Տարսիլա դու Ամարալ (բրազ.-պորտ.՝ Tarsila do Amaral, սեպտեմբերի 1, 1886(1886-09-01)[1][2][3][…], Capivari, Սան Պաուլու, Բրազիլիա - հունվարի 17, 1973(1973-01-17)[4][1][3][…], Սան Պաուլո, Բրազիլիա[9]), բրազիլացի նկարիչ, բրազիլական մոդեռնիզմի գլխավոր դեմքերից մեկը[10]։ Բրազիլացի հինգ նկարիչներից բաղկացած Grupo dos Cinco-ի անդամ, որոնք համարվում են Բրազիլիայի ժամանակակից արվեստի շարժման ամենաազդեցիկ ներկայացուցիչներից։ «Grupo dos Cinco»-ի մյուս անդամներն են` Անիտա Մալֆատտին, Մենոտի Դել Պիչչիան, Մարիոը դե Անդրադեն և Օսվալդ դե Անդրադեն։ Տարսիլան մեծ դեր է ունեցել նաև «Անտոպոֆագիա» շարժման ձևավորման գործում (1928-1929)[11]։

Տարսիլա դու Ամարալ
պորտ.՝ Tarsila do Amaral
Ծնվել էսեպտեմբերի 1, 1886(1886-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրCapivari, Սան Պաուլու, Բրազիլիա
Վախճանվել էհունվարի 17, 1973(1973-01-17)[4][1][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա[5]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[4]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և արվեստագետ
ԹեմաներԿերպարվեստ[6], Brazilian painting?[6] և Brazilian sculpture?[6]
Ուշագրավ աշխատանքներԱբապորու[7] և Workers?
ԱմուսինՕսվալդ դե Անդրադե[8]
Կայքtarsiladoamaral.com.br
 Tarsila do Amaral Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տարսիլա դու Ամարալը ծնվել է Կապիվարիում[12], ծնողների դաստակերտում` հող օգտագործողների և սուրճի տնկարկների տերերի հարուստ ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նա ծնողների հետ մեկնել է Բարսելոնա, որտեղ ուսում է ստացել և առաջին անգամ դրսևորվել են նրա ձգտումները նկարչության հանդեպ։ 1916 թվականից նա Սան Պաուլոյում սովորել է քանդակագործություն, այնուհետև` գեղանկարչություն և նկարչություն։ Չափազանց պահպանողական ուսուցիչները նրան չէին բավարարում և 1920 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Ժյուլիանի ակադեմիա։ 1922 թվականին մասնակցել է Փարիզում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին։

1922 թվականին վերադառնալով Սան Պաուլո, նա մտերիմ հարաբերություններ է հաստատել բրազիլացի գրողներ և մոդեռնիստ նկարիչներ` Անիտա Մալֆատտիի, Մարիո դե Անդրադեի, Օսվալդ դե Անդրադեի և Մենոտի դել Պիչչիայի հետ։ Նրանք ձևավորել են «Grupo dos Cinco»-ն, որը դարձել է բրազիլական մոդեռնիզմի կենտրոն և շարժիչ ուժ։ 1923 թվականին նկարիչը կարճ ժամանակով վերադարձել է Փարիզ, որտեղ դասեր է ստացել Ալբեր Գլեզից, Անդրե Լոտից, Ֆերնան Լեժեից։ Նրա ֆրանսիացի ուսուցիչների հետաքրքրությունը հնամենի ոճի և պրիմիտիվիզմի նկատմամբ, ստիպել են նկարչին դիմել բրազիլական ժողովրդական ավանդույթներին։

Հայրենիք վերադառնալուց հետո նա Օսվալդ դե Անդրադեի հետ ճանապարհորդել է Բրազիլիայում՝ սովորելով տեղական ավանդույթներն ու ժողովրդական արհեստները։ Նկարազարդել է Անդրադեի գրքերը և 1926 թվականին նրանք ամուսնացել են։ Ամուսինները ճանապարհորդել են Եվրոպայում և Միջին Արևելքում։ 1926 թվականին Փարիզի Պերսյե պատկերասրահում տեղի է ունեցել Տարսիլա դու Ամարալի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նա մտերմացել է սյուրռեալիստների հետ։ Ամուսնու հետ միասին նրանք մշակել են յուրահատուկ անտրոպոլոգիայի փիլիսոփայություն, որը Բրազիլիան ընկալում է որպես ուշ մշակույթի կրող և «սնվում» է իր նախորդ մշակույթներից՝ հնամենի աֆրոամերիկյանից մինչև նորագույն եվրոպական (տես` «Անտրոպոֆագիական մանիֆեստ»)։ 1929 թվականին նկարիչի անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոում. Տարսիլա դու Ամարալը մասնակցել է կոլեկտիվ ցուցահանդեսների Նյու Յորքում և Փարիզում։ 1930 թվականին Տարսիլա դու Ամարալը և Օսվալդ դե Անդրադեն ամուսնալուծվել են և Անդրադեն ամուսնացել է գրող և լրագրող Պագուի հետ։

