Տուլիո Լևի-Չիվիտա
Տուլիո Լևի-Չիվիտա (իտալ.՝ Tullio Levi-Civita, մարտի 29, 1873[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - դեկտեմբերի 29, 1941[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), հրեական ծագում ունեցող իտալացի մաթեմատիկոս, հայտնի է հիմնականում թենզորական հաշվարկներում, հարաբերականության տեսությունում կատարած իր աշխատանքների համար, բայց զգալի ներդրումներ է ունեցել նաև մաթեմատիկայի այլ ճյուղերում։ Թենզորային հաշվարկների գյուտարար Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտն է եղել։ Տուլիոյի հիմնական աշխատանքները նվիրված են մաքուր և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հոդվածներին, երկնային մեխանիկային (հատկապես երեք կամ ավելի մարմինների խնդիրների դեպքում) և հիդրոդինամիկային։
Պապական գիտությունների ակադեմիայի (1936 թվական)[9], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1904 թվական) անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1934 թվական) պատվավոր անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության (1930 թվական)[10] և Փարիզի գիտությունների ակադեմիայի (1938 թվական, այնտեղ որպես մեկնաբան աշխատել է 1911 թվականին)[11] արտասահմանյան անդամ է եղել։
Կենսագրություն խմբագրել
Տուլիո Լևի-Չիվիտան հայտնի իրավաբան Ջակոմո Լևի-Չիվիտայի որդին է եղել։ Հայրը կյանքի հետագա տարիներին աշխատել է նաև Իտալիայի Սենատում։ 1892 թվականին Տուլիոն ավարտել է Պադովայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ եղել է Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտը[12]։ 1894 թվականին Լևի-Չիվիտան ստացել է ուսուցչի որակավորում և դրանից հետո սկսել է աշխատել Պադուանի ֆակուլտետում (of Science teacher’s college)։
1898 թվականին սկսել է աշխատել Պադուանի համալսարանի ռացիոնալ մեխանիկայի ամբիոնում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լիբերա Թրևիսանիի հետ, որը նրա ուսանողուհիներից մեկն էր։ Տուլիոն և Լիբերան ամուսնացել են 1914 թվականին։ 1918 թվականին Տուլիոն հրավիրվել է Սապիենցա հռոմեական հնագույն համալսարանի բարձրագույն վերլուծության վարչություն, որտեղ էլ սկսել է աշխատել հետագայում։ Բացի այդ, ևս երկու տարի Տուլիոն դասավանդել է նույն ամբիոնի մեխանիկայի ֆակուլտետում[13]։
1900 թվականին Լևի-Չիվիտան և Ռիչի-Կուրբաստրոն հրապարակել են տենզորային հաշվարկման տեսության ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Méthodes de calcul differential absolu et leures applications»-ը, որը՝ որպես հիմք, Ալբերտ Էյնշտեյնը և Մարսել Գրոսմանը օգտագործել են հարաբերականության ընդհանուր տեսության համար։ Լևին-Չիվիտայի հոդվածների շարքը ստատիկ ձգողականության դաշտի խնդրի վերաբերյալ, ակտիվորեն քննարկվել է 1915-1917 թվականներին Այնշտեյնի հետ նրա նամակագրության մեջ։ Նամակագրությունը սկսվել է Լևին-Չիվիտայի կողմից, քանի որ նա բացահայտել է Այնշտայնի թենզորական հաշվարկի մաթեմատիկական սխալները հարաբերականության տեսության մեջ։ Նա ճշտապահորեն պահպանել է Այնշտեյնի բոլոր պատասխանները, այնպես որ, չնայած այն բանին, որ Այնշտեյնին ուղղված նրա նամակները չեն պահպանվել, նամակագրության ամբողջական բովանդակությունը հնարավոր է վերականգնվել Լևի-Չիվիտայի արխիվում։ Պահպանված նամակների համաձայն՝ դրանց հեղինակները միմյանց մասին բարձր կարծիք են ունեցել։ Նամակներից մեկում, Լևի-Չիվիտայի նոր աշխատանքին անդրադառնալով՝ Ալբերտ Այնշտայնը նշել է․ «Ես հիանում եմ Ձեր հաշվարկային մեթոդի նրբագեղությամբ. ինչպես կարող է հաճելի լինել այդ դաշտերի վրայով ձիավարելը զուտ «մաթեմատիկական ձիուն» հեծած, այն դեպքում, երբ մյուսները պետք է հոգնեցուցիչ քարշ տան ոտքերը»։
Լևի-Չիվիտայի գրած տենզորի հաշվարկման պարզունակ դասագիրքը՝ «The Absolute Differential Calculus»-ը (իտալերենով ընթերցված դասախոսությունների ելակետային գրառումները՝ Ռիչի-Կուրբաստրոյի համահեղինակությամբ), մինչ այժմ՝ առաջին անգամ հրատարակելուց ավելի քան 100 տարի անց, թեմային ծանոթանալու համար արդիական տեքստերից մեկն է։ Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ՝ ռուսերեն։ Նրա գրչին է պատկանում նաև այն առաջին գրքերից մեկը, որը նվիրված է շարժման մարմինների ընդհանուր հարաբերականության տեսությանը[14]։ 1933 թվականին Լևի-Չիվիտան զգալի ներդրում է ունեցել Դիրակի հավասարման տեսության մշակման գործում[13]։
1935 թվականին գիտական այցով հյուրընկալվել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտում։
1938 թվականին Իտալիայի ֆաշիստական կառավարության ռասիստական օրենքների պատճառով Լևի-Չիվիտան կորցրել է պրոֆեսորի իր պաշտոնն ու հեռացվել Իտալիայի բոլոր գիտական կազմակերպություններից և մեկուսացվել համաշխարհային գիտական հանրությունից։ Շուտով՝ 1941 թվականին, մահացել է Հռոմում գտնվող իր բնակարանում, որտեղ միայնակ էր ապրում։
Նրա աշակերտների թվում էին Օկտավ Օնիչեսկուն և Գեորգե Վրենչանան։
Դիրկ Յան Ստրոյկի հիշողությունների համաձայն, երբ Լևի-Չիվիտայի մահից հետո Ալբերտ Այնշտայնին հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս Իտալիայում, նա պատասխանել է. «Իտալական սպագետտին և Լևի-Չիվիտան»[15]։
Հուշեր խմբագրել
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տուլիո Լևի-Չիվիտայի պատվին Լուսնի հակառակ կողմում հրաբխային խառնարան է անվանակոչել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 KNAW Past Members
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Леви-Чивита Туллио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-40082-2_9 — P. 3.
- ↑ www.pas.va
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Tullio Levi-Civita(իտալ.)
- ↑ Levi-Civita; Tullio (1873 - 1941)(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Les membres du passé dont le nom commence par L(ֆր.)
- ↑ MathGenealogy|id=59054|title=Tullio Levi-Civita
- ↑ 13,0 13,1 MacTutor Biography|id=Levi-Civita
- ↑ Levi-Civita T. Le problème des n corps en relativité générale. — Paris, Gauthier-Villars, 1950. Memorial des Sciences Mathématiques, fasc. 116.
- ↑ A Century of Mathematical Meetings / Ed. Bettye Anne Case. — Providence, R.I.: Американское математическое общество, 1996. — С. 14. — xii + 332 с. — ISBN 0-8218-0465-0
Գրականություն խմբագրել
- C Cattani and M De Maria, Geniality and rigor: the Einstein — Levi-Civita correspondence (1915—1917), Riv. Stor. Sci. (2) 4 (1) (1996), 1-22; as cited in MacTutor archive.
- Amir D. Aczel, God’s Equation, MJF Books, New York, 1999.
- Angelo Loinger, Einstein, Levi-Civita, and Bianchi relations, arXiv: physics/0702244v1 [physics.gen-ph]
- Hermann R. (ed.), Ricci and Levi-Civita’s tensor analysis papers, (1975) Math Sci Press, Brookline
- Tulio Levi-Civita e Ugo Amaldi, Lezioni di meccanica razionale (2 тома), (1930), Nicola Zanichelli editore, Bologna
- Русский перевод: Т. Леви-Чивита и У. Амальди, Курс теоретической механики (2 тома), (1935), Москва-Ленинград
Արտաքին հղումներ խմբագրել
- Գիտության գործունեության մասին հոդված
- Կենսագրության մասին պատմող այլ կարճ հոդված
- Tullio Levi-Civita, 1873—1941 // Obituary Notices of Fellows of the Royal Society 1942—1944, vol. 4, pp. 151—165, plate, by W. V. D. Hodge (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 587)։ |