Էնոտուրիզմ
Գինու տուրիզմ կամ էնոտուրիզմ (անգլ.՝ Enotourism), զբոսաշրջության տեսակ, որի նպատակն է համտեսել, օգտագործել կամ գնել գինի անմիջականորեն գինեգործական շրջաններից[1]։ Գինու տուրիզմը ենթադրում է այցելություններ գինեգործարաններ, խաղողի այգիներ, հայտնի ռեստորաններ, գինու փառատոներ և հատուկ միջոցառումներ։
ՊատմությունԽմբագրել
Էնոտուրիզմը համարվում է տուրիզմի ժամանակակից ուղղություններից մեկը։ Այն ակտիվ հանգստի տարատեսակ է համարվում, քանի որ զբոսաշրջիկը կարող է ակտիվորեն տեղափոխվել գինու մեկ տարածաշրջանից դեպի մյուսը։ Օրինակ, Կալիֆոռնիայում գտնվող Նապայի հովտում այսպիսի տուրիզմը հայտնի դարձավ մարքետինգի ջանքերով, որն անցկացվեց 1975 թվականին[2]։ 1976 թվականին էնոտուրզմին հզոր զարկ տվեց Փարիզում անցկացվող գինու փառատոնը[3]։
Կատալոնիայում և Իսպանիայում գինու տուրիզմը հայտնի դարձավ սկսած 2000 թվականի կեսերից[4]։
Անգլախոս տուրիստների շրջանում գինու տուրիզմը հայտնի դարձավ հատկապես «Ճամփեզրին» ֆիլմի ցուցադրությունից հետո, որում գլխավոր դերակատարներն այցելում են Հարավային Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի գինու մառաններ։
Էնոտուրիզմն այսօրԽմբագրել
Էնոտուրիզմը զգալիորեն աճ է արձանագրել 21-րդ դարի առաջին տասնամյակին։ Միացյալ Նահանգները ամեն տարի 27 միլիոն տուրիստ է հյուրընկալում իր երկիր, որոնք այցելում են այստեղ՝ մասնակցելու գինու կամ խոհարարական փառատոներին։ Իտալիայում այս թիվը հասնում է 5 միլիոնի. ամեն տարի Իտալիան 2,5 միլիարդ եվրո է ստանում էնոտուրիզմի շնորհիվ[5]։
«Recevin»-ը ամեն տարի կազմակերպում է մի նախաձեռնություն, այսպես կոչված «էնոտուրիզմի օր», որը տեղի է ունենում նոյեմբերի երկրորդ կիրակի օրը Գերմանիայում, Ավստրիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և Հյուսիսային Ամերիկայում[6]։ Գինու տուրիզմի առաջին պաշտոնական օրը հայտարարվել է 2013 թվականի մայիսի 11-ին[7]։
ԱկտիվությունԽմբագրել
Տուրիստները հիմնականում այցելում են գինու արտադրության շրջաններ։ Այցելուները ծանոթանում են գինեգործության պատմության, պատրաստման եղանակի հետ, իսկ հետո նաև համտես (դեգուստացիա) են անում։ Որոշ գինեգործական շրջաններում տուրիստներն այցելում են գիշերակացով։ Շատերը գինի գնում են հենց գործարաններից։ Այն կազմում է գործարանի տարեկան վաճառքի մոտավորապես 33%[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ "About Wine on VI" Archived 2018-07-10 at the Wayback Machine. Wine on VI
- ↑ "History and Timeline" Archived 2012-08-15 at the Wayback Machine. Napa Valley Vintners
- ↑ "The story behind the story that made wine history" San Francisco Chronicle
- ↑ "Enotourism: the alternative to classical sun and sand in El Garraf" Catalan News Agency
- ↑ «Popularity of wine tourism grows»։ Italy Magazine։ մայիսի 12, 2012։ Վերցված է օգոստոսի 14, 2012
- ↑ «"Enotourism Day 2012 is coming!"»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-30-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Wine Tourism Day»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2018-08-10
- ↑ "Wine tourism is increasingly being sought out by travelers. But, is the wine industry ready?" Archived 2018-05-30 at the Wayback Machine. mindyjoyce.com
ԳրականությունԽմբագրել
- J Carlsen, S Charters, Edith Cowan University (editors), Global Wine Tourism, Cabi Publishing (2006)
- C Michael Hall, Brock Cambourne, Liz Sharples, Niki Macionis, Wine Tourism Around the World: Development, Management and Markets, Elsevier 2000 0-7506-4530-X
Valduga, V. (2014). El Enoturismo em Brasil: un análisis territorial en el Estado de Rio Grande do Sul (Brasil) desde 1870 hasta 1970. Estudios y Perspetivas en Turismo, v. 23 (2), 278-304.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիճամփորդն ունի Wine tourismին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Canadian Council for wine tourism Archived 2012-06-08 at the Wayback Machine.
- Spanish Wine And Food Tourism Association
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնոտուրիզմ կատեգորիայում։ |