1931 թվականին նկարչուհին այցելել է ԽՍՀՄ, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայի նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում և շրջագայել է երկրում։ 1932 թվականին վերադառնալով հայրենիք, նա միացավ ձախ ուժերին` հակադրվելով Ժետուլիու Վարգասի բռնապետական ռեժիմին, այդ թվում՝ սահմանադրական հեղափոխությանը։ Նրան ձերբակալել են և մեկ ամիս անցկացրել է բանտում։ Տարսիլան սկսել է անդրադառնալ սոցիալական թեմատիկային։ 1938 թվականից նա մշտապես բնակվել է Սան Պաուլոում։ Մասնակցել է Սան Պաուլոյի առաջին բիենալեին, Վենետիկի բիենալեին (1964)։

Մահացել է 1973 թվականին, Սան Պաուլոյում։ Թաղված է Սան Պաուլոյի Կոնսոլասան գերեզմանատանը։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • An Angler, 1920-ական թվականներ, Էրմիտաժի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
  • "A Negra[13]", 1923,
  • Cuca, 1924, Գրենոբլի թանգարան, Ֆրանսիա
  • Landscape with Bull, 1925, Մասնավոր հավաքորդ
  • O Ovo, 1928, Ջիլբերտո Չաթուբրիանդ, Ռիո դե Ժանեյրո
  • Abaporu, 1928, Էդուարդո Կոստանտինի, Լատինաամերիկյան արվեստի թանգարան, Բուենոս Այրես
  • Lake, 1928, Մասնավոր հավաքածու, Ռիո դե Ժանեյրո
  • Antropofagia, 1929, Պաուլինա Նեմիրովսկի, Նեմիրովսկի հիմնադրամ, Սան Պաբլո
  • Sol poente, 1929, Մասնավոր հավաքածու, Սան Պաուլո
  • Segundo Class, 1933, Մասնավոր հավաքածու, Սան Պաուլո
  • Retrato de Vera Vicente Azevedo, 1937, Բրազիլական արվեստի թանգարան, Սան Պաուլո
  • Purple Landscape with 3 Houses and Mountains, 1969–72, James Lisboa Escritorio de Arte, Սան Պաուլո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pontual R., Hernandez A. Tarsila // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083395
  4. 4,0 4,1 4,2 4,3 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://www.moma.org/artists/49158
  8. Tarsila do Amaral: Inventing Modern Art in Brazil — 2017.
  9. Farris, Phoebe (1999). Women Artists of Color: A Bio-Critical Sourcebook to 20th Century Artists in the Americas. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր 128.
  10. Lucie-Smith, Edward. Latin American Art of the 20th Century. London: Thames & Hudson Ltd, 2004: 42.
  11. C. Jauregui "Antropofagia" https://www.academia.edu/6998258/Antropofagia_Cultural_cannibalism_
  12. Farris, Phoebe (1999). Women Artists of Color. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր 128–130. ISBN 978-0-313-30374-6.
  13. Facuse, Marisol; Villagordo, Eric; Moreno, Juan Enrique Serrano (2019 թ․ հունվարի 29). «Violeta Parra: procesos de reconocimiento y formas de consagración en una trayectoria de artista». Artelogie (13). doi:10.4000/artelogie.3513. ISSN 2115-6395.

Գրականություն խմբագրել

  • Congdon, K. G., & Hallmark, K. K. (2002). Artists from Latin American cultures: a biographical dictionary. Westport, Connecticut, Greenwood Press. 0-313-31544-2
  • Lucie-Smith, Edward. Latin American Art of the 20th Century. London: Thames & Hudson Ltd, 2004.
  • Damian, Carol. Tarsila do Amaral: Art and Environmental Concerns of a Brazilian Modernist. Woman's Art Journal 20.1 (1999): 3-7.
  • Barnitz, Jaqueline. Twentieth-Century Art of Latin America. China: University of Texas Press, 2006: 57.
  • Gotlib, Nadia Batella. Tarsila do Amaral: a Modernista. São Paulo: Editora SENAC, 2000.
  • Pontual, Roberto. Tarsila. Groves Dictionary of Art. Ed. Jane Turner. New York: Macmillan, 1996.
  • Amaral, Aracy and Kim Mrazek Hastings. Stages in the Formation of Brazil's Cultural Profile. The Journal of Decorative and Propaganda Arts. 21 (1995): 8-25.
  • Fundación Juan March. Tarsila do Amaral (Catalogue: published in English and Spanish) Madrid: Fundación Juan March (2009), 295 pp. English 978-84-7075-561-3
  • D'Alessandro, Stephanie and Luis Pérez-Oramas. Tarsila do Amaral: Inventing Modern Art in Brazil. New Haven: Yale University Press, 2017. 9780300228618
  • Scott, Andrea. Introducing New York to the First Brazilian Modernist. The New Yorker, 2018.
  • Cardoso, Rafael. The Problem of Race in Brazilian Painting, c. 1850-1920. Art History, 2015: 18-20.
  • Ebony, David. Brazil's First Art Cannibal: Tarsila Do Amaral. Yale University Press Blog, 2017.
  • Jackson, Kenneth David. Three Glad Races: Primitivism and Ethnicity in Brazilian Modernist Literature. Modernism/modernity 1, (1994): 89-112.
  • Latin American Women Artists 1915–1995. Films Media Group, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարսիլա դու Ամարալ» հոդվածին։