Պատրիսիա Ռեդեր Գալվան (պորտ.՝ Patrícia Rehder Galvão, հայտնի է Պագու (Pagu) կեղծանվամբ, հունիսի 9, 1910(1910-06-09)[1][2], São João da Boa Vista, Սան Պաուլու, Բրազիլիա - դեկտեմբերի 12, 1962(1962-12-12)[2][3], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի և լրագրող, Բրազիլիայում մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ: Կոմունիստական կուսակցության ակտիվիստ է, երկրում տրոցկիստական շարժման հիմնադիրներից մեկը և քաղաքական դրդապատճառներով Բրազիլիայում դատապարտված առաջին կինը[5]:

Պագու
Patricia Galvao.jpg
Ծնվել էհունիսի 9, 1910(1910-06-09)[1][2]
ԾննդավայրSão João da Boa Vista, Սան Պաուլու, Բրազիլիա
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1962(1962-12-12)[2][3] (52 տարեկան)
Վախճանի վայրՍանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Գրական անունPagu[4] և Mara Lobo[4]
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, բանաստեղծ, քաղաքական ակտիվիստ, թարգմանիչ, archbishop, նկարիչ, քաղաքական գործիչ, կոմիքսների հեղինակ և հեղափոխական
Լեզուպորտուգալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Brazil (1960–1968).svg Բրազիլիա
ԱմուսինOswald de Andrade? և Benedito Geraldo Ferraz Gonçalves?
ԶավակներRudá de Andrade?
Pagu Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պագուն ծնվել է գերմանական ծագմամբ ընտանիքում։ Արդեն 15 տարեկանում «Patsy» կեղծանվամբ հոդվածներ է գրել թերթում։ Երիտասարդ տարիքում հայտնվել է ավանգարդիստ նկարիչների խմբում, որը կոչվել է «Մարդակերական շարժում» (այսպես է կոչված, քանի որ նրա հրովարտակը հռչակում էր, որ բրազիլական մշակույթը զարգանում է՝ «կուլ տալով» օտար ավանդույթները), որի առաջնորդների թվում էին ամուսիններ Օսվալդ դե Անդրադեն և Տարսիլա դու Ամարալը: Օսվալդ դե Անդրադեն լքել է Տարսիլա դու Ամարալին և ամուսնացել Պատրիսիա Գալվանի հետ: «Պագու» անունը նրան տվել է շարժման մասնակիցներից մեկը՝ բանաստեղծ Ռաուլ Բոփը։

Պագուն և Ամարալը, ինչպես բրազիլական մոդեռնիզմի բազմաթիվ այլ գործիչներ, անդամակցել են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությանը և սկսել ակտիվորեն աջակցել աշխատանքային շարժմանը: 1931 թվականին Պագուն առաջին անգամ ձերբակալվել է՝ նավահանգստային աշխատողների գործադուլին մասնակցելու համար։ Նրան ձերբակալել են 23 անգամ և բազմիցս կտտանքների ենթարկել Ժետուլիու Վարգասի բռնապետության ժամանակ։

 
Պագուն մոտավորապես 1930 թվականին

1935 թվականին ձերբակալվել է Փարիզում և որպես «օտարերկրացի կոմունիստ» աքսորվել հայրենիք, որտեղ բաժանվել է ամուսնուց և զբաղվել հրապարակախոսությամբ, բայց նրան կրկին բանտարկել են։ 5 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվելով՝ հարաբերությունները խզել է Կոմկուսի հետ՝ անցնելով տրոցկիստական շարքեր և մտել «Սոցիալիստական ավանգարդ» թերթի խմբագրություն, որը պահպանել է Լև Տրոցկու և Անդրե Բրետոնի մտավորական միության պատգամների ոգին: 1950 թվականին անհաջող մասնակցել է ընտրություններին։

Կյանքի վերջում Պագուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Նա մեկնել է Փարիզ վիրահատվելու, բայց ապարդյուն։ Փորձել է ինքնասպան լինել, սակայն արդյունքում մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Բրազիլիայում։

Նրա «Արդյունաբերական այգի» վեպը (1933) Բրազիլիայի պրոլետարական վեպի առաջին օրինակն է: Պագուն հայտնի էր նաև որպես պորտուգալացիներ Գիյոմ Ապոլիների, Ջեյմս Ջոյսի, Ֆեռնանդո Արաբալիայի, Օկտավիո Պասի ստեղծագործությունների և Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» վեպի թարգմանություններով:

Հանդիպում են պնդումներ, որ նա է Չինաստանից հայրենիք բերել սոյայի առաջին սերմերը, որի գլխավոր համաշխարհային արտադրողն այժմ Բրազիլիան է[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural https://enciclopedia.itaucultural.org.br/pessoa451572/pagu (порт.)São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jx20100909002
  5. «Cem anos de Pagu, musa do modernismo» (պորտուգալերեն)։ հուլիսի 4, 2010։ Վերցված է մարտի 6, 2014 
  6. Toledo, Roberto Pompeu (հոկտեմբերի 22, 2010)։ «Dona Veridiana e Pagu: ícones femininos Se uma cultivou café, a outra é a introdutora da soja no Brasil»։ Veja São Paulo։ Վերցված է մարտի 6, 2014