Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տող)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնում։ Ներկայումս գտնվում է բարվոք վիճակում։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՀադրութի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Hovhannes (Tugh) Վիքիպահեստում

Իր համաչափության և ընդհանուր հատկանիշներով նման է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի 1651 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցուն, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքով ավելի շատ նման է վաղ շրջանի բազիլիկ եկեղեցիներին։

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցի

խմբագրել

Կառուցված է խիստ թեքադիր տեղանքի վրա։ Հյուսիսային պատը իր բարձրության կեսի չափով խրված է ժայռի մեջ, իսկ հարավային պատը ամբողջությամբ բաց է, երևում են հիմքերը։ Դրանով է պայմանավորված, որ հյուսիսային պատի վրա բացվածքը մեկն է, իսկ հարավայինը՝ 3-ը։ Արևմտյան պատն արտաքինից շարված է սրբատաշ քարերով, իսկ մյուս պատերը՝ կիսամշակ քարերից։

Եկեղեցու ծածկը հենված է չորս սյուների վրա, որոնք կառուցված են Կավաքի քարհանքի քարերով։ Այն ունի 12,9 x 21,7 մ չափեր։

Թաղակապ առաստաղը բարձր է, այդ իսկ պատճառով տանիքի թեքությունները համեմատաբար մեծ են։ Այդ թեքության շնորհիվ կիսակլոր ելուստներով ծածկասալերը մեկը մյուսի վրա են նստած և կազմում են մի ընդհանուր անջրանցիկ մակերևույթ։

Եկեղեցին ունի քարե խաչկալ, որի վրա կա ընդարձակ արձանագրություն։

  «ԹՎԻՆ։ ՌՃՁԵ (1736 թվական)։ Այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք Եկանն․ յիշատակ է հոգոյն իւրոյ․ ով կարդայ մեկ բերան Աստուած ողորմի ասէ»։
- Մ.Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895, էջ 74
 

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում[1]։ Տողի Սուրբ Հովհաննես և Սուրբ Ստեփանոս եկեղեցիներում շատ ավելի հնագույն սրբավայրի գոյությունը հաստատող իրական ապացույցներ։ Երկու եկեղեցիներում էլ բեմի աջ կողմում՝ խորանի մուտքի դիմաց՝ դահլիճի մակարդակից քիչ բարձր, նշմարվում է հաստահեղույս սյան խարսխի զանգված։

Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։ Այն բացվում է դեպի պարսպապատ բակ։ Բակի հարավարևմտյան անկյունում շրջանաձև աշտարակն է։ Աշտարակից երևում է գյուղի համայնապատկերը։

Մատուռ

խմբագրել

Գրականության մեջ վկայվում է, որ եկեղեցու հյուսիսարևմտյան պատին կից եղել է նեղ ու երկար մատուռ։ Այն հանդիսացել է դամբարան։ Այնտեղ ամփոփված են եղել մելիքներն ու մելիքազուններն, այդ թվում և Մելիք Եգանն ու նրա որդին Մելիք Եսային[2]։ Ներկայումս իրենից մատուռ-դամբարանատուն ներկայացնող գավիթը չի պահպանվել։

Տապանաքար

խմբագրել

Բակում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, որոնք ունեցել են արժեքավոր վիմագրություններ։ Տապանաքարերի արժեքը ոչ միայն արձանագրություններն են, որոնք վկայել եմ պատմական կոնկրետ դեմքերի ու դեպքերի մասին, այլև բարձրարվեստ քանդակազարդերը, որոնք հնարավորություն են տվել պատկերացնելու երկրամասի բնակիչների մշակութային-գեղարվեստական պատկերացումների և ազգագրական առանձնահատկությունների ընդհանուր պատկերը։

Խաչքար

խմբագրել

Սուրբ Հովհաննես եկեղեցուց 200 մետր հեռավորության վրա գտնվել է հին խաչքար։ Այն IX-X դարերի խաչքար է և ունի հատուկ առանձնահատկություններ. կազմված է լայն քարից, չունի պատվանդան և կամարաշրջանակ։ Քարի վրա պատկերված է երեք խաչ, որոնցից կենտրոնինը ավելի մեծ է։ Խաչքարի թևին վազի ճյուղեր են՝ կախված ողկույզներով[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ.Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895, էջ 75
  2. Մատենադարան, Արցախ, ձեռագիր, էջ 10
  3. Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի Պատմաճարապետական Հուշարձաններ. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 97–98.

Արտաքին հղումներ

խմբագրել