«Փոխնակ մայրը», 2016 թվականի Շանթ ՀԸ կողմից ստեղծված բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ՝ օրիգինալ սցենարով և հեռուստասերիալի ձևաչափով։ Հեռուստասերիալի ցուցադրումը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ից։ Որոշ դերասաններ առաջին անգամ են համագործակցում Շանթ ՀԸ հետ, ինչպես օրինակ՝ Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը, Տիգրան Ներսիսյանը։ Հայկ Պետրոսյանը տանում է իր առաջին դրամատիկ, իսկ Տիգրան Ներսիսյանը՝ բացասական դերը։ Մարինկա Խաչատրյանի և Սյուզան Ղևոնդյանի հետ Շանթ ՀԸ վերջին անգամ համագործակցել էր Սիրո գերին հեռուստասերիալում, Ելենա Բորիսենկոյի և Անահիտ Քոչարյանի հետ Ուրիշի հոգին սերիալում, Հովակ Գալոյանի հետ՝ Սահմանին հեռուստաֆիլմում, իսկ Անի Բայաթյանի հետ Հաջողակը կատակերգական սերիալում։

Փոխնակ մայրը
Изображение логотипа
Ժանրմելոդրամա
ՍտեղծողՌոման Մուշեղյան
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորԳլխավոր ռեժիսորներ
Արտյոմ Հարությունյան
Հայկ Վարդանյան
Ռեժիսորի օգնականներ
Արսեն Թովմասյան
Անի Էլոյան
Գլխավոր
դերերում
Անահիտ Քոչարյան
Մարինկա Խաչատրյան
Եվա Բաղդասարյան
Հայկ Պետրոսյան
Տիգրան Ներսիսյան
Ելենա Բորիսենկո
ՊրոդյուսերԳլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան
ՍցենարիստՌոման Մուշեղյան
Էդուարդ Զորիկյան
ՕպերատորՀայկ Գաբրիելյան
Էդգար Գրիգորյան
Հակոբ Հարությունյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ131
Սերիաների ցանկՓոխնակ մայրը#Սերիաներ
Էկրաններին էսեպտեմբերի 2, 2016-ից
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ԴիստրիբյուտորShant Digital TV
Կարգավիճակավարտված

Եթերաշրջաններ խմբագրել

Հիմնական ասելիք խմբագրել

Հեռուստասերիալն անդրադարձել է վերջին տարիներին, գիտության ամենամեծ նվաճումներից մեկին՝ փոխնակ մոր թեմային։ Փոխնակ մայրերը կանայք են, ովքեր տանում են հղիությունը, բայց նրանցից ծնված երեխաները իրենց գենոտիպը չեն կրում։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհին` Սոնան, 23-ամյա երիտասարդ աղջիկ է, ով որբ է մնացել 1991-1994թթ. Արցախյան ազատամարտից հետո, և նրան որդեգրել ու մեծացրել է  միայնակ ապրող հորաքույրը։ Երբ Սոնան տեղեկանում է, որ հորաքույրը տառապում է երիկամային անբավարարությամբ, նա ստիպված թողնում է ուսումը և աշխատանքի անցնում կլինիկայում, որը կառավարում է երիտասարդ և խոստումնալից բժիշկ Արամ Քարամյանը։ Սոնայի և Արամի միջև զգացմունքներ են արթնանում։ Իսկ Արամի և կնոջ հարաբերություններին խանգարում էր երեխա չունենալու փաստը, ուստի Արամի կինը փորձում է երեխա պարգևել ամուսնուն և որոշում է փոխնակ մայր փնտրել։

Միևնույն ժամանակ պարզվում է, որ Սոնայի հորաքրոջը անհապաղ վիրահատություն է հարկավոր. նրա կյանքը փրկելու համար Սոնան դիմում է ծայրահեղ քայլի և դառնում փոխնակ մայր`չիմանալով, թե ում համար։ Երկարատև սկանդալային պատմություններից և դժվարին իրավիճակներից հետո, ի վերջո, Սոնայի և Արամի սերը տալիս է իր պտուղները։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր կազմ խմբագրել

Դերասան Կերպար Նկարագրություն
Անահիտ Քոչարյան Մարո Սոնայի հորաքույրն ու խնամակալը
Մարինկա Խաչատրյան Սոնա Գլխավոր հերոսուհին, «Փոխնակ մայրը»
Հայկ Պետրոսյան Արամ Քարամյան Ավետի որդին, Էլենի ամուսինը
Եվա Բաղդասարյան Էլեն Ռուշանյան Արսենի և Գայանեի դուստրը, Արամի կինը
Թամարա Գևորգյան Քրիստինա Էլենի ընկերուհին
Տիգրան Ներսիսյան Արսեն Ռուշանյան Չարագործ։ Էլենի հայրը, Գայանեի ամուսինը, Ավետի ընկերը
Ելենա Բորիսենկո Գայանե Էլենի մայրը
Հովակ Գալոյան Ավետ Քարամյան Արամի հայրը

Երկրորդական կազմ խմբագրել

Դերասան Կերպար Նկարագրություն
Սյուզան Ղևոնդյան Զառա Կանանց գաղութի բանտարկյալ, Արսենի ու Ավետի մութ անցյալի մի մասնիկը
Անի Բայաթյան Ջինա Կանանց գաղութի բանտարկյալ
Սևակ Սանթրոսյան Ամիրբեկյան Արսենի ու Ավետի համախոհը
Լիա Զախարյան Մաշա Էլենի ընկերուհին
Ջուլիետա Բաբայան Սեդա Մարոյի ու Սոնայի հարեվանուհին
Արմեն Դալլաքյան Տոշ Մաշայի ընկերը
Դավիթ Հակոբյան Տիգրան Արամի ընկերը

Հատուկ մասնակցություն խմբագրել

Դերասան Կերպար Նկարագրություն
Սիրանուշ Լազյան Սեդա † Սոնայի մայրը
Լեռնիկ Հարությունյան Կարո † Սոնայի հայրը

Ստեղծում խմբագրել

Շանթ ՀԸ առաջին անգամ սերիալի թրեյլերը ցուցադրեց 2016 թվականի օգոստոսի 23-ին և հեռուստադիտողին հայտարարվեց 1-ին սերիայի ցուցադրման ամսաթիվը։

Սերիաներ խմբագրել

Հեռարձակման օր Համար Կարևոր իրադարձություն Տևողություն
Սեպտեմբերի 2, 2016 001 Սկիզբ 36 րոպե

*ԵՉԵ-եթերում չի եղել

Ցուցադրություն խմբագրել

Երկիր Վերնագիր Հեռուստաալիք Պրեմիերա Ավարտ Օրեր Ժամ
Հայաստան Փոխնակ մայրը Շանթ ՀԸ Սեպտեմբերի 2, 2016 21։00

Սաունդթրեք և բացման հոլովակ խմբագրել

Սերիալի սաունդթրեքը «Փակուղի» երգն է՝ Լենա Ղազարյանի կատարմամբ։ Այն 2014 թվականին Շանթի «Պրեմիերա» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող երգն է ճանաչվել, երաժշտության և խոսքերի հեղինակն է Տիգրան Աթայանը։ Բացման հոլովակում հնչում է դրա մի մասը։ Բացման հոլովակն ընդամենը 30 վայրկյան է տևում։ Դրա մեջ մի քանի դերասաններ են տարբեր իրավիճակներում (դրանք հատուկ նկարահանված կադրեր են, որոնք չկան սերիալում), հետո տեսարանը կանգնում է և կազմավորվում դերասանի անուն-ազգանունը։ Սերիալից կադրեր կցված չեն։ Բացման հոլովակի հատուկ նկարահանված կադրերն օգտագործվել են թրեյլերի մեջ, ինչպես նաև դրանք երբեմն հայտնվում են սերիալում՝ առանց տեքստի, որպես միջանկյալ կադրեր։

Տես նաև խմբագրել