Կախեթցիներ (վրաց.՝ კახები), վրացիների ազգագրական խումբ։ Խոսում են վրացերենի կախյան բարբառով։ Ինքնանվանումը՝ «կախեր»։

Բնակեցումը խմբագրել

Կախերը բնակվում են Կախեթիա պատմական շրջանում, որը ունի երկրամասի կարգավիճակ։ Ֆերեյդանցիները, որոնք հանդիսանում են կախերի ժառանգները, վերաբնակեցվել են Իրանում և համարվում են վրացիների առանձին ազգագրական խումբ։ Կիզիկցիները կախերի առանձին ճյուղն են։

Կրոն խմբագրել

Կախերը ուղղափառ քրիստոնյաներ են և պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն։ Ֆերեյդանցիները իսլամադավան են։