Լազեր (ազգ)
Լազեր (լազ.՝ Lazepe / ლაზეფე (Լազեպպե), վրաց.՝ ლაზები (Լազեբի), թուրքերեն՝ Lazlar (Լազլար), կամ Չանը՝ վրաց. ჭანები ), Քարթվելական լեզվաընտանիքի ազգություն[1][2][3]։
Լազեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
150.000- 500.000 | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
լազերեն, թուրքերեն, վրացերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
իսլամ, քրիստոնեություն |
Բնակեցում
խմբագրելԼազերը բնակվում են պատմական Լազիստան մարզում (Լազիկա, Լազեթի||Չանեթի), որի տարածքի մեծ մասը գտնվում է Թուրքիայի Ռիզեի մարզում։
Թուրքիայի տարածքում լազերի բնակեցումը սկսվել է դեռևս մինչքրիստոնեական ժամանակաշրջանից և, չնայած որ, ենթարկվել են բազմաթիվ հարձակումների, լազերը կարողացան մնալ այդ տարածքում[4]։
Թուրքիայում լազերը ապրում են նաև արևմտյան մարզերում և Ստամբուլում։ Սրանք հիմնականում մուհաջիրների հետնորդներն են, որոնք ստիպված են եղել լքել Լազիստանը՝ Ռուս- թուրքական պատերազմի ժամանակ։ Մի քանի գյուղեր (Սարփի, Կվարիատի, Գոնիո, Մախո և այլն), որոնք գտնվում են Վրաստանում, հիմնականում լազաբնակ է։ Այստեղ լազերը համարվում են վրացիների ենթազգային խումբ։ Լազերը ապրում են նաև Աբխազիայում և Վրաստանի Բաթում, Քոբուլեթ և Զուգդիդ քաղաքներում։
Թուրքիայում՝ պատմական Լազիստանի տարածքում են հիմնականում բնակվում լազերը, ինչպես նաև Արդվինի և Արդահանի մարզերում։ Լազերի հետ համատեղ բնակվում են նաև թուրքեր, վրացիներ և համշենահայեր։
Ժամանակակից Թուրքիայում լազերը դիտարկվում են որպես թուրքեր, քանի որ ներկայումս Թուրքիայի լազերը սուննի իսլամի հետևորդներ են, այդ իսկ պատճառով հստակ դժվար է ասել լազերի թվաքանակը։ Մինչ 17-րդ դարը լազերը եղել են քրիստոնյաներ։
Վրաստանում լազական մշակույթի պահպանման և ժողովրդայնացման համար ստեղծվել է Կոլխական մշակույթի միջազգային կենտրոն, «Կոլխա» ռադիոն, որը հեռարձակվում է լազերենով։ Թուրքիայում նույնպես կան նմանատիպ կազմակերպություններ։ Չնայած դրան երկու երկրներում իրականացվում է ասիմիլացման գործընթաց։
Ռուսաստանում 2002 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով 221 մարդ նշել է, որ ինքը լազ է, իսկ արդեն 2010 թվականին՝ 160-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգությամբ լազ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Joshuaproject. Georgia: Laz, Lazuri of Georgia
- ↑ «Лазы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ethnologue. Language Family Trees & Laz
- ↑ W. R. Rickmers Lazistan and Ajaristan // The Geographical Journal, Vol. 84, No. 6 (Dec., 1934), pp. 466