանացել է գյուղատնտեսական գեղարվեստական գրականության մրցանակին, Երևան, Պետհրատ, 1927, 46 էջ։
  • Մանուշի հարսանիքը (պիես), Երևան, Պետհրատ, 1927, 30 էջ։
  • Խոզարածի կինը (դրամա 5 գործողությամբ, գյուղական կյանքից), Երևան, Պետհրատ, 1928, 51 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1929, 76 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1935, 73 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1936, 74 էջ։
  • Սև կաթը (պատմվածք), Ե. Պետհրատ, 1938, 59 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1948, 77 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, «Հայաստան», 1967, 95 էջ։
  • Հայ դասականների գրադարան։ Սմբատ Շահազիզ, Հովհաննես Հովհաննիսյան, Ալեքսանդր Ծատուրյան, Վահան Միրաքյան, Երկեր (հատորում տպագրվել է Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմը), Երևան, «Սովետական գրող», 1980, 640 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 615.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 381.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Միրաքյան (բանաստեղծ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615