Զավեն Տիգրանի Տատինցյան (սեպտեմբերի 22, 1926(1926-09-22), Գորիս, Զանգեզուրի գավառ - փետրվարի 11, 2005(2005-02-11) կամ 2005, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, ռեժիսոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1979


Զավեն Տատինցյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1926(1926-09-22)
ԾննդավայրԳորիս, Զանգեզուրի գավառ
Մահացել էփետրվարի 11, 2005(2005-02-11) (78 տարեկան) կամ 2005
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ
Մասնագիտությունբեմադրիչ
ԱմուսինՕլգա Մելիք-Վրթանեսյան
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Հայ ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Օլգա Մելիք-Վրթանեսյանի ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել

Զավեն Տատինցյանը ծնվել է 1926 թվականին, Գորիս քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, այնուհետև աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, եղել է ռեժիսորի ասիստենտ, 1953 թվականից՝ ռեժիսոր, 1957-1959 թվականներին և 1962-1980 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր, 1959-1962 թվականներին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

1952 թվականին բեմադրել է առաջին ինքնուրույն ներկայացումը՝ Ն. Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը»։ Երևանի Պատանի հանդիսատեսի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, շրջանային և այլ թատրոններում բեմադրել է շուրջ 100 ներկայացումներ։ 1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1979 թվականից[1]։

Տատինցյանի բեմադրությամբ սրամիտ ու գունեղ է Շաթիրյանի «Երաժշտախումբը» պիեսի ներկայացումը (1957), Գոցցիի «Ագռավը» (1959, հայ բեմում առաջին անգամ) հնչել է հեքիաթի ու պայմանականության և հոգեբանական ռեալիզմի բարձրարվեստ ու նուրբ զուգորդումով, Գորկու «Քաղքենիներ» (1965) պիեսը՝ նոր մեկնաբանությամբ, Ռոստանի «Ռոմանտիկները» (1963)՝ գույների բազմազանությամբ, առանձնացել դերասանական ցայտուն աշխատանքով։

1970-1980-ական թվականներին Տատինցյանը ձգտել է խաղացանկը համահնչուն դարձնել գիտատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանի մանուկ սերնդի մտավոր զարգացմանը։ Մանկանը մատչելի խորհրդածություններով են տոգորված՝ Գաբբեի «Անագե մատանիներ» (1971), Կորչակի «Մաթիուշ առաջին թագավորը» (1971), Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (1973), Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» (1979) և այլ բեմադրություններ։

Ներկայացումներ

խմբագրել
  • Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբ»
  • Կ. Գոցցիի «Ագռավը»
  • Է. Ռոստանի «Ռոմանտիկներ»
  • Յ. Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը»
  • Հովհաննես Թումանյանի «Գիքորը»
  • Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», «Թշնամիներ»
  • Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»
  • Տ. Գաբբեի «Անագե մատանիներ»
  • Յ. Կորչակի «Մաթիուշ առաջին թագավորը»
  • Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», «Երկարագուլպա Պեպպին»
  • Սաղաթել Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական»

Մրցանակներ

խմբագրել
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1965
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979
  • ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2002)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ (2003)

Գրականություն

խմբագրել
  • Գրիգորյան Վ., Զավեն Տատինցյան, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Զավեն Տատինցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 602