Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի հարավարևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտ[1]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՏող

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և մելիք Եգանն ու որդին միայն նորոգել են եկեղեցու կտուրը։ Այս մասին վկայում է Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը, ով եկեղեցու դռան ճակատակալ քարի վրա կարդացել է․

  «Թվ․ ՌՃՂԶ (1747)։ Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց մելիք Եգան ր որդին մելիք Եսային։ Յիշատակ է հոգւոյ»[2]  

։

Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար, որը լրիվ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործել են նոր եկեղեցին կառուցելու ժամանակ։ Նման շատ օրինակների կարելի է հանդիպել Արցախի 16–18–րդ դարերի հուշարձաններում, քանի որ 14—15–րդ դարերի արհավիրքներից վնասված եկեղեցիների տեղերում կառուցում էին նորերը։ Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով զարդարված 51 խաչքար։

Գերեզմանոցի հյուսիսարևմտյան մասում, զառիվեր լանջին, գտնվում է Կուսանաց անապատ կոչվող եկեղեցին, որը գրեթե կիսով չափ ծածկված է հողով։ Պատերի մոտ նկատելի են վանական խցերի հետքերը։ Եկեղեցու միակ արձանագրությունը արված է մուտքի վերևում տեղադրված խաչքարի վրա. «Սուրբ Վարդանի Խաչ»։ Հավանաբար, եկեղեցին նույնպես կոչվել է Սուրբ Վարդանի անունով։ Ավարայրի ճակատամարտի հերոս՝ Վարդան զորավարի անունը սրբություն է եղել ժողովրդի համար և Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվում էին եկեղեցիներ, մատուռներ և խաչքարներ։

ՃարտարապետությունԽմբագրել

Թաղածածկ դահլիճի հորինվածքով կառուցված եկեղեցին ունի մաքուր տաշած և կոպտատաշ քարերի զուգակցված շարվածք, ընդ որում ճակատային պատկերը իրականացված են կոպտատաշ, իսկ թաղի կամարները, մուտքը և լուսամուտները՝ սրբատաշ մեծ քարերից [3]։ Որմնամույթերը կառուցված են պատի շարվածքի սկզբունքով՝ արտաքին երեսները սրբատաշ քարերից, միջուկը՝ բուտոբետոնից, դրանք են հիմնականում կրում ծածկի ծանրությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.building.am/arm/buildings-index/surb-stepanos-church-togh-nkr-armenia/
  2. Արցախ էջ 77
  3. Շահեն Մ․ Մկրտչյան Արցախի Պատմա–Ճարտարապետական հուշարձանները, 1980 թ, էջ 67

Արտաքին հղումներԽմբագրել