«Տախտակադրվագներով ձու» (ռուս.՝ Яйцо с панелями) կամ «Տասներկու տախտակադրվագ» (ռուս.՝ Двенадцать панелей), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[2]։

Տախտակադրվագներով ձու
Ստեղծման թնական1899
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Թեքցի, Եղիսաբեթ II և Վարվառա Բազանովա
ՀավաքածուԹագավորական հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և ալմաստ
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Տախտակադրվագներով ձու» ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու Թագավորական հավաքածուում (Միացյալ Թագավորություն)[3][4][5][6]։

Նկարագիր խմբագրել

«Տախտակադրվագներով ձու» ոսկերչական ձուն պատրաստված է դեղին ոսկուց։ Այն զարդարված է ադամանդներով, կանաչ և մեխակագույն թափանցիկ էմալով, սպիտակ անթափանց էմալով։ Ձվի մակերևույթը վերին և ստորին հատվածներում փայլատ ոսկե երիզով բաժանված է վեց պանելի (ընդհանուր՝ 12 տախտակադրվագ)։ Դրանք զարդարված են ոսկե պոչերով էմալե վարդերով և թափանցիկ կանաչ տերևներով։ Ձվի ամենալայն հատվածը գոտևորված է ադամանդներով։ Գագաթին մեդալիոն է տեղադրված, որտեղ՝ ադամանդի տակ գրված է «B.T.K.»՝ սեփականատիրոջ անվան, հայրանվան և ազգանվան սկզբնատառերը, իսկ հակադիր ծայրին՝ ստեղծման տարեթիվը՝ «1899»[7]:

Անակնկալ խմբագրել

«Տախտակադրվագներով ձու» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է[1][2][6]։

Պատմություն խմբագրել

«Տախտակադրվագներով ձու» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1899 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին։

1920 թվականին այս ձուն Փարիզում վաճառվում է «A La Vieille Russie»-ի ներկայացուցչին։

1933 թվականին ձուն ձեռք է բերում Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ը և նվիրում կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[2][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Фаберже: семь яиц Кельха
  2. 2,0 2,1 2,2 «Яйца Фаберже: Яйцо с панелями, 1899». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  3. The Royal Collection: Easter egg, 1899 (անգլ.)
  4. 4 яйца Фаберже коллекции королевы Елизаветы II
  5. Коллекция яиц Фаберже: «Яйцо с панелями», 1899
  6. 6,0 6,1 6,2 Mieks: Kelch-12-Panel-Egg, 1899 Արխիվացված 2013-10-27 Wayback Machine (անգլ.)
  7. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Yaico-s-panelyami «���� � �������� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել