Տեմեռնիկյան մաքսակետ
Տեմեռնիկյան մաքսակետ (ռուս.՝ Темерницкая таможня), Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը[1]։
Պատմություն
խմբագրելԴոնի վտակ Տեմեռնիկ գետի ափին մաքսային կետը հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնայի հատուկ հրամանագրով 1749 թվականին[2]։ Մաքսակետը հիմնադրվել է գետաբերանի մոտ, Տեմեռնիկյան բնակատեղիի տեղում, Բոգատի Կոլոդեզ բնավայրի դիմաց, «որտեղ Դոնի կազակները կարող են առևտուր անել ժամանող հույների, թուրքերի և հայերի հետ»։ Մաքսակետը սկսել է գործել 1750 թվականին։ Բերվող ապրանքների տուրքը գանձվում էր թուրքական ոսկե և արծաթե մետաղադրամներով։ 1750 թվականին Տեմեռնիկին կից ստեղծվել է կարանտինային կետ։
XVIII դարում մաքսային կետը միակն էր Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ[3]։ Տեմեռնիկյան անունը ստացած նավահանգստում մինչև 1762 թվականը գործել է առևտրային մենաշնորհ` «Ռուս-կոստանդնուպոլիսյան առևտրային ընկերությունը»[2]։
1758 թվականին շրջանառությունը Տեմեռնիկի մաքսային կետի միջոցով կազմել է 86,9 հազար ռուբլի, իսկ 1762 թվականին աճել է մինչև 240,2 հազար ռուբլի[2][3]։
1776 և 1836 թվականների միջև մաքսային կետը եղել է Տագանրոգում, որից հետո կրկին տեղափոխվել է Դոնի Ռոստով[2]։
Մաքսային կետի միջոցով արտահանվում էին.
- երկաթ և թուջ,
- կովի կարագ, ձկնկիթ, կտավ, մորթեղեն,
- հաց (1871 թվականից երկաթուղու կառուցումից հետո` Վորոնեժով)[2]։
Մաքսային կետի միջոցով ներմուծվում էին (իտալացի, թուրք և հույն առևտրականների կողմից).
Գրականություն
խմբագրել- А. М. Ильин. История города Ростова на Дону. Ростов-на-Дону : Пар. тип. С. Я. Авакова, 1909. С. 29.
Խորհրդային մեծ հանրագիտարանից.
- Ригельман А. И., Ростов-на-Дону 150 лет назад, Ростов н/Д., 1918.
- Покровский С. А., Внешняя торговля и внешняя торговая политика России, М.,1947, с. 124—126.
- Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ростовской таможне 260 лет». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Большая советская энциклопедия: Темерницкая таможня». Վերցված է 2017 Փետրվար 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Темерницкая таможня и крепость Святого Димитрия Ростовского». Վերցված է 2017 Փետրվար 21-ին.