Աբապորու
«Աբապորու» (պորտ.՝ Abaporu), բրազիլացի նկարիչ, բրազիլական մոդեռնիզմի գլխավոր դեմքերից Տարսիլա դու Ամարալի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1928 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 85 × 72 սմ[2]։
Աբապորու | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տարսիլա դու Ամարալ |
տարի | 1928 |
բարձրություն | 85 սանտիմետր |
լայնություն | 73 սանտիմետր |
ստեղծման երկիր | Բրազիլիա |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լատինաամերիկյան արվեստի թանգարան |
հավաքածու | Լատինաամերիկյան արվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Այսօր «Աբապորու» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լատինաամերիկյան արվեստի թանգարանում[3] (Բուենոս Այրես, Արգենտինա)։
Պատմություն
խմբագրելՏարսիլա դու Ամարալը «Աբապորու» ստեղծագործությունը որպես ծննդյան նվեր ընծայել է այդ պահին իր ամուսին, գրող Օսվալդ դե Անդրադեին։ «Աբապորու» տուպի լեզվով թարգմանվում է որպես «մարդակեր»։
Այս կտավը համարվում է բրազիլացի նկարչուհու ամենաարժեքավոր ստեղծագործությունը։ 1995 թվականին նկարն աճուրդով գնել է արգենտինացի կոլեկցիոներ Էդուարդո Կոնստանտինին 1,4 միլիոն դոլարով[4]։
«Մեկ մարդ, արև և կակտուս» կոմպոզիցիան ոգեշնչել է Օսվալդ դե Անդրադեին, որպեսզի վերջինս գրի «Մարդակերության մանիֆեստը», որը սկիզբ դրեց Մարդակերության շարժմանը, որը միտված էր «կուլ տալ» օտար մշակույթը՝ դարձնելով այն բրազիլական մշակույթ։
Տարսիլա դու Ամարալի մահից հետո, 1973 թվականին նկարը փոխանցվել է Միետրո Մարիա Բարդիի պատկերասրահ, որը վաճառել է կոլեկցիոներ Էրիկ Շտիկելին։ 1984 թվականին ստեղծագործությունը գնվել է 250 000 դոլարով Ռաուլ դե Սոուզ Դանտաս Ֆորբեսի կողմից, որը հետո, 1995 թվականին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառքի է հանել[5]։
Նկարագիր
խմբագրելՏարսիլա դու Ամարալը «Աբապորու» ստեղծագործության գլխավոր հերոսին նկարագրել է որպես «հրեշավոր մենակ ֆիգուր՝ հսկայական ոտքերով, որը նստած է կանաչ հարթավայրին ու մի ձեռքով կռթնել է թեթև, ասես փետուր, փոքրիկ գլխին։ Ֆոնին կակտուս է՝ պայթող աբսուրդային ծաղկով[6]»։
Փաստացիորեն, «հրեշավոր» ֆիգուրը մարդ է՝ մերկ, առանց ինչ-որ զարդարանքի, անսեռ և անտարիք։ Նրա անատոմիան խեղաթյուրված է՝ սկսած հսկայական ոտնաթաթերից մինչև փոքր գլուխ։
Նկարի ֆոնին հեղինակը պրիմիտիվ բնանկար է պատկերել։ Այստեղ գետինը պատկերված է փոքր կանաչ բլրակի տեսքով, որի վրա նստած է մարդը։ Բուսականությունը ներկայացված է կակտուսի տեսով։ Երկինքը պարզագույն է՝ բաց երկնագույն գույնով։ Ողջ կոմպոզիցիան պսակված է արևով կամ կակտուսի ծաղիկով։
«Աբապորու» նկարի ոճը բխում է ֆրանսիական մոդեռնիստներից, մասնավորապես Ֆերնան Լեժեի ոճից, որից 1924 թվականին Փարիզում գեղանկարչության դասեր է առել Տարսիլա դու Ամարալը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Abaporú | painting by Tarsila | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Աբապորու կտավ».
- ↑ «MALBA - Museo de Arte Latinoamericano de Buenos Aires - la colecci&oa…». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Christie's - Latin American Art». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «ISTOÉ - Independente». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Amaral, Aracy A. Tarsila: Sua Obra e Seu Tempo, São Paulo, Tenenge, 1986 p. 104