Բացել գլխավոր ցանկը

Ալֆրեդ Տարսկի (հունվարի 14, 1901(1901-01-14)[1][2][3][4][5], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 26, 1983(1983-10-26)[1][2][3][4][5], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), լեհ փիլիսոփա, պատմաբան և մաթեմատիկոս, Լվով-Վարշավյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։

Ալֆրեդ Տարսկի
Alfred Tarski
Alfred Tarski.jpeg
Ծնվել էհունվարի 14, 1901(1901-01-14)[1][2][3][4][5]
Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 26, 1983(1983-10-26)[1][2][3][4][5] (82 տարեկանում)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանԲերկլի
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտՏրամաբանություն, մոդելների տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՎարշավայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՍտանիսլավ Լեսնիեվսկի
Եղել է գիտական ղեկավարՍոլոմոն Ֆեֆերման, Հաիմ Գաիֆման, Բյարնի Յոնսոն, Հոուարդ Կեյսլեր, Ռոժե Մադու, Ռիչարդ Մոնտեգյու, Անդժեյ Մոստովսկի, Ջուլիա Ռոբինսոն և Ռոբերտ Լոուսոն Վոութ
Հայտնի աշակերտներՋուլիա Ռոբինսոն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ
Alfred Tarski Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Նշանակալի ավանդ ունի մոդելների տեսության, հասկացությունների որոշարկելիության տեսության, պրեդիկատների հաշվի հետազոտման հանրահաշվական մեթոդների զարգացման, անվերջ երկարության բանաձևերով տրամաբանությունների տեսության, բազմարժեք տրամաբանության բնագավառում և մաթեմատիկական տրամաբանության ու մաթեմատիկայի հիմունքների այլ բաժիններում։ Ձևական իմաստաբանության հիմնադիրն է։ «Ճշմարտության հասկացությունը ձևայնացված լեզուներում» աշխատության մեշ սահմանել է ճշմարտության դասական հասկացությունը ձևայնացված լեզուների մեծ խմբի համար։ Տարսկիի մի շարք ուսումնասիրություններ ունի դեդուկտիվ գիտությունների մեթոդաբանության բնագավառում։ Իմաստաբանությանը և մետատրամաբանությանը նվիրված նրա աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել նշանագիտության զարգացման վրա և բովանդակային պրոբլեմների ու տեսությունների վերլուծության մեջ ձևական մեթոդներ կիրառելու օրինակ ծառայել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118620851 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Indiana Philosophy Ontology Project
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 